6

տարեկան ենք

872

գրանցված օգտատեր

9778

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Բոլոր հարցազրույցները
 

21.03.18

«Արմհայքինգ» քայլարշավային տուրիզմի և «Սպարտա» գոյատևման կենտրոնների համատեղ ծրագրերի շրջանակներում արդեն հինգ տարի անընդմեջ կազմակերպվում են առաջին բուժօգնության և անձնական անվտանգության դասընթացներ՝ ինչպես տուրիզմի ոլորտում աշխատողների, այնպես էլ տարբեր մասնագիտացում ունեցող անձանց և խմբերի համար:
Զբոսաշրջիկներին ցուցաբերվող անհետաձգելի բուժօգնության մասին է պատմում «Արմհայքինգ» քայլարշավային տուրիզմի կենտրոնի ղեկավար՝ Աշոտ Դավթյանը:

 

- Սկզբնական շրջանում դասընթացները կազմակերպվում էին հիմնականում արշավական ընկերների շրջանում, սակայն հետագայում մտածեցինք, որ առաջին բուժօգնությանը տիրապետելը անհրաժեշտություն է ցանկացած ոլորտում և վայրում, լինի դա գրասենյակ, թե՛ արտադրամաս, տուն, թե՛ մանկապարտեզ, քաղաք, թե՛ լեռներ:
Առաջին բուժօգնության դասընթացները հնարավորություն են տալիս ցանկացած արտակարգ իրավիճակում տուժածին օգնության հասնել և երկարացնել ժամանակը մինչ կհասնի մասնագիտացված օգնությունը, համապատասխան փրկարարական խումբը:

Դասընթացները բաղկացած են տեսական և, որ ամենակարևորն է, գործնական ժամերից: Յուրաքանչյուր տեսական նյութ ուղեկցվում է մասնակցի կողմից ստացված գիտելիքը փորձելու, յուրացնելու պրոցեսով:

Դասընթացների վերջում կազմակերպվում է մեկօրյա գործնական վարժանք իրականին մոտ պայմաններում, որտեղ ողջ գիտելիքները պետք է կիրառել պայմանական տուժածներին փրկելու, տեղափոխելու համար: Բացի այդ, յուրաքանչյուր նախորդ խմբի մասնակից հետագայում հնարավորություն է ստանում մասնակցելու նոր ձևավորված խմբերի պարապմունքներին՝ գիտելիքները թարմացնելու համար:

Այս դասընթացների կարևորությունը ներկա պայմաններում արագ զարգացող զբոսաշրջային ոլորտում, կարծում եմ, առավել ընդգծելի է, քանի որ գործ ունենք տուրիստական խմբերի սպասարկման հետ, որում անվտանգության հարցերը միշտ պետք է առաջնային լինեն: Կարծում եմ յուրաքանչյուր տուրիստական ընկերություն պետք է համոզված լինի, որ իր կողմից վստահված զբոսավարը կամ ուղեկցորդը տիրապետում է առաջին բուժօգնության և անվտանգության նվազագույն գիտելիքներին և փորձին:

Ոչ բժշկական անձնակազմերին առաջին բուժօգնության ուսուցման ամբողջական թեմատիկ պլանը, որով անցկացվում է թրեյնինգն ամբողջությամբ, համապատասխանում է ԱՄՆ Բոստոնի և Մասսաչուսեթսի բժշկական համալսարանների, INSARAG-ի` որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի ուսուցողական պլանին:

Դասընթացավարը Սպարտակ Հովհաննիսյանն է, ով հանրապետության նախահոսպիտալային բուժօգնության մասնագետներից է: 1994 թվականից առ այսօր նա իրականացնում է որակյալ անհետաձգելի բուժօգնության դասընթացներ բժշկական և ոչ բժշկական անձնակազմերի համար, ինչպես նաև զբաղվում է նշված ոլորտում գիտական հետազոտություններով և ուսումնասիրություններով, ուսումնական նոր ծրագրերի և մեթոդների մշակմամբ:
Թրեյների կողմից դասընթացներ են ացկացվել օդակայանի, հյուրանոցների, բջջային օպերատորների և տարբեր ընկերությունների անձնակազմերի համար, նաև Հայաստանի լեռնային տուրիզմի և ալպինիզմի ֆեդերացիայում, տարբեր կրթական հաստատություններում և այլն:

Առաջին բուժօգնության և անձնական անվտանգության դասընթացներ

Այժմ պատրաստվում ենք նոր ընդգրկուն դասընթացների անցկացմանը, որոնք կմեկնարկեն մարտի 26-ից:

 

Նյութը պատրաստեց Կ. Դավթյանը


Բոլոր հարցազրույցները
 



Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում






. Հրատապ տուրիստական լրահոս
...բոլոր տուրիստական նորությունները

. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում

Գովազդ

Բաններային գովազդ



Մենք Facebook-ում



Նշոց
այս ժամին նոր հաղորդագրություններ չկան ...

Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար
 
 

Հարցում
Հարցումն արդեն ավարտված է: