10

տարեկան ենք

945

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Այլ > Այլևայլք



15 01 2020

«Արևային կղզիները» կօգնեն Նիդերլանդներին պայքարել ջրի մակարդակի բարձրացման դեմ

          

Նիդերլանդները սկսել են արևային ամենախոշոր լողացող կայանի շինարարության նախագծի իրականացումը։ Այդ կերպ երկիրը ոչ միայն բարձրացնում է «կանաչ» գեներացիայի մակարդակը, այլև պայքարում է ծովի մակարդակի բարձրացման դեմ։

Նախագիծը բաղկացած է 15 «արևային կղզիներից» Հյուսիսային Հոլանդիայի Անդիջանի ջրամբարում, որոնք իրենց մեջ են ներառելու 73.500 ֆոտովոլտային վահանակներ։ Այս կղզիները կդառնան աշխարհում առաջին մեծամասշտաբ օբյեկտները, որոնք կարող են հարմարեցվել արևի շարժումներին, հայտնում է World Economic Forum-ը։

«Պատահական չէ, որ այդպիսի հարմարվողականությունը ծնունդ է առել Նիդերլանդներում, քանի որ մարդիկ այնտեղ արդեն իսկ ապրում են ծովի մակարդակից ցածր>>, նշում է նախագծի արևային վահանակների մատակարար Floating Solar-ի նախագահ Արնո Վան Դրուտենը։ -Մենք պայքարում ենք ծովի մակարդակի բարձրացման դեմ էլ ավելի բարձր ամբարտակների կամ լողացող տների շինարարության օգնությամբ։ Հենց այդ պատճառով մենք որոշել ենք տեղափոխել արևային վահանակների համակարգը տանիքներից և գետնից ջրի վրա՝ հարմարեցնում ենք ջրի մակարդակի բարձրացմանը։ Մենք նաև կարող ենք փորձարկումներ անել և տեղափոխել ամբողջական բնակելի թաղամասեր ջրի վրա, և դրանք կլինեն էներգոարդյունավետ կամ, նվազագույնը, չեզոք։

arevayin-kxzi

Հետևող ծրագրերի շնորհիվ լողացող վահանակները, գործնականում բոլոր արևային ժամերին, օպտիմալ անկյունով ուղղված են դեպի արևային ճառագայթները։ Հետազոտողների խոսքերով, արևին հետևելու համակարգը իր մեջ է ներառում երեք ծփաններ, որոնք ամրացված են խարիսխին պարանի օգնությամբ, որը պտտում է և միաժամանակ պահում է համակարգը միասին։ Հատուկ ալգորիթմը ավտոմատ կերպով վերահսկում է արևային վահանակների դիրքը և շրջում է կղզին անհրաժեշտ դիրքով։

«Համակարգը պետք է լինի ճկուն, որպեսզի այն կարողանա հարմարվել ալիքների տատանումներին, և միևնույն ժամանակ, վահանակները կարողանան գործել ինչպես առագաստներ,-ավելացնում է Վան Դրուտենը։ -Քանի որ մենք կարող ենք թեքել կղզին արևի ուղղությամբ, դա մեզ տալիս է լրացուցիչ առավելություն՝ հնարավորություն այն տեղադրելու այնպիսի դիրքով, որ չտուժի ուժեղ քամուց»։

Լողացող արևային էլեկտրակայաններ են կառուցվում նաև Ճապոնիայում, Չինաստանում, Չիլիում և Մեծ Բրիտանիայում։ Սինգուլյարի համալսարանի էներգետիկայի և շրջակա միջավայրի բաժնի համանախագահ Ռամեզ Նաամը նշում է, որ վերջնական հաշվով, միջոցների խնայողությունը և հողերի պակասությունը դա այն է, ինչը խթանելու է ջրային տեխնոլոգիաները և գրավելու է տարբեր երկրների կառավարությունների ուշադրությունը։

«Այնտեղ, որտեղ ցամաքային քիչ տարածքներ կան, ինչպես, օրինակ, Ճապոնիայում, ջրային էլեկտրակայանները գերազանց միջոց են այն կիրառելու այնպիսի շրջաններում, որտեղ մինչ այդ դա անելը անհնար էր,-բացատրում է Նաամը։-Ջուրը ապահովում է սառեցումը, և արևային վահանակները բարձրացնում են իրենց արդյունավետությունը, և ի վերջո արտադրում են ավել էլեկտրաէներգիա։ Բացի այդ, ջրային արևային համակարգերը կարող են նվազեցնել գոլորշու կորուստը տարբեր տեսակների ջրային հատվածներից»։

Նաամի խոսքերով, որոշ հարավային երկրներում արևային էներգիան կիրառելը ավելի էժան է, քան էլեկտրաէներգիան, որը ստանում են ածուխ կամ գազ վառելուց։ Նրանց համար արդեն այսօր տնտեսապես ձեռնտու է կառուցել և օգտագործել արևային և քամու կայաններ, և հույս չդնել ածխաջրածինների վրա։
                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար