10

տարեկան ենք

958

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Բոլոր հարցազրույցները
 

13.09.17

Զբոսաշրջիկների շրջանում ավտոմեքենաների վարձակալությունը օրեցօր դառնում է ճանապարհորդության կարևոր բաղադրիչ: Թեմայի շուրջ զրուցում ենք Նանիկո կազմակերպության երևանյան մասնաճյուղի մենեջեր Արթուր Մխիթարյանի հետ:

 

Մի փոքր պատմեք Ձեր կազմակերպության մասին: Ե՞րբ է հիմնադրվել և ի՞նչ ծառայություններ է առաջարկում:
Ավտոմեքենաների վարձակալություն ՀայաստանումՆանիկո կազմակերպությունը ստեղծվել է 2007թ.-ին, հայաստանյան մասնաճյուղը բացվել է 2014թ.-ին: Գլխավոր գրասենյակը գտնվում է Վրաստանում, գրասենյակներ գործում են նաև Ուկրաինայում, Ղազախստանում և այլ երկրներում:
Մեր կազմակերպությունն առաջարկում է A, B, C դասի հարմարավետ ավտոմեքենաների մատչելի վարձույթ:
Մեր կազմակերպությունը, միջազգային մյուս կազմակերպությունների նման, առաջարկում է ավտոմեքենաների վարձակալություն և լրացուցիչ ծառայություններ՝ ապահովագրություն, WiFi, GPS, Car sit:

Մեքենաները վարձակալել կարող են միայն օտարերկրյա քաղաքացինե՞րը, թե՞ տեղի բնակիչները ևս:
Հիմնական պահանջարկը արտասահմանից ժամանած զբոսաշրջիկների կողմից է, սակայն վարձակալել կարող են նաև տեղացիները:

Ամենից շատ ո՞ր երկրից ժամանողներն են օգտվում ձեր ծառայություններից:
Մեր ծառայություններից օգտվում են Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Իսպանիայից, Իտալիայից և եվրոպական այլ երկրներից ժամանած զբոսաշրջիկները: Հունվարին և մայիսին՝ տոների հետ կապված գերակշռում են ռուս զբոսաշրջիկները:

Գործու՞մ են զեղչեր մշտական հաճախորդների համար:
Այո, իհարկե: ՈՒնենք տարբեր զեղչեր, այդ թվում և մշտական հաճախորդների համար:

Նվազագույնը և առավելագույնը քանի՞ օրով կարելի է վարձակալել մեքենա:
Մեքենաները հնարավոր է վարձակալել սկսած 1 օրից: Միջինը վարձակալում են 15 օրով, սակայն ցանկության դեպքում տրամադրում ենք ավելի երկար ժամկետով: Ունենք նաև լիզինգային ծառայություններ. տարբեր կազմակերպություններ կարող են 1-2 տարի ժամանակահատվածով ավտմեքենա վարձել:

Ի՞նչ եղանակով է իրականացվում վճարումը՝ առձե՞ռն, թե՞ բանկային քարտով:
Երկու եղանակով էլ հնարավոր է:

Առաջարկու՞մ եք վարորդի ծառայություն:
Այո, ցանկության դեպքում ունենք վարորդներ, ովքեր հավելյալ գումարի դիմաց կարող են սպասարկել զբոսաշրջիկներին:

Ամենաշատը ո՞ր մակնիշի մեքենան է նախընտրվում պատվիրատուների կողմից:
Որքան էլ որ զարմանալի թվա, բայց ֆրանսիացի, իսպանացի, իտալացի զբոսաշրջիկները նախընտրում են Lada Niva մեքենան: Հավանաբար այնքան շատ են լսել այդ ավտոմեքենայի մասին, որ որոշում են վարձակալել: Ռուս զբոսաշրջիկները նախընտրում են ավտոմատ փոխանցման տուփով մեքենաներ:

Իրականացնու՞մ եք ավտոմեքենաների վարձույթ երկրի սահմաններից դուրս:
Այո, լինում են դեպքեր, երբ մեր կազմակերպության մեքենաներով զբոսաշրջիկները ուղևորվում են Վրաստան: Քանի որ մեր գլխավոր գրասենյակը գտնվում է Վրաստանում, ապա մեր կազմակերպությունը հնարավորություն է տալիս մեքենան վերադարձնել հենց Վրաստանում: Սակայն ավտոմեքենան պետք է լինի այն վիճակում, որով տրամադրվել է, այսինքն՝ լվացված և լիցքավորված:

 

 

Հարցազրույցը վարեց` Կ. Դավթյանը


Բոլոր հարցազրույցները
 



Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում






. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար