 |
- Բժշկական Տուրիզմ -
Կկազմակերպենք Ձեր բուժումն արտասահմանում
-------------------------------------------
Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքի օրթոպեդիկ կլինիկայում անցկացվում են ինչպես նախնական օրթոպեդիկ ախտորոշումներ, այնպես էլ էնդոսկոպիկ և արթրոսկոպիկ բոլոր տեսակի վիրահատություններ՝ առավելապես ծնկային, կոնքազդրային և ուսային հոդերի շրջանում: Յուրաքանչյուր տարի իրականացվում է 2500-ից ավելի վիրահատական միջամտություն:
Տեխնոլոգիական բարձր ստանդարտները, բժիշկների միահամուռ, գործունյա և գրագետ անձնակազմը, հետվիրահատական մանրակրկիտ խնամքը, բարեկամական հաճելի մթնոլորտը և ռուսալեզու ուղեկցումը մեր գործընկերոջը դարձնում են Գերմանիայում հոդերի և կապանների տարատեսակ նվազ ինվազիվ վիրաբուժական բուժման լավագույն ընտրության կլինիկա:
Ծնկային և կոնքազդրային վիրաբուժությունում նոր իմպլանտների օգտագործումը, բուժման ինովացիոն մեթոդների կիրառումը, կապանների, մենիսկների վերականգնման ժամանակակից արդյունավետ մեթոդները, ուսային հոդի կայունացումը և ոտքի վալգուսային դեֆորմացիայի բուժումը բացատրում են կլինիկայի բարձր հեղինակությունը սպորտսմենների (ֆուտբոլիստներ, թենիսիստներ, դահուկորդներ), վնասվածքներով և հոդերի տարիքային փոփոխություններով հիվանդների մոտ:
Ֆրայբուրգի օրթոպեդիկ կլինիկայում բարձրորակ բուժման դեպքում հանդիպում է բարդությունների նվազագույն քանակ: Դրա կարևորագույն պատճառներից մեկն այն է, որ ախտորոշումը, վիրահատության նշանակումը, վիրաբուժական միջամտությունը և հետվիրահատական բուժումն իրականացնում է նույն մասնագետը:
Հետվիրահատական և առաջնային վերականգնումը տևում է 4-14 օր: Որպես կանոն, ծնկային և կոնքազդրային հոդերի վիրահատությունից 3 օր անց հիվանդները կարող են առանց որևէ աջակցության ինքնուրույն տեղաշարժվել: Հետվիրահատական վերականգնողական միջոցառումները (ֆիզիոթերապիան) կարող են իրականացվել 1-ին հարկում գտնվող վերականգնողական բաժանմունքում ամբուլատոր կերպով:
Պատվիրե'ք հետազոտում և/կամ բուժում՝ հայտ ուղարկելով info@medicaltourism.am հասցեին:
---------------------------------
- Բժշկական Տուրիզմ -
www.MedicalTourism.am
Երևան, Մոսկովյան 9
հեռ.: 043 043 042 / 52 52 02
"WorldMedProxy"
::::::::::::::::::::::::::
Կկազմակերպենք Ձեր բուժումն արտասահմանում
|
հեղինակ` WorldMedProxy |