5

տարեկան ենք

828

գրանցված օգտատեր

9508

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Հրատապ տուրիստական նորություններ և հրապարակումներ



... Տեսնել բոլոր հրապարակումները


Ավտովարձույթ > Օգտակար > Այլևայլք



Եվրոպայում մեքենա վարձակալելու կանոնները

     
Օգտակար տեղեկատվություն նրանց համար, ովքեր լրջորեն պլանավորում են ավտոմեքենայով ճանապարհորդության ուղևորվել Եվրոպա:

Ուշադիր կարդում ենք և ուսումնասիրում մեքենայի վարձակալման պայմանագիրը: Պայմանագիրը ստուգելիս պարտադիր ուշադրություն եք դարձնում հետևյալ կետերին:


  • Ապահովագրություն - գնի մեջ պետք է ներառվի ապահովագրությունը: Դուք անպայման պետք է ստուգեք, թե ինչպիսին է ապահովագրական փոխհատուցումը: Օրինակ, Գերմանիայում փոխհատուցման մինիմալ արժեքը կազմելու է նվազագույնը 2.5 մլն եվրո մեկ անձի համար և 500.000 եվրո գույքի վնասի համար:

  • Վնասված մեքենայի ստուգում - -խորհուրդ է տրվում պայմանագիրը կնքելուց առաջ ստուգել մեքենայի վրա առկա քերծվածքները, քանզի պայմանագրի ստորագրումից հետո դուք չեք կարողանա ապացուցել, որ դրանք նախկինում եղել են և դուք մեղավոր չեք:
    Մեքենան վերադարձնելիս անհրաժեշտ է մեքենան ստուգել կազմակերպության ներկայացուցչի ներկայությամբ: Այլապես կարող է իրավիճակ ստեղծվել, երբ ստիպված կլինեք մի քանի ամիս բանակցել կազմակերպության հետ և ապացուցել, որ դուք մեղավոր չեք մեքենայի վնասված լինելու մեջ:




Ի՞նչ պետք է իմանա զբոսաշրջիկը Եվրոպայում մեքենա վարձակալելիս

  • Մեքենայի լիցքավորման կանոնները – որպես կանոն դուք ստանում եք ձեր վարձակալած մեքենան լիցքավորված վիճակում: Հենց այդ վիճակում էլ դուք պարտավոր եք վերադարձնել մեքենան վարձակալման ժամկետի ավարտից հետո: Եթե մեքենան չլիցքավորեք վերադարձնելուց առաջ, ապա ձեզանից կպահանջեն ոչ միայն վառելիքի գումարը, այլև հավելյալ գումար:

  • Մեքենայի վարձակալման վճարումը – Ներկայումս Եվրոպայում ավտոմեքենան առանց կրեդիտ քարտի վարձակալելը գրեթե անհնար է: Ավտոմեքենաների վարձակալմամբ զբաղվող ընկերությունների մեծամասնությունը պահանջում է կրեդիտ քարտեր՝ որպես անվտանգության երաշխիք: Իսկ եթե դուք պլանավորում եք վարձել թանկարժեք մեքենա, ապա ձեզանից կպահանջեն անգամ երկու քարտ:

  • Վթարների վտանգ – Վթարի դեպքում անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել մեքենայի սեփականատեր ընկերությանը և ոստիկանությանը: Որոշ ընկերություններ նման դեպքերում տալիս են հատուկ փաստաթղթեր, որոնք ստեղծված են ձևակերպումները պարզեցնելու համար:

  • Մեքենայի վերադարձը ոչ աշխատանքային ժամերին – սրանից բոլորը խուսափում են: Սա կապված է հետևյալի հետ: Եթե դուք մեքենան անձամբ չվերադարձնեք, այլ թողնեք բակում և հեռախոսով հաղորդեք ընկերությանը, ապա կամ ձեր հաշվից լրացուցիչ գումար կվերցնեն մեքենան մի քանի ժամ ավել օգտագործելու համար, կամ ձեր հաշվին կներկայացնեն մեքենայի վնասները, որոնց մեջ դուք մեղավոր չեք:

                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում



Բաններային գովազդ





✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում

Գովազդ

Բաններային գովազդ



Մենք Facebook-ում



Նշոց
այս ժամին նոր հաղորդագրություններ չկան ...

Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար
 
 

Հարցում
Հարցումն արդեն ավարտված է: