տարեկան ենք
գրանցված օգտատեր
գրառում այս պահին
այցելու օրը
📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝ - գրառումներ կատարելու - այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու - հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու - այլ հնարավորություններ ստանալու համար:
|
29
09
2015
|
Տիտանիկ-2-ը կանցնի այլ երթուղով |
|
|
Կրուիզային Blue Star Line ընկերությունը հայտարարել է, որ "Տիտանիկ-2"՝ հայտնի Տիտանիկ նավի կրկնօրինակը իր առաջին կրուիզն իրականացնելու է 2018թ.-ին:
Ինչպես հաղորդում է Сruise Аrabia-ն, կրուիզի երթուղին փոխվել է: "Տիտանիկ-2"-ը ուղևորվելու է Չինաստանից Դուբայ: Blue Star Line ընկերության սեփականատեր, ավստրալիացի մագնատ Կլիվ Պալմերը 2013թ.-ին տեղեկացրել է Տիտանիկ նավի կրկնօրինակը ստեղծելու իր մտադրությունների մասին: Հայտարարվել էին նաև առաջին ուղևորության մասին որոշ տվյալներ: Հայտնի նավի կրկնօրինակը 2016թ.-ին սկսելու էր կրուիզը չինական նավահանգստից, սակայն օրերս պարզ դարձան ուղևորության նոր մանրամասներ: Կրուիզը սկսվելու է ոչ թե 2016թ.-ին, այլ 2018թ.-ին: Շքեղ նավը չի կրկնելու իր նախորդի երթուղին և չի ուղևորվելու Սաութհեմպթոնից Նյու-Յորք: Դրա փոխարեն նավը ուղևորվելու է Ցզյանսից Դուբայ: Պլանների փոփոխման պատճառը ողբերգության կրկնումից խուսափելը չէ, այլ Դուբայի բիզնեսմենների հետ կապերի ամրապնդման ցանկությունը: * Թարգմանումն ու խմբագրումը կատարված է Trip2.am-ի կողմից: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին հղվելը պարտադիր է: |
||
|
||
|
Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար |
||