10

տարեկան ենք

972

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Բոլոր հարցազրույցները
 

08.09.18

A2B Transport հավելվածը ստեղծվել է այն մարդկանց համար, ովքեր ապրում, սովորում կամ աշխատում են Երևանում և ունեն խնդիրներ քաղաքային տրանսպորտի փնտրման հարցում։ Հատուկ մեր հարթակի օգտատերերի համար ներկայացնում է հեղինակը՝ Ռոբերտ Լևոնյանը:

 

- Ծանոթ կլինեք այն իրավիճակին, երբ անհրաժեշտ է գտնել երևանյան հասարակական տրանսպորտի վերաբերյալ համակարգված և ամբողջական ինֆորմացիա: Սակայն պատահում է այնպես, որ կա՛մ չես գտնում կա՛մ այն թերի է կա՛մ էլ այնքան ժամանակ ես կորցնում, որ ավելի արագ ու հեշտ կլիներ ծանոթներից հարցնելը:

A2B Transport հավելվածըՄեր հավելվածը հնարավորություն է տալիս տիրապետել լիարժեք ինֆորմացիայի: A2B Transport հավելվածը իր մեջ ունի համակարգված ամբողջական և անընդհատ թարմացվող բազա, ինչպես նաև փնտրվող ինֆորմացիայի վիզուալ ներկայացում: Այսինքն բացի այն ինֆորմացիայից, թե Երևան քաղաքում ինչ ուղղություններով ինչպիսի տրանսպորտային միջոցներ կան, հավելվածը ունի քարտեզ, որով կարելի է տեսնել և՛ տվյալ երթուղու հետագիծը, և՛ իրականացնել որոնում:
Հավելվածը հնարավորություն է տալիս օգտատիրոջը, նշելով իրեն անհրաժեշտ սկզբնակետն ու վերջնակետը, գտնել թե նույնիսկ ինչ միջանկյալ երթուղիներով կարելի է հասնել անհրաժեշտ/փնտրվող վայրը, անգամ այն դեպքում, երբ չկա ուղիղ տեղափոխող մեկ երթուղի:

Ուղեցույց/տեղեկատու լինելուց բացի, նախատեսվում է, որ քաղաքային տրատսպորտի կառավարման մարմինների համար հավելվածը հետագայում կդառնա միջոց տրանսպորտային ցանցի պլանավորման և վերակազմավորման համար: Սա նշանակում է, որ կստեղծվի տրանսպորտային ցանցի ղեկավարման/մոնիթորինգի խելացի համակարգ:
Այն իրենից ենթադրում է, քաղաքի դինամիկ փոփոխությունները հաշվի առնելով, ստեղծել մի համակարգ, որին կտրամադրվի որոշակի պարամետրեր, ինչի հիման վրա էլ այդ համակարգը կառաջարկի այն շահագործողին՝ տրանսպորտային երթևեկության կառավարման հարցերով զբաղվող մարմնին, լուծումներ, թե ինչպես կարելի է փոփոխել քաղաքային տրանսպորտի ցանցը կամ հարմարեցնել աճող/դինամիկ փոխվող քաղաքի պահանջներին:
Ինչպես նաև այդ համակարգը ներառելու է տեսարժան վայրերի մասին տեղեկատվություն և առաջարկելու է երթուղիներ դրանց հասնելու համար, ինչը շատ հարմար կլինի հատկապես զբոսաշրջիկների համար։

Հնարավորություն կլինի նաև ավելացնել տարբեր բիզնես օբյեկտներ (խանութներ, սրճարաններ, զվարճանքի վայրեր և այլն), ինչը կլինի վճարովի ծառայություն։

Եվս մեկ քայլ, որը նախատեսում ենք անել մեր քաղաքի հասարակական տրանսպորտից օգտվողների համար. ստեղծել տրանսպորտային ավտոմատացված վճարային համակարգ: Այսինքն ներդրվելու են համապատասխան սարքավորումներ, քարտեր և պարզ կոդավորման միջոցով իրականացվելու է քարտերի տրամադրում (ինչպես ներկայումս իրականացվում է Երևանի մետրոպոլիտենի վճարային համակարգում):

Ըստ էության ստացվում է, որ մեր համակարգը բացի այսօրվա մեր օգտագործողներից, ովքեր տրանսպորտային միջոցներից օգտվող բնակչությունն է, կունենա նոր տեսակի օգտատեր, ինչպիսիք են տրանսպորտային երթևեկությունը վերահսկող և կառավարող կազմակերպությունները կամ համապատասխան մարմինները, մասնավոր բիզնեսները, զբոսաշրջիկները:




Հավելվածի նախնական տարբերակն արդեն իսկ հասանելի է Անդրոիդ համակարգի օգտատերերի համար և ունի ավելի քան 6000 ներբեռնում ու ակտիվ օգտատեր։

 

Նյութը պատրաստեց Կ. Դավթյանը


Բոլոր հարցազրույցները
 



Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում






. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար