10

տարեկան ենք

958

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Այլ > Այլևայլք



03 08 2020

10 հետաքրքիր փաստ կտավների մասին

     
Ժամանակակից կտավն իրենից ներկայցնում է բամբակի և սինթետիկ գործվածքի խառնուրդ։ Կտավի մասին տեղեկություններ են նշվում դեռևս հնագույն դարերից հեռավոր Միջերկրյա ծովյան երկրներում։ Համաձայն հնագիտական աղբյուրների՝ առաջին կտավի նախատիպը եղել է նավակայմը, որը պատրաստված է եղել մշակման ենթարկված կանեփի մանրաթելերից։

Կտավին առաձգականություն հաղորդելու համար այն մշակում էին մոմով։ Առաձգականությունը կարևոր գործոն էր, քանի որ հաճախ նավակայմի վրա պատկերվում էին տվյալ պետության խորհրդանիշները կամ դրոշը, ուստի անհրաժեշտ այն դարձնել հնարավորինս դիմացկուն և հնարավորինս ներկայանալի։
Գիտեիք արդյո՞ք, որ «Աստղազարդ երկինք» կտավը ստեղծելիս Վինստեն Վան Գոգը բուժվում էր հոգեկան խանգարումներից և կտավը նկարելուն նրան ոգեշնչել է Սեն Ռեմիի հոգեբուժարանի պատուհանից երևացող գիշերային երկինքը։
ktav-van-gog

Գուստավ Կլիմտի «Համբույրը» կտավը երբեք վաճառքի չի դրվել, չնայած մյուս կտավները ակտիվորեն վաճառվել են և տեղափոխվել երկրե երկիր։
Սանդրո Բոտիչելիի « Վեներայի ծնունդը» կտավը աշխարահահռչակ կտավ է, որ չնայած իր ժամանակների թելադրանքի համաձայն պետք է նկարված կլիներ փայտի վրա, սակայն նկարվել է կտավի վրա։ Բոտիչելիի Վեներան ժամանակների ամենահամարձակ կտավներից է, որը պատկերում է կնոջ մերկությունը։
«Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավն անվանում են նաև «հոլանդական Մոնա Լիզա»։Կտավի հեղինակն է հոլանդացի նկարիչ Յոհանես Վերմերը։Վերջինս կտավն ավարտին է հասցրել 1665 թվականին։
ktav-vermer-margarte-akanjoxov-axjik

Վինսենտ Վան Գոգի հայտնի ինքնանկարը աշխարհում ամենաթանկ կտավներից է,իրականում այն եղել է նվեր նկարչի կողմից իր մորը՝ ծննդյան կապակցությամբ։
Երբեմն պատմության արյունալի էջերը ծնունդ են տալիս նաև հրաշալի արվեստի գործերի։ Պաբլո Պիկասոյի «Գեռնիկա» հայտնի կտավը ստեղծվել է իսպանական Գեռնիկա քաղաքի ռմբակոծության տեսարանի տպավորության ներգործությամբ։
Մարկ Ռոտկոյի երեք գույն ունեցող, առաջին հայացքից պարզ թվացող «Արքայական կարմի և կապույտ» կտավը գնահատվում է ավելի քան 50 միլիոն դոլար։
Պիտեր Ռուբենսի «Անմեղների կոտորածը» կտավը Աստվածաշնչյան հայտնի դրվագներից է ըստ Մատթեոսի ավետարանի։ Կտավը նկարվել է 1636 թվականին՝ Ռուբենսի Իտալիա այցելությունից հետո։
Ռաֆայել Սանտիի «Սիքստինյան տիրամայրը» կտավից ցայտող տխրությունը շատերը մեկնաբանել են տարբեր կերպ։ Համաձայն մեկնաբանություններից մեկի Հիսուս Քրիստոսը ծնվելով՝ տեսել է իր մահը, ահա և դա է պատճառը, որ Տիրամայրը և կտավի մյուս պատկերները թախծոտ են։
ktav-rafael-santi

Կտավները իրականում ավելին են, քան արվեստի գլուխգործոցներ։ Դրանց միջոցով մարդիկ փոխանցել են ժամանակների շունչը։ Պահպանել կտավները՝ նշանակել է պահպանել պատմությունը սերունդների համար։ Ահա, թե ինչու և ինչպես են մեզ հասել կտավները պատերազմների և հրդեհների միջով։
                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար