10

տարեկան ենք

968

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ > Այլևայլք

«Էյր Արմենիա» ընկերությունը հայտնել է, որ այլեւս ապահովագրված է «սնանկացման վտանգից եւ այլ ռիսկային իրավիճակներից»: Ներկայացնում ենք ընկերության տարածած հաղորդագրությունը. «East Prospect Faund»-ը եւ «Էյր Արմենիա» ՓԲԸ (Air Armenia) հայտնում են, որ օգոստոսի 12-ին իրականացվել է $ 68 մլն 600 հազար դոլար ընդհանուր արժեքով արժեթղթերի մուտքը «Էյր Արմենիա» ՓԲԸ բալանս: Կատարված ներդրումը հանդիսանում է «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի սեփականությունը եւ կարող է տնօրինվել ընկերության կողմից՝ ըստ անհրաժեշտության եւ նպատակի: Իրականացված գործարքի արդյունքում «Էյր Արմենիա» ՓԲԸ ձեռք է բերել երաշխիքային միջոց՝ միաժամանակ համալրելով կազմակերպության բալանսը եւ մեծացնելով նրա կապիտալային արժեքը: Գործարքի գլխավոր ձեռքբերում է հանդիսանում այն, որ այսուհետ հայկական միակ ավիափոխադրող «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերությունը ապահովագրված է համարվում սնանկացման վտանգից եւ ֆինանսական այլ եւ այլ ռիսկային իրավիճակներից: Որպես հավելում նշենք, որ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին իրականացված գործարքի համաձայն «East Prospect Fund» հիմնադրամը հանդիսանում է հայկական միակ ավիափոխադրող «Էյր Արմենիա» (Air Armenia) ընկերության 49 տոկոս մասնաբաժնի սեփականատերը»: banks.am
հեղինակ`
admin
Գինու 7-րդ Փառատոնը կանցկացվի Վայոց Ձորի Արենի գյուղում հոկտեմբերի 3-4-ը: Փառատոնի ծրագիրն է` 1.Բացման արարողություն 2.Պրոֆեսիոնալ գինի արտադրողների ցուցահանդես-վաճառք 3.Տնական գինի արտադրողների ցուցահանդես-վաճառք, 4. Պանիր արտադրողների ցուցահանդես-վաճառք, 5. Մրցույթներ, 6. Արտադրողների շրջանում ՛՛Ոսկե տակառիկ 2015՛՛ լավագույն գինու մրցույթ, 7. Տնական գինի արտադրողների մրցույթ, 8. Էքսկուրսիոն ծրագիր` - Նորավանքի Վանական համալիր` կառուցված XIII-XIVդդ,: Այստեղ XIVդ. 1-ին կեսին գործել է նշանավոր մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկը: - Արենիի Սբ. Աստվածածին եկեղեցի: Ըստ եկեղեցու արևմտյան մուտքի արձանագրության, կառուցվել է Սյունյաց արքեպիսկոպոս Հովհաննես Օրբելյանի կողմից 1321 թվականին, ճարտարապետն է Մոմիկը։ 9. Գորգերի ցուցահանդես, 10. Ազգային երաժշտություն, պար, խաղեր, թատերական բեմադրություններ, 11.Փակման հանդիսավոր արարողություն: Փառատոնի պաշտոնական բացումը տեղի կունենա 12:30-ին: Շտապե՛ք մասնակցել մեծ տոնախմբությանը:
հեղինակ`
admin
հեղինակ`
admin
«Արմենիա TV»-ի եթերում շուտով կմեկնարկի նոր «Աջ, թե ձախ» հեռուստանախագիծը, որի շրջանակներում հաղորդավարները կշրջագայեն տարբեր երկրներով, կփորձեն օգտվել տվյալ երկրի հաճույքներից՝ մեկն ունենալով անսահմանափակ հնարավորություն՝ ոսկե քարտի տեսքով, մյուսը՝ 100 դոլար՝ ապրելով ընդամենը 2 օր: Նախագծի հաղորդավարներն են դերասան Դավիթ Թադևոսյանն ու երգչուհի Սյուզին։ BlogNews.am-ի հետ զրույցում Սյուզին հույս հայտնեց, որ արձագանքները դրական կլինեն, քանի որ հաղորդումը և՛ ճանաչողական է, և՛ ժամանցային։ «Բավականին երկար ժամանակ է՝ չեմ եղել էկրաններին, արդեն երեքուկես տարի է՝ աշխատում եմ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի միջազգային բաժնում և սիրահարված եմ իմ աշխատանքին։ Հարյուրավոր նախագծեր են եղել, որոնց մասնակցել եմ կամ մերժել, սակայն երբ առաջարկը ստացա նախագծի պրոդյուսեր Արկադի Շուշանյանից, հասկացա, որ իմ տեսակին համապատասխան է, որովհետև անգամ ոչ գիտակցական տարիքից ճամփորդել եմ։ Հուսամ՝ վերադարձս ճիշտ ժամանակին է և ճիշտ տեղում: Չէի պատկերացնում, որ որևէ նախագծով կոգևորվեմ,- ասաց Սյուզին և հավելեց, -ոգևորիչ է, երբ քո ղեկավարներն են իրենց հավանությունը տալիս»։ Դավիթը հայտնեց, որ «Շելբի» փրոդաքշնը հաղորդումն իրականացրել է իր առաջարկով։ «Կարծում եմ՝ հեռուստադիտողների համար հետաքրքիր կլինի։ Ժամանցային լավ հաղորդում է, որը կարող է նաև ուղեցույցային լինել, թե տվյալ երկիր գնալու դեպքում մարդն ինչից կարող է օգտվել, ինչից՝ ոչ, քանի որ լուսաբանում ենք բացառապես ամեն ինչ»,- նշեց Դավիթը։ Աշխատանքային թիմն արդեն եղել է մի շարք երկրներում։ Թե քանի օր կանցկացնեն տվյալ երկրում, կախված է աշխատանքի ծավալից։ Առաջին երկիրը, ուր այցելել են, Մոնտենեգրոն է։ «Առաջին անգամ էի Մոնտենեգրոյում։ Աննկարագրելի գեղեցիկ էր։ «Մոնտենեգրո» իտալերենից թարգմանաբար նշանակում է սև սար, քանի որ շուրջդ սարեր են, և երբ մթնում է, բոլոր սարերը սև են դառնում։ Ուղղակի հեքիաթային է։ Քաղաքները մեկը մյուսից շատ են տարբերվում. մեկն ընդգծված պատմական է, մյուսը՝ ընդգծված ժամանցային։ Կոտոր քաղաքում ոչ մի նոր շինություն չկա, եթե ինչ-որ բան վնասվում է, վերակառուցում են նույնությամբ»,- ոգևորությամբ նշեց Սյուզին։ Ըստ Դավթի՝ թեև ներկայանում է որպես հաղորդավար, այս ձևաչափում շատ կարևոր է դերասանական հմտություններ ունենալը, քանի որ հաղոդումը խաղարկային է։ Սյուզին նկատեց, որ հաղորդման հոգին ու շունչն այն է, որ սցենար չկա. «Դու մեկնաբանում ես յուրաքանչյուր գեղեցիկ և ոչ գեղեցիկ բան, որը տեսնում ես։ Դու չես խաղում, տեսախցիկը ֆիքսում է քո բոլոր էմոցիաները»։ Դավիթն էլ հավելեց, որ ամբողջ ընթացքը լի էր զվարճալի ու զավեշտալի պատմություններով, քանի որ հաղորդման ընթացքում ոչինչ կանխատեսելի չէ, ամեն բան հիմնված է իմպրովիզների վրա։ «Վերջերս Կիպրոսում շատ հետաքրքիր ջրային ատրակցիոն նստեցինք, որը չգիտեմ՝ ինչպես ենք եթեր տալու, քանի որ ես էլ, օպերատորն էլ շատ էինք վախեցել»,- հիշեց դերասանը։ Սյուզին նշեց, որ ցանկացած երկիր մեկնելուց առաջ ստեղծագործական խումբը նախապատրաստական աշխատանքներ է տանում՝ բանակցելով տվյալ երկրի ազգային տուրիստական ինստիտուտի հետ, որտեղից ստանում են ժամանցային գոտիների, մշակութային վայրերի ցանկն ու նախապես քննարկում, թե ինչը պետք է լուսաբանել։ «Հաղորդման ֆորմատը թույլ է տալիս ցույց տալ, թե ինչպես կարող է անցկացնել իր հանգիստը սահմանափակ ֆինանսով մարդը և ինչեր կարող է իրեն թույլ տալ անսահմանափակ հնարավորություներ ունեցող մարդը»,- ասաց Սյուզին։ «Աջ, թե ձախ»-ը եթերում է լինելու սեպտեմբերի 18-ից։ blognews.am
հեղինակ`
admin
հեղինակ`
admin
«Չեխական ավիաուղիները» նախատեսում է վերսկսել իր Երեւան-Պրահա չվերթները 2015թ. դեկտեմբերի 13-ից: Ինչպես հաղորդում են «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ»-ի մամուլի ծառայությունից, ներկայում երթուղին շահագործվելու է բացառապես սեզոնային եղանակով` որոշակի կարճ ժամանակահատվածում ապահովելով Սուրբ ծննդյան եւ Նոր տարվա ավանդական տոնակատարությունների ժամանակ փոխադրումները: Երեւան-Պրահա միակողմանի ավիատոմսի արժեքը կլինի սկսած 88,960 դրամից, իսկ երկկողմանի տոմսի արժեքը` սկսած 162,460 ՀՀ դրամ, ներառյալ` հարկերը եւ վճարները: Չեխական ավիաուղիները նախատեսում է իրականացնել շաբաթական երկու չվերթ Երեւան-Պրահա եւ հետադարձ ուղղությամբ: Մեկնումը Երեւանից կլինի երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին ժամը` առավոտյան ժամը 5:20-ին, վերադարձը Պրահայից` չորեքշաբթի եւ կիրակի՝ ժամը 21:55-ին, որը «Զվարթնոց» միջազգային օդանավակայան կհասնի առավոտյան ժամը 4:30-ին՝ հաջորդ օրը: «Չեխական ավիաուղիները» կոնկրետ օրերի համար` 2015թ. դեկտեմբերի 26-ին, 2016թ. հունվարի 2-ին եւ 16-ին կավելացնի շաբաթական երրորդ հաճախականությունը շաբաթ օրերին: «Երեւան-Պրահա երթուղու չվացուցակը պլանավորված է այնպես, որ դա թույլ տա ուղեւորներին վայելելու կամ մեկ շաբաթյա (երկուշաբթիից կիրակի) կեցություն Պրահայում կամ երկարատեւ հանգստյան օրեր (հինգշաբթիից կիրակի): Մեկնման ժամերը թե Երեւանից, թե Պրահայից, ճամփորդողներին թույլ են տալիս վայելել մի ամբողջ օր Պրահայում եւ մեկնելիս, եւ վերադառնալիս: Երեւան-Պրահա չվերթները իրականացվելու են Airbus A319 ինքնաթիռով, որը ունի եւ էկոնոմ, եւ բիզնես կարգի նստատեղեր: Առավոտյան՝ տրանսպորտի հոսքի ժամին, Պրահա ժամանելու շնորհիվ, Երեւանից եկող ուղեւորները կկարողանան Պրահայի միջոցով շարունակել իրենց ճանապարհը դեպի «Չեխական ավիաուղիներ»-ի մի շարք վերջնական նպատակակետեր, օրինակ` Փարիզ, Հռոմ, Բարսելոնա, Մադրիդ, Ամստերդամ, Բրյուսել, Ֆրանկֆուրտ, Դյուսելդորֆ եւ այլն»,- ասված է հաղորդագրությունում «Ներկայումս «Չեխական ավիաուղիներ»-ի երեւանյան չվերթներն իրականացվելու են 2015թ. դեկտեմբերի 13-ից մինչեւ հունվարի 16-ը: Փորձելով վերականգնել դեպի Երեւան չվերթները մենք պետք է շատ ուշադիր լինենք կիրառելով փուլ առ փուլ մոտեցում, քանի որ Հայաստանի շուկան չափազանց զգայուն է գնի նկատմամբ, իսկ փոխադրումների պահանջարկը սեզոնով պայմանավորված շատ անհավասարակշիռ է»,- ասել է «Չեխական ավիաուղիներ»-ի կոմերցիոն, միավորման եւ մարկետինգի գծով տնօրեն Ժան Տոթը: «Ինչ վերաբերում է չվերթների հետագա իրականացմանը, ապա մենք ուսումնասիրել ենք 2016թ. ամռանը չվերթների իրականացման տարբեր մոդելներ, սակայն դեռ որեւէ մոդել չի ընտրվել: Ամռանը չվերթների իրականացումը պետք է շատ լրջորեն ուսումնասիրվի, եւ դրական որոշում կարող է կայացվել, եթե այն տնտեսապես արդարացված է երթուղու սպասարկման ամբողջ ժամանակաշրջանի համար»,- հավելել է նա: banks.am
հեղինակ`
admin
ՈՒենալու է շարունակական ընթացք... Մայիսյան մի գեղեցիկ, կիսաամպամած, արևային առավոտ էր: Երբ Դիլիջան քաղաքի մի խումբ երիտասարդներ "Դիլի Երիտ" նախաձեռնողների խմբի ուղեկցությամբ պատմամշակույթային այց կատարեցին Ծաղկաձոր, Գառնի,Գեղարդ, Երևանի կենդանաբանական այգի և Հաղթանակի զբոսայգի: "Ճանաչե´նք մեր հայկական մշակույթային և պատմականա արժեքները՝ էքսկուրսիաների միջոցով և լինենք ավելի մոտ՝ սիրե´նք և գնահատե´նք": Սա է գլխավոր նպատակը այս էքսկուրսիայի, որը կազմակերպել էր "Դիլի Երիտ" նախաձեռնողների խմբակը: էքսկուրսիան նվիրված էր Մայիսյան տոներին: Միջոցառմանը աջակցել էր "Դիլի Երիտ" նախաձեռնողների խմբի մեծ բարեկամները Գառնիկ Դավթյանը և Կարեն Զաքարյանը: Էքսկուրսիայի առաջին կանգառն էր Ծաղկաձորի Կեչառիս եկեղեցին, որտեղ մասնակիցները լուսանկարվեցին և տեղի ունեցավ մոմավառություն: Այնուհետև մասնակիցները նստեցին ճոպանուղի ու վայելեցին Ծաղկաձորի հրաշք բնությունը: Հաջորդ կանգառն էր Գառնու հեթանոսական տաճարը, այնուհետև մասնակիցները մեկնեցին Գեղարդ հետո Երևան: Մասնակիցները եղան Երևանի կենդանաբանական այգում ու ականատես եղան կենդանական աշխարհի գեղեցկությանը, էքսկուրսիայի վերջին ակորդն էր Հաղթանակի Զբոսայգին, որտեղ մասնակիցները լիարժեք հանգստացան և վայելեցին այգու ողջ հմայքը: Այդ օրը հագեցած էր, երիտասարդները լիարժեք հանգստացան և վայելեցին այդ հրաշալի արևային գեղեցիկ օրը: Ըստ էքսկուրսիայի կազմակերպիչների dilijanews.blogspot.com-ին տված հարցազրույցում. միջոցառումը ծառայեց իր գլխավոր նպատակին ինչ- որ նախատեսվել էր բոլոր կետերը իրականացվեցին, նույնիսկ ավելին: Ես խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր բլոգի և նախաձեռնողների սկսնակ խմբի լավագույն մեծ բարեկամներին, բոլոր մասնակիցներին ովքեր չմերժեցին խնդրանք–առաջարկս և միասին համախմբված, միահամուռ ուժերով հավասար աշխատեցին՝ իրականացնելով այս պատմամշակույթային ճանաչողական էքսկուրսիան: "Սա դեռ գեղեցիկ և լավ միջոցառումներ կազմակերպելու սկիզբն է",- նշեց մեր հետ զրույցում "Դիլի Երիտ" նախաձեռնողների խմբի և dilijanews.blogspot.com-ի համակարգող Վ.Գրիգորյանը: Բոլորը գոհ էին և ոգեշնչված. մասնակիցների մոտ թևանցում էր բարձր տրամադրությունը, հնարավորության դեպքում էլի կլինեն նման գեղեցիկ էքսկուրսիաներ, միջոացռումներ: Dilijanews.blogspot.com "Դիլի Երիտ" նախաձեռնողների խմբի Կրթության, Մշակույթի, Մամուլի և Հասարակության հետ կապերի բաժին: N.B. Ցանկացողները կարող են միանալ մեզ առաջիկայում:
հեղինակ`
admin
Միջոցառումների կազմակերպում Ամանորի տոնակատարությունների կազմակերպում Գործարար համաժողովների կազմակերպում Գործնական հանդիպումների կազմակերպում արտասահմանում Գործնական հանդիպումների կազմակերպում Լեռնային Ղարաբաղում Գործնական հանդիպումների կազմակերպում Հայաստանում Թիմի ձևավորմանը ծառայող ծրագրերի (թիմբիլդինգ-ծրագրերի) կազմակերպում Խորհրդաժողովների, սեմինարների, քննարկումների կազմակերպում Կորպորատիվ միջոցառումների կազմակերպում Շնորհանդեսների կազմակերպում Սիմպոզիումների կազմակերպում Տարբեր միջոցառումների կազմակերպում «ՌՈՒՄԷԱ» ԳԱՅԹԱԿՂԻՉ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ "RUMEA" TEMPTING TRIPS CLUB Ղեկավար Ռուբեն Հենրիկի Գրիգորյան, գլխավոր տնօրեն Հասցե, հեռախոս Հայաստան, 0019 Երևան, Մ. Բաղրամյան պող. 45 • +374-10-323141 , +374-10-328248 Աշխատանքային օրեր. Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Աշխատանքային ժամեր. երկուշաբթվանից ուրբաթ 10:00-19:00, իսկ շաբաթ` 10:30-16:00: Ֆաքս • +374-10-329398 Վեբ-կայք http://www.rumea.am http://www.rumeaclub.am
հեղինակ`
admin
հեղինակ`
admin
հեղինակ`
admin
հեղինակ`
admin
հեղինակ`
admin
հեղինակ`
admin
հեղինակ`
admin
հեղինակ`
admin




Բաններային գովազդ



✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար