10

տարեկան ենք

972

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Հյուրանոցներ > Օգտակար > Այլևայլք



Հյուրանոցային գաղտնիք, որը ոչ ոք ձեզ չի բացահայտի

                         
Որոշ տվյալներով, կազմակերպված հանցագործություն նշանակող «մաֆիա» բառը թարգմանվում էր որպես «պաշտպան»: Ժամանակակից հյուրանոցների համար որպես պաշտպան հանդես են գալիս հյուրանոցային հայտնի ցանցերը:
Չակերտների մեջ նշենք, որ կազմակերպված հանցագործությունը այսօր փորձում է "իրականացնել հանցանք" առանց զոհերի: Ժամանակակից կազմակերպված հանցագործությունից հաճախ շահում են ոչ միայն "հանցագործները", այլև նրանք, ովքեր օգտվում են իրենց ծառայություններից: Նույնը կրկնվում է նաև հյուրընկալության ինդուստրիայում:

Մեծ հաշվով, մարքեթինգային պաշտպանությունից բացի մասնավոր հյուրանոցներին ինչ է առաջարկում Four Seasons ցանցը, որը առևտրային ապրանքանիշից բացի ոչինչ չունի: Այսօր Four Seasons Hotels and Resorts հյուրանոցային ցանցի մեջ են մտնում 86 հյուրանոցներ, սակայն Four Seasons ընկերությանն են պատկանում դրանցից միայն երեքը: Եվ դա դեռ ամենաաղաղակող տարբերակը չէ:

The Leading Hotels of the World ընկերությունը, որը իր ապրանքանիշի տակ է ներառում 430 հյուրանոցներ, չի տնօրինում և ոչ մի հյուրանոցի:

Այս օրինակներում է հյուրանոցային ցանցերի ողջ էությունը: Մասնավոր հյուրանոցների սեփականատերերին վախեցնելով շուկայի սարսափներով՝ հյուրանոցային ցանցերի կազմակերպված խմբերը ստիպում են փոքր հյուրանոցներին վճարել նրանց շահույթի 10 %-ը այսպես կոչված «մարքեթինգային պաշտպանության» դիմաց, որն իրենից ներկայացնում է գումարի դիմաց հյուրանոցի մուտքի մոտ ցանցի անվանման տեղադրում: Ահա այսպիսի մարդկային, լիովին օրինական բիզնես:

Անհեթեթ իրավիճակ է տիրում Թաիլանդում: Թաիլանդի հյուրանոցների 95 %-ը, անկախ ապրանքանիշային պատկանելությունից, ընտանեկան բիզնեսներ են: Զբոսաշրջիկները ծախսում են ավելորդ գումարներ, որոնք գնում են հյուրանոցային ցանցերի բյուջե, ովքեր գրասենյակներ են բացում համաշխարհային մայրաքաղաքների կենտրոններում և ոչինչ չեն անում:


                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար