|
Բրիտանական Post Office ընկերությունը թողարկել է ամենամյա City Costs Barometer-ը, որում գնահատել է Եվրոպայում գնի տեսակետից լավագույն քաղաքները հանգստանալու համար:
Հաշվարկի մեջ ներառվել են 2-3 օրվա հանգիստ 3 աստղանի հյուրանոցում, սնունդ, ըմպելիքներ, էքսկուրսիաներ: Վիճակագրության առաջատարն է դարձել Վարշավան, որտեղ ուիքենդը կարժենա 113,22 ֆունթ:
Երկրորդ հորիզոնականում է Վիլնյուսը: Լիտվայի մայրաքաղաքում նմանատիպ հանգիստը կարժենա 114,93 ֆունթ, իսկ երրորդ հորիզոնականում է Արևելյան Եվրոպայի ևս մեկ մայրաքաղաք` Բուդապեշտը, որտեղ կարելի է ծախսել 122,99 ֆունթ:
Ինչ վերաբերում է Եվրոպայի ամենաթանկարժեք մայրաքաղաքին, ապա այստեղ առաջատարության դափնին շնորհվել է Ստոկհոլմին, որտեղ երկու օրվա հանգիստը կարժենա 325,44 ֆունթ՝ Վարշավայում հանգստից գրեթե երեք անգամ թանկ:
|
հեղինակ` Travel News |