10

տարեկան ենք

945

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Բոլոր հարցազրույցները
 

02.02.18

IZI.TRAVEL առցանց հարթակում ստեղծվել է "Շրջայց Երևանի թանգարաններով" / "Tour in Yerevan museums" խորագրով աուդիոպատմությունը:
Հարթակի մասին այսօր պատմում են ծրագրի համահեղինակներ Արուսյակ Ղազարյանը (Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարան, ավագ գիտաշխատող) և Մարիաննա Մանուչարյանը (Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարան, ավագ գիտաշխատող):

 

- Առցանց հարթակում Հայաստանի և, մասնավորապես, Երևանի թանգարանների մասին մեկ ընդհանուր համապարփակ տեղեկատվության բացակայությունը նման ծրագիր ստեղծելու գաղափար ծնեց:
"Շրջայց Երևանի թանգարաններով" / "Tour in Yerevan museums" խորագրով աուդիոպատմությունը հնարավորություն է տալիս սմարթֆոններում անվճար ներբեռնելով izi.TRAVEL ծրագիրը` հայերեն, անգլերեն լեզուներով ամբողջական տեղեկատվություն ստանալ Երևանում գործող թանգարանների վերաբերյալ:
Ծրագիրը ստեղծվել է կամավորության սկզբունքով՝ առանց որևէ նյութական ակնկալիքի:
Հավելվածը հասանելի է բոլորի համար և անվճար է: Ծրագրի իրականացմանը աջակցել են Թանգարանների միջազգային խորհուրդի Հայաստանի ազգային կոմիտեն /ԻԿՕՄ/ և IZI. TRAVEL-ը:

"Շրջայց Երևանի թանգարաններով" աուդիոպատմությունը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրվում են թանգարաններով և թանգարանային մշակույթով: Հատկապես թիրախային խումբ կարելի է դիտարկել զբոսաշրջիկներին, որոնք մեկ հավելվածով կարող են տեղեկատվություն ստանալ երևանյան բոլոր թանգարանների վերաբերյալ:

Ներկայացվել են Երևանում գործող պետական բոլոր թանգարանները: Տեղեկատվության աղբյուր են հանդիսացել թանգարանների պաշտոնական կայքէջերը:
Հավելվածը գործում է հայերեն և անգլերեն լեզուներով, սակայն IZI. TRAVEL հարթակում հնարավոր է 60 լեզվով ներկայացնել՝ ծրագիրը հասանելի դարձնելով աշխարհի 72 երկրում:

Ծրագիրն ունի զարգացման հեռանկար. նախատեսվում է ընդլայնել շրջանակները՝ ընդգրկելով Հայաստանի և Արցախի բոլոր թանգարանները:

 

Նյութը պատրաստեց Կ. Դավթյանը


Բոլոր հարցազրույցները
 



Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում






. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար