10

տարեկան ենք

938

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Ավիատոմսեր > Օգտակար > Այլևայլք



09 12 2019

Ինչպե՞ս գնել մատչելի ավիատոմս: Խորհուրդներ

     
Գնելով էժան ավիատոմս դուք հնարավորություն եք ստանում խնայված գումարով մեկ-երկու անգամ ավելի շատ ճանապարհորդել: Տոմսի արժեքը կախված է շաբաթվա օրվանից, սեզոնից և շատ այլ փոքրիկ մանրուքներից: Ի՞նչ է օգտակար իմանալ նախքան ավիատոմսի ամրագրումը: Ձեզ ենք ներկայացնում 12 օգտակար խորհուրդ, որոնք կօգնեն գնել մատչելի ավիատոմս:

1.Գնե՛ք ավիատոմս վաղ առավոտյան կամ գիշերը՝ մինչ աշխատանքային օրվա սկիզբը: Այդ ժամերին ավիատոմսերի գները համեմատաբար էժան են լինում և ընտրությունն էլ մեծ:

2.Ավիատոմսի գինը ամենացածրն է լինում չվերթից մոտավորապես երկու ամիս առաջ: Հիշե՛ք, ինչքան ինքնաթիռում տեղերը քիչ են մնում, այնքան ավիատոմսը թանկանում է:

3.Հետևե՛ք ավիաընկերությունների կայքերին և սոցիալական էջերին, և առաջինը տեղեկացեք զեղչերի և հատուկ առաջարկների մասին: Զեղչեր հիմնականում լինում են փետրվար-մարտ, ինչպես նաև հոկտեմբերից-նոյեմբեր ամիսներին: Անպայման հետևեք Սև Ուրբաթ և Կիբեր Երկուշաբթի զեղչերի տոնավաճառներին, որն անց է կացվում նոյեմբերի վերջին: Այդ օրերին ավիաընկերություններում ևս մեծ զեղչեր են լինում:

4.Գնեք էժան ավիատոմսեր ժամանում/մեկնում տարբերակով շաբաթվա կեսին: Երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ավիատոմսերը ավելի էժան են լինում, քան հանգստյան և տոնական օրերին:

5.Այն չվերթները, որոնց մեկնումը գիշերային ժամերին է լինում, դրանց տոմսերն ավելի էժան են լինում, քան ցերեկային չվերթներինը, սակայն հաշվի առեք, որ այդ ժամերին պետք է օգտվեք տաքսիներից կամ այլ տրանսպորտային միջոցներից, որոնք իրենց հերթին թանկ են լինում գիշերային ժամերին:

6.Օգտվե՛ք որոնողական ծրագրերից, ինչպիսին օրինակ aviasales կամ skyscanner-ն է: Մուտքագրելով ձեր ցանկալի ուղղությունը, դուք կստանաք մի շարք մատչելի տարբերակներ: Ձեզ մնում է միայն ընտրել:

7.Օգտվեք հարևան երկրների ավիաընկերության առաջարկներից: Գուցե գտնեք ավելի էժան և հարմար տարբերակ: Հաճախ պատահում է, որ երկու չվերթ փոխելով դուք գումար եք խնայում:

8.Դարձեք ակումբների անդամ: Դա ձեզ թույլ կտա գնել էժան ավիատոմս, ինչպես նաև օգտվել շատ այլ ծառայություններից մատչելի գներով:

9.Ամրագրե՛ք ավիատոմս մի քանի հոգու համար և հենց ավիաընկերությունից, այլ ոչ թե միջնորդ կազմակերպությունից:

10.Որոշ բանկեր առաջարկում են հավաքել բոնուսներ, այդ բոնուսները հետագայում կարող եք վերածել գումարի և նույնիսկ անվճար ձեռք բերել ավիատոմսեր:

11.Մաքրեք համակարգչի cookie-ներն ու cache-ն: Եթե դուք արդեն փնտրել եք էժան ավիատոմսեր ձեր համակարգչի որոնողական համակարգում կամ որևէ կայքում, ապա կրկին փնտրելու դեպքում հնարավոր է հին տվյալները առաջարկվի ձեզ: Այդ իսկ պատճառով, կրկին որոնողական համակարգից օգտվելու դեպքում ջնջեք ձեր համակարգչի cookie-ներն ու cache-ը:

12.Օրինակ, եթե մեկնում եք Փարիզ, պարտադիր չէ չվերթը ընտրել ուղիղ դեպի Փարիզ: Կարող եք ընտրել հարակից մոտ քաղաքներից մեկը: Հաճախ նման ավիատոմսն ավելի էժան է լինում, քան հայտնի մեգապոլիս մեկնող ինքնաթիռներինը: Բացի այդ, հավելյալ հնարավորություն է ստեղծվում ճամփորդելու, եթե իհարկե չեք շտապում:

Ձեզ ներկայացրեցինք հետաքրքիր խորհուրդներ և հնարքներ, որոնք հուսով ենք կօգնեն ձեռք բերել էժան ավիատոմսեր և վայելել ձեր հանգիստը, ինչու ոչ, նաև խնայել գումար:
                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար