10

տարեկան ենք

968

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՓԱՍՏԵՐ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՑ > Տուրիստական փաստեր > Այլևայլք



Եվրոպայի տուրիստական 8 գլխավոր հիասթափությունները

                                        
Եվրոպայի մասին ցանկացած տուրիստական ուղեցույցում կգտնեք տուրիստական օբյեկտներից ցանկ, որոնք «ենթակա են պարտադիր այցելության»:
Արդյունքում, ստիպված եք լինում ժամերով հերթ կանգնել, ամբոխի մեջ հրմշտոցի մեջ մտնել, որպեսզի հնարավորություն ունենաք տեսնելու այդ դիտարժան վայրերի կամ օբյեկտների գոնե մի մասը և հաճախ... հիասթափություն եք ապրում:
Ստորև Ձեզ կներկայացնենք Եվրոպայի 8 ամենամեծ հիասթափության բերող տեսարժան վայրերը և օբյեկտները:


1. Մոնա Լիզա. Ֆրանսիա

16-րդ դարում Լեոնարդո դա Վինչին նկարեց ամոթխած ժպտացող կնոջ իր հայտնի դիմանկարը: Նկարելիս նա պատկերացում էլ չուներ, թե ինչ տանջանքների պատճառ կարող է դառնալ իր կտավը 21-րդ դարի այն մարդկանց համար, ովքեր կցանկանան տեսնել այն:
Այսօր Մոնա Լիզան գտնվում է Լուվրում: Այս հսկայական թանգարանն այնքան մեծ է ու այնքան հարուստ, որ եթե փորձեք ցուցադրվող ամեն մի նմուշի վրա մեկ րոպե ծախսել, ապա Ձեզ պետք կլինի 500 տարի, որպեսզի տեսնեք բոլոր կտավները:
Ամեն ուղեցույց առաջարկում է էքսկուրսիոն իր ծրագիրը, որոնց բոլորին միավորում է անպայմանորեն Մանա Լիզայի դիմանկարը տեսնելու կոչը: Շատ զբոսաշրջիկներ այդպես էլ վարվում են, և այն սրահում, որտեղ ցուցադրվում է կտավը միշտ ասեղ գցելու տեղ չի լինում և արդյունքում, շատերին այդպես էլ չի հաջողվում տեսնել այն, իսկ ում էլ հաջողվում է, տեսնում է ոչ թե բնօրինակը, այլ ճշգրիտ պատճենը:


2. Զբոսանք գոնդոլայով Վենետիկում. Իտալիա

Վենետիկը բոլոր ռոմանտիկների սիրելի քաղաքն է: Պատրաստ եղեք նրան, որ անգամ տուրիստական սեզոնի ավարտից հետո այնտեղ ավելի շատ զբոսաշրջիկ կտեսնեք, քան Թայմ Սքուերում՝ Ամանորի գիշերը:
Վենետիկյան առաջին խոշոր հիասթափությունը կունենաք, երբ, ցանկանալով որպես ջրային էքսկուրսիա քաղաքով օգտվել գոնդոլայի ծառայությունից, պարզեք, որ նման էքսկուրսիայի գինը 40-80 եվրո է կազմում: Եթե այնուամենայնիվ որոշեք գնալ նման զոհողության՝ հանուն Ձեր սիրելիի հետ ռոմանտիկ միջավայրի, ապա կապրեք երկրորդ հիասթափությունը, որվհետև կարող եք ի սկզբանե մոռանալ ռոմանտիկայի մասին, երբ Ձեր շուրջբոլորը այլ գոնդոլներ կզվռնեն՝ աղմկող ու աղաղակող տուրիստներով լցված:


3. Սան-Տրոպե. Ֆրանսիա

Ոչ ոք չգիտի, թե ինչու է Սան-Տրոպեն համարվում ամենաաննման քաղաքը Ֆրանսիական Ռիվյերայում: Գուցե նրանից է, որ այս քաղաքի պատվին է կոչվել հայտնի հակաարևայրուքաին քսուքը՝ ալոե-վերայից, կամ այն պատճառով, որ բոլորն ուզում են ունենալ հանրահայտ Սան-Տրոպե արևայրուքը: Ո՞վ իմանա: Ամեն դեպքում, քաղաքն այնքան լեցուն է զբոսաշրջիկներով, որ տեղաբնակներն անգամ կգերադասեին, որպեսզի դուք գնաիք հարևան քաղաք: Ի դեպ, վատ գաղափար չի լինի, որովհետև Սան-Տրոպեն առանձնապես ոչնչով չի տարբերվում Լազուրային Ափի տասնյակ այլ փոքրիկ քաղաքներից, ինչպիսիք Սեն-Մաքսիմը, Կամարգը, Կասսիսն ու Սետն են, որոնցից Սենտ-Տրոպեն առանձնանում է միայն զբոսաշրջիկների իրար խանգարող ամբոխով:


4. Սագրադա Ֆամիլիա տաճարի ներքին հարդարումը. Իսպանիա

Սագրադա Ֆամիլիան Բարսելոնայի ամենաայցելվող տուրիստական վայրերից է: Այն ստեղծել է հայտնի ճարտարապետ Անտոնիո Գաուդին, իսկ շինարարությունը սկսվել է հեռավոր 1886 թվականին:
Որպեսզի ներս մտնեք, դուք ստիպված կլինեք 11 եվրո վճարել տոմսի համար և արդյունքում կկարողանաք տեսնել մի քանի շինարարի և լիքը շինարարական տեխնիկա, իսկ միակ սփոփանքը Ձեզ համար կլինի նկուղում տեղակայված ինֆորմատիվ թանգարանը: Փոխարենը, կարելի է լրիվ անվճար ուսումնասիրել տաճարի ունիկալ ու գեղեցիկ որմնաքանդակները՝ առանց ներս մտնելու:


5. Լոնդոնի կամուրջ. Միացյալ Թագավորություն

Դուք դեռ չե՞ք տեսել հանրահայտ Լոնդոնի կամուրջը: Եթե ոչ, ապա մի տխրեք, որովհետև չնայած իր հնչեղ անվանը, Լոնդոնի կամուրջը ամենաանշուքն է Թեմզա գետի վրա կառուցված կամուրջներից: Փոխարենը, նույն գետի վրա կառուցված Թաուերի կամուրջը և լրիվ նոր Միլլիենիում կամուրջը անհամեմատ ավելի դիտարժան են:


6. Ջրահարսի արձանը. Դանիա

Այս արձանը նվիրված է Հանս Քրիստիան Անդերսենի հայտնի հեքիաթի հերոսին, որը նա գրել էր 1837 թվականին: Արձանը հիմնվել է 1913 թվականին:
Կոպենհագենում շատ քիչ են դիտարժան վայրերն ու օբյեկտները, ուստիև Ջրահարսի արձանը արագ դարձավ զբոսաշրջիկների գլխավոր ուխտատեղին:
Որպեսզի տեսնեք այս արձանը, դուք ստիպված կլինեք բավականին երկար քայլել Կոպենհագենի առափնյա գոտով, մինչև կհայտնվեք ամբոխի մեջ, որը ջանում է հասկանալ, թե արժե՞ր այդքան քայլել, որպեսզի տեսնել ընդամենը 125 սանտիմետր բարձրությամբ մի արձան: Տուրիստների մեծամասնությունը հիասթափված է լինում ոչ միայն արձանի փոքր չափերով, այլ դրա ոչ այնքան դիտարժան արդյունաբերական ֆոնով:


7 Դուբլինի ամրոցը. Իռլանդիա

Եթե դուք արդեն տեսել եք փարիզյան կամ էդինբուրգյան ամրոցները, ապա Դուբլինի ամրոցն ամենայն հավանականությամբ կհիասթափեցնի Ձեզ:
Մտնելով գլխավոր դարպասների միջով, դուք անմիջապես կտեսնեք շախմատային խաղաքար հիշեցնող աշտարակը, բայց շուտով հիասթափություն կապրեք, որովհետև կպարզեք, որ ողջ կոմպլեքսից միայն այդ աշտարակն է, որ պատմական ամրոցի մասն է եղել, իսկ մնացած կառույցները ավելի նոր են և հիմնականում ադմինիստրատիվ-կառավարական շենքեր են:
Այնուամենայնիվ, էքսկուրսիան բավական հետաքրքիր է, որովհետև վերջում կայցելեք ամրոցի ստորգետնյա հատվածը և կտեսնեք ամրոցի իսկական պատերը, ինչպես նաև հնարավորություն կունենաք առևտուր անել հուշանվերների խանութից:


8. Էյֆելյան աշտարակ. Ֆրանսիա

Հազարավոր հարցված զբոսաշրջիկների պատասխաններից բխում է, որ Էյֆելյան աշտարակ բարձրանալու տոմսերը անհիմն թանկ են, մինչդեռ առավոտից երեկո այն լեփ-լեցուն է տուրիստներով, ինչի հետևանքով այդքան փող ծախսելուց հետո հազվադեպ է հաջողվում ազատ անկյուն գտնել և գոնե մի քանի լավ համայնապատկերային տեսարան նկարել:

Այդ իսկ պատճառով, տուրիստական ուղեգիր ձեռք բերելիս, մի լավ ուսումնասիրեք, թե ուր եք գնում ու ինչ իրական դիտարժան վայրեր կան, նոր ճամփա ընկեք:

                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար