30-05-17  | Հայաստանն ուղիղ չվերթներ է սկսում դեպի Պրահա. Prague Morning

28-04-17  | Հայաստանը սպասում է վիզաների ազատականացման շուրջ Եվրամիության հետ երկխոսության մեկնարկին

27-04-17  | Հայաստանը կմտնի եվրոպական ավիաընտանիք

20-04-17  | ՀՀ մուտքի վիզա ստանալու համար օտարերկրացիները դիմում-հարցաթերթիկ չեն լրացնի

Տուրիստական Ազդագիր
Ժամանումներ > Մեկնումներ | Տեսնել բոլոր ժամանումները | Տեսնել բոլոր մեկնումները
Մեկնումներ > Ժամանումներ | Տեսնել բոլոր մեկնումները | Տեսնել բոլոր ժամանումները
3

տարեկան ենք

421

գրանցված օգտատեր

7288

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:



Հրատապ տուրիստական նորություններ և հրապարակումներ



... Տեսնել բոլոր հրապարակումները


Հետաքրքիր է իմանալ > Օգտակար > Այլևայլք

Թռիչքը, որը կազմակերպվում է հավելյալ, հիմնական ժամանակացույցից դուրս, անվանում են չարթերային: Կանոնավոր թռիչքներն իրականացվում են խիստ հաստատված գրաֆիկի համաձայն: Անգամ եթե նման չվերթի ժամանակ ծախվել են մի քանի ավիատոմսեր, թռիչքը չի հետաձգվի: Ի տարբերություն կանոնավոր չվերթների, չարթերային թռիչքները կազմակերպվում են միայն այն դեպքում, եթե բոլոր տոմսերը գնվում են նախապես պատվիրատուի՝ավիաընկերության կամ տուրիստական ընկերության կողմից: Չարթերային թռիչքները ունեն մի շարք առավելություններ և թերություններ: Նման թռիչքների առավելություններից կարելի է նշել այն, որ դրանք իրականացվում են թեժ սեզոնի ժամանակ դեպի զբոսաշրջային ամենահայտնի ուղղություններ: Հաճախ այս ուղղություններում կանոնավոր թռիչքները պարզապես բացակայում են: Չարթերային թռիչքների ևս մեկ առավելություն կարելի է անխոս համարել ցածր գինը, որը տարբերվում է այլընտրանքային կանոնավոր թռիչքների գնից մոտ 2-3 անգամ: Մինչև թռիչքի րոպեն եղած անորոշությունը այն է, ինչը կարելի է դասել չարթերային թռիչքների թերությունների շարքին: Ստանալ տոմսը, ինչպես նաև իմանալ ինքնաթիռի տեսակը - հաճախ թռիչքից միայն մի քանի օր առաջ: Ինչպես նաև չի քննարկվում ավիատոմսի վերադարձման կամ փոխանակման պայմանը: Ինքնաթիռի տեխնիկական իրավիճակը հաճախ անհանգստացնում է մարդկանց, ովքեր որոշել են օգտվել չարթերային փոխադրումների ծառայություններից: Ահա հենց այս հարցի շուրջ չարժե անհանգստանալ: Թռիչքներն իրականացվում են այն ինքնաթիռներով, որոնցով կանոնավորները: Ուղևորությունը պլանավորելիս մի հրաժարվեք չարթերային թռիչքներից: Պարզապես ավիափոխադրման տեսակների մեջ ձեր ընտրությունը կատարելիս՝ անպայմանորեն ուշադրություն դարձրեք ավիաընկերությանն ու տուրիստական ընկերությանը՝ նախընտրելով դրանցից լավագույնը:
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
Հոսթելը փոքրիկ հյուրանոց է, որը տարբերվում է նրանով, որ այստեղ համարները նախատեսվում են 2-16 հյուրի համար: Սովորաբար դրանք մատչելի են և ընդունում են երիտասարդներին և ուսանողներին: Ամենից շատ հոսթելներ առկա են եվրոպական քաղաքներում: Խոհանոցը և լոգասենյակը սովորաբար ընդհանուր են: Հոսթելը հիանալի ընտրություն է ոչ թանկարժեք ճանապարհորդությունների և նրանց համար, ովքեր սիրում են ծանոթանալ մարդկանց հետ: Հոսթելները կարող են լինել սովորական կամ արտասովոր: Մեր այսօրվա հերոս Jumbo Stay հոսթելը արտասովոր է նրանով, որ կառուցված է ինքնաթիռի մեջ կամ ինքնաթիռից: Այն գտնվում է Ստոկհոլմի Arlanda Flygplats օդանավակայանի հարևանությամբ: JumboStay-ը կառուցել են Բոինգ 747-200 ինքնաթիռից, որը արտադրվել է 1976թ.-ին Սինգապուրյան ավիաուղիների համար, իսկ ավելի ուշ օգտագործվել է շվեդական Transjet ավիաընկերության կողմից: 2007թ.-ին քաղաքի իշխանությունները թույլատրեցին տարածքում շինարարություն կատարել: Օդանավը լվացին, ներկեցին, ձևափոխեցին ինտերիերը, ավելացրեցին ջեռուցման համակարգը և կատարեցին մնացած ամեն ինչը, ինչ անհրաժեշտ էր նորմալ կյանքի համար: 2008թ.-ին շինարարությունն ավարտվել է և հոսթելը իր դուռն է բացել բոլորի առջև: Հոսթելն ունի 27 համար և ընդհանուր առմամբ 76 մահճակալ: Սենյակի միջին մակերեսը 6 քմ է: Առաջարկվող սենյակներից մեկը օդաչուի սենյակն է, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի օդանավակայան և երկինք: Մնացած համարները նախատեսված են 1-4 հոգու համար և գտնվում են ինքնաթիռի տարբեր հատվածներում: Բոլոր սենյակներում առկա է հեռուստացույց, ինտերնետ և որոշներում՝ լոգասենյակ: Ինչ մնում է գնին, ապա այն տատանվում է 58-479$-ի սահմաններում:
հեղինակ`
Travel News
TripAdvisor ճանապարհորդությունների մասին ամենախոշոր կայքը 2015թ.-ին գրանցել է ճանապարհորդությունների, հյուրանոցների և տուրերի մասին ամենամեծ քանակությամբ գնահատականներ: Այսօր TripAdvisor-ում հավաքված են ավելի քան 290 մլն կարծիքներ 5.3 մլն ընկերությունների և 126.000 զբոսաշրջային կենտրոններում գտնվող օբյեկտների մասին: 2016թ.-ին հունվարի 14-ին TripAdvisor-ը հայտարարել է TripAdvisor-ի կազմակերպած առաջին ամենամյա Օլլի մրցանակի հաղթողների անունները: «Օլլի» ստանում են TripAdvisor կայքի առանձին անդամներ, ովքեր կայքում տեղադրել են ամենամեծ քանակությամբ լուսանկարներ և գրառումներ 2015թ.-ի ընթացքում: Տուրիստական ամենամեծ կայքը նախորդ 12 ամիսների արդյունքում կազմել է 2015թ.-ի ամենահետաքրքիր 10 միտումները: - Ամենաակտիվ կերպով օգտատերերը կիսվել են Լոնդոնից ստացած տպավորություններով, միայն 2015թ.-ին TripAdvisor-ի այցելուները այս քաղաքի մասին թողել են 881.991 կարծիքներ: - TripAdvisor-ում ամենամեծ քանակությամբ ամրագրման հարցում կատարվել է 2015թ.-ի հուլիսի 27-ին: - Տեսարժան վայրեր բաժնում ամենամեծ քանակությամբ գրառումները նվիրված են եղել Էյֆելյան աշտարակին՝ 23000: Այն հավաքել է նաև ամենամեծ քանակությամբ ամրագրման հարցումները: - 2015թ.-ին Ճապոնիայի զբոսաշրջիկները թողել են միջին հաշվով իննական գնահատական TripAdvisor-ում, ավելի շատ, քան մյուս երկրների ներկայացուցիչները: - Ֆրանսիական Պոլինեզիայում Four Seasons Resort Bora Bora հյուրանոցը TripAdvisor-ում հավաքել է ամենամեծ քանակությամբ ամրագրման հարցումը: - Առանձին երկրների թվում գնահատականների ամենամեծ աճը գրանցվել է Հարավային Կորեայում: - TripAdvisor-ի ամենաերկար հաղորդագրությունն ունի 13047 բառ: - Ռեստորաններ բաժնում TripAdvisor-ում ամենամեծ թվով հարցումը գրանցել է Sacrée Fleur-ը: - 2015թ.-ին TripAdvisor-ում իրենց առաջին գնահատականն են ստացել աշխարհի ավելի քան 850.000 ընկերություններ: - 90 մլն քննարկումների մեջ TripAdvisor-ն ընտրել է 82 հաղթողների: Արգենտինացի Հուգո Շիրլինգը, 2015թ.-ին կայքում տեղադրելով ավելի քան 1500 գնահատական, ճանաչվել է աշխարհի ամենաակտիվ հեղինակ: Ճանապարհորդների կողմից թողած միլիոնավոր գնահատականների շնորհիվ օգտատերերը կարող են առանց վախենալու իրենց ճանապարհորդություններն ամրագրել հենց TripAdvisor-ում: "Մենք սկսել են անցկացնել "Օլլի" մրցանակաբաշխությունը` ըստ արժանվույն գնահատելու հեղինակներին, ովքեր ամենաակտիվն էին 2015թ.-ին, և շնորհակալություն հայտնելու նրանց խորհուրդների համար, որոնք օգնում են թեթևացնել աշխարհի տարբեր ծայրում բնակվող ճանապարհորդների կյանքը", - նշել է TripAdvisor-ի մարքեթինգի տնօրեն Բարբարա Մեսսինգը:
հեղինակ`
Travel News
Շատ հաճախ կանանց մոտ հարց է առաջանում. իսկ կարելի՞ է թռչել հղիության ընթացքում: Պատասխանն ակնհայտ է՝ թռիչքները չեն արգելվում: Սակայն ավիաընկերությունները հղի կանանց ներկայացնում են պահանջների մի շարք: Պահանջներից մեկն այն է, որ 32-36 շաբաթական հղի կանանց արգելվում է ինքնաթիռ բարձրանալ: Որոշ ավիաընկերություններ արգելում են թռչել, եթե կինը սպասում է մեկից ավելի փոքրիկների: Եթե կինը հղիության սկզբնական շրջանում ցանկանում է ճանապարհորդել, ապա պետք է ներկայացնի բժշկական տեղեկանք կամ բժիշկի գրավոր թույլտվություն: Ստորև ներկայացնում ենք որոշ ավիաընկերությունների պահանջները հղի կանանց. Ավիաընկերության անվանումը Պահանջները Delta Airlines, United Airlines, Alitalia, Swissair, Air France, Lufthansa 36 շաբաթից հետո պահանջվում է տեղեկանք British Airways, British European, Air New Zealand Մինչև 36 շաբաթը պահանջվում է բժշկական տեղեկանք, որից հետո բացառապես արգելվում է Northwest Airlaines, KLM 36 շաբաթից հետո արգելվում է  Air New Zealand Բազմապտուղ հղիներին արգելվում է թռիչքը Virgin 34 շաբաթից հտո թույլատրվում է միայն բժիշկի ուղեկցության դեպքում Iberia Պահանջներ չկան Եթե հղի կինը վերջիվերջո որոշում է թռչել, ապա պետք է ստանա բժշկական խորհրդատվություն: Հղի կանանց խորհուրդ է տրվում հետևել ներքոհիշյալ խորհուրդներին. 1.Առաջին գործոնը, որ պետք է հիշել, այն է, որ թռիչքի ժամանակ մարդու օրգանիզմը շատ արագորեն ջրազրկվում է: Թռիչքի ժամանակ խորհուրդ է տրվում հեղուկ շատ օգտագործել: 2. Երկար թռիչքի դեպքում ոտքերի ուռելուց խուսափելու համար խորհուրդ է տրվում քայլել ինքնաթիռի սրահով: 3. Հագուստը պետք է լինի շատ հարմարավետ: 4. Կոշիկը ևս պետք է լինի հարմարավետ և ցանկալի է լինի ոչ բարձրակրունկ: 5. Ամրագոտին խուրհուրդ է տրվում ամրացնել փորի վերևում 6. Խորհուրդ է տրվում թեքել աթոռի թիկունքը մեջքը չցավեցնելու համար Թռիչքի ընթացքում խնդիրներ առաջանալու դեպքում օգնության կգան ուղեկցորդուհիները: Նրանք գիտեն հղիների հետ վարվելու կանոնները և նույնիսկ կարող են ծննդաբերություն ընդունել:
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
Քանի որ, այս նյութը տեղադրողը անձամբ շատ է սիրում գիրք կարդալ, և ինչպես ասում են ռուսները, "возникает потребность" գիրքը բացելու, կարդալ և ինչու ոչ նաև հոտ քաշել: Պատկերացրեք, թե ինչ դրախտային միջավայր եք ընկնում, եթե իմանում եք որ կարելի է քնել շատ սիրելի գրքերով շրջապատված, ինչպես նաև մինչ վաղ առավոտ գիրք կարդալ, և զգալ գրքերի "բուրմունքը": Ամեն օր աշխարհում կատարվում են տարբեր հետաքրքիր և շատ դեպքերում անհասկանալի իրադարձություններ, և Տոկիյո քաղաքում այս նոր բացված հուրանոցը բացառություն չէ: Ոմանք ուղղակի սիրում են գրքեր, իսկ ոմանք էլ անգամ կախվածության մեջ են գտնվում դրանցից: Երկրորդ տիպին պատկանող մարդկանց համար էլ Տոկիոյում բացվել է հյուրանոց "Book and Bed"` "Գիրք և անկողին" անվամբ: Գրախանութ հիշեցնող այս հոսթելի դիազայները Մակոտո Տանիձիրին է: Եթե հիշում եք, իրականում BB բացվում է որպես bed and breakfast, այսինքն անկողին և նախաճաշ: Շատ հետաքրքիր բառերի խաղ է ստացվում, երևի հոսթելի անունը մտածելիս հենց այդ խաղն էին խաղում: Սենյակների գները մեկ օրվա համար տատանվում են 30-60 դոլարի սահմաններում: Հուրանոցի կարգախոսն է՝ "Սա գրքասերների համար իսկական դրախտ է": Հենց առաջին օրն արդեն առկա էին 1700 գրքեր, որոնց թիվը գնալով ավելի է աճում, քանի որ հուրերն էլ են թողնում իրենց գրքերը տարբեր լեզուներով:
հեղինակ`
Տուրիստական Ուղեգրեր
Սեպտեմբերի 27-ը զբոսաշրջության ոլորտի բոլոր աշխատակիցների համար տոնական օր է: Այսօր նշվում է Զբոսաշրջության համաշխարհային օրը (World Tourism Day): Զբոսաշրջության միջազգային օրը ամրագրվել է Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության /ԶՀԿ/ Գլխավոր Ասամբլեայի կողմից 1979թ.-ին իսպանական Տորրեմոլինոս (Torremolinos) քաղաքում և տոնվում է ամեն տարի սեպտեմբերի 27-ին: Այս ամսաթիվն ընտրվել է` կապված այն փաստի հետ, որ 1970թ.-ին հենց այս օրը ընդունվել է ԶՀԿ կանոնադրությունը: Տոնի նպատակն է զբոսաշրջության քարոզումը, համաշխարհային տնտեսության մեջ նրա ներդրման անհրաժեշտությունը, տարբեր ազգերի մեջ կապերի ամրապնդումը և այլն: Այն կոչված է գրավելու միջազգային հանրության ուշադրությունը զբոսաշրջության կարևորությանը և սոցիալական, մշակութային և տնտեսական նշանակությանը: Սա այն մարդկանց տոնն է, ովքեր գեթ մեկ անգամ իրենց զբոսաշրջիկ են զգացել: Այս տոնը բոլորինն է, ովքեր աշխատում են զբոսաշրջության բնագավառում: Տոնը նշվում է ավելի քան 30 տարի: Այն նշվում է նաև Հայաստանում: * Թարգմանումն ու խմբագրումը կատարված է Trip2.am-ի կողմից: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին հղվելը պարտադիր է:
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
Ժամանակակից աշխարհում անհնարին է կյանքը պատկերացնել առանց բջջային հաղորդակցության: Սակայն դրա համար պետք է վճարել, իսկ երբ ճանապարհորդում ես, ապա ակնհայտ է դառնում տարբեր երկրներում արժեքի տարբերությունը: *Իսպանիա - այստեղ բջջային հաղորդակցության համար ամսական վճարում են միջինը 34 դոլար: Այստեղ գործում են Orange, Movistar և Vodafone օպերատորները: *Բելգիա - գրեթե նույն իրավիճակն է նաև Բելգիայում՝ մոտ 35 դոլար: Այստեղ հայտնի են Proximus Base և Mobistar օպերատորները: *Նիդերլանդներ - 39 դոլար: *Նորվեգիա - 43 դոլար. Telenor Norway և TeliaSonera օպերատորներ: *Ֆրանսիա- 44 դոլար. Bouygues Telecom, Orange և SFR օպերատորներ: *Ավստրալիա - 45 դոլար. Vodafone, Telstra և Optus օպերատորներ: *Շվեյցարիա - 47 դոլար. Orange, Swisscom Mobile և Sunrise օպերատորներ: *ԱՄՆ - 49 դոլար: Այստեղ գործում են 30-ից ավելի օպերատորներ, սակայն առավել հայտնին է Verizon Wireless-ը: *Ճապոնիա - 54 դոլար. NTT DoCoMo , KDDI, Softbank Mobile, Willcom և EMOBILE օպերատորներ: *Կանադա - 55 դոլար. Rogers Wireless, Bell Wireless և Telus Mobility: *Թարգմանումն ու խմբագրումը կատարված է Trip2.am-ի կողմից: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին հղվելը պարտադիր է:
հեղինակ`
Travel News
Հյուրանոցները ներդնում են միլիոնավոր դոլարներ՝ ստեղծում են նոր ծառայություններ, բարելավում են հները, կառուցում են շքեղ Սպա-կենտրոններ, սակայն զբոսաշրջիկներին այդքան էլ շատ բան հարկավոր չէ: 2015 Hotel Pet Peeves Survey-ը հարցում է անցկացրել և բացահայտել, որ անընդհատ ճանապարհորդող զբոսաշրջիկներին հարկավոր է երկու բան՝ ինտերնետ և սենյակների մաքրություն: Բացի դրանից հյուրանոցներում պետք է բարելավվի լուսավորությունը և ավելանա էլեկտրական վարդակների թիվը: Սրանք են այն գլխավոր խնդիրները, որոնք հուզում են զբոսաշրջիկներին: Դրանից հետո գալիս են մյուս խնդիրները՝ աղմուկ, օդորակիչի առկայություն, տաք ջուր, փափուկ բարձեր և մաքուր օդ: Որպես եզրահանգում կարելի է նշել, որ զբոսաշրջիկները չեն պահանջում ոսկե ուտեստներ և շքեղ դեկորացիաներ, նրանց անհրաժեշտ է միայն մաքուր սենյակ, որտեղ կարելի է լռության մեջ աշխատել: * Թարգմանումն ու խմբագրումը կատարված է Trip2.am-ի կողմից: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին հղվելը պարտադիր է:
հեղինակ`
Travel News
Հանգստի ժամանակ սելֆիների ձողեր օգտագործող զբոսաշրջիկները հաճախ դառնում են գողերի զոհ: Հանցագործները խլում են սմարթֆոնը մոնոպոդից և փախչում: Բրիտանացի մի քանի զբոսաշրջիկներ այս կերպ զրկվել են իրենց սմարթֆոններից: Ապահովագրական ընկերությունները նրանց գումար չեն տրամադրել՝ պատճառաբանելով, որ նրանք անփույթ են գտնվել և սմարթֆոնները անապահով դիրքով են դրել, ինչի պատճառով դրանք գողացվել են: Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել կեռիկ ունեցող մոնոպոդներ, որոնք ամրացվում են ձեռքին: Այսպիսով հանցագործին ավելի դժվար կլինի գողություն կատարել: Զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում չթուլանալ. չօգտագործել սելֆիի ձողեր մթության մեջ, ինչպես նաև մարդաշատ վայրերում կամ անմարդաբնակ փողոցներում: Պետք է հիշել, որ գողերը հիմնականում այն վայրերում են, որտեղ շատ զբոսաշրջիկներ կան և նրանք գործում են խմբերով: * Թարգմանումն ու խմբագրումը կատարված է Trip2.am-ի կողմից: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին հղվելը պարտադիր է:
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
Հանգիստը խանգարող ամենաանտանելի մարդկանց վարկանիշային աղյուսակը գլխավորում են ուտեստը լուսանկարող ինստագրամերները, ովքեր շրջանցել են հեռախոսային բարձր ձայն ունեցող խաղեր խաղացող երեխաներին և մոնոպոդներով սելֆի անող մարդկանց: Բրիտանական տուրօպերատորներից մեկի կողմից կատարված հետազոտությունը ցույց է տվել ամենաանտանելի պահվածքի տիպերը: - Խելահեղ ինստագրամերները, ովքեր անընդհատ լուսանկարում են իրենց ուտելիքը ուտելուց առաջ, նյարդայնացնում են զբոսաշրջիկների 32%-ին: - Գրեթե այդքանն էլ (31%) նյարդայնանում են համակարգչային աղմկահարույց խաղեր խաղացող երեխաներից: - Սելֆիի ձող ունեցողները դուր չեն գալիս զբոսաշրջիկների 28%-ին: - Եվս 21%-ն էլ բողոքվում են այն մարդկանցից, ովքեր հեռախոսները իրենց ձեռքն են վերցնում ինքնաթիռի՝ երկրից պոկվելու պահին: - Մեկ անգամ հանդիպած մարդկանց Facebook սոցկայքում ընկերների ցանկում ավելացնողները նյարդայնացնում են զբոսաշրջիկների 11%-ին: * Թարգմանումն ու խմբագրումը կատարված է Trip2.am-ի կողմից: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին հղվելը պարտադիր է:
հեղինակ`
Travel News






✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում

Գովազդ



Մենք Facebook-ում



Նշոց
այս ժամին նոր հաղորդագրություններ չկան ...

Հարցում
Հարցումն արդեն ավարտված է:



Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար


Օրվա նկարը


Օրվա միտքը

Ճանապարհորդությունը զարգացնում է միտքը, եթե իհարկե դուք այն ունեք:
Գիլբերթ Չեսերթոն


Օգտակար
 
 


Որոնում տրանսլիտով
Գտի՛ր գործակալությունը ընտրածդ փողոցում