10

տարեկան ենք

954

գրանցված օգտատեր

9830

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Կրուիզներ > Հոդվածներ



07 07 2024

Ինչպես ընտրել լավագույն կրուիզը

     

Շատ ճանապարհորդների, հատկապես սկսնակների համար զբոսանավերով կրուիզը իրենից ներկայացնում է գրավիչ ծովային ճանապարհորդություն: Սակայն նման կրուիզը որոշ ճանապարհորդների կարող է հանգեցել ոչ թե հրճվանքի, այլ հիասթափության: Ինչպես ընտրել ծովային տուր, որ արդյունքում երկար սպասված ուղևորությունը և ռոմանտիկ ճանապարհորդությունը չհիասթափեցնի:



Ում համար և ինչու: Առաջինը, որ անհրաժեշտ է իմանալ ծովային ուղևորությունների մասին, այն է, որ նման ճանապարհորդությունները համապատասխանում են ոչ բոլորին: Եթե ձեր օրգանիզմը պատրաստ չէ հանդուրժել անընդհատ ճոճումը, ապա նման ուղևորությունը ձեզ համար նախատեսված չէ:



Ջրային տարածքներով կրուիզները կարող են հիասթափեցնել այն զբոսաշրջիկներին, ովքեր նախընտրում են ակտիվ հանգիստը և էքսկուրսիոն հագեցած ծրագիրը: Նման զբոսաշրջիկներին ավելի կհամապատասխանի ավտոմեքենայով ճանապարհորդությունը, որի ծրագիրը ենթադրում է բազմաթիվ երկրների և հետաքրքիր վայրերի այցելություն: Կրուիզային նավերով քաղաքում զբոսանքը սահմանափակված է: Ցամաքում գիշերել չի նախատեսվում, հետևաբար ջրային տարածքներով ճանապարհորդելիս արտառոց ոչինչ չեք տեսնի:



Կրուիզային նավով ճանապարհորդությունը պակաս հետաքրքիր կլինի սկսնակ զբոսաշրջիկների համար, ովքեր քիչ վայրեր են այցելել, իսկ ուղևորության ժամանակ ցանկանում են տեսնել տեսարժան շատ վայրեր: Ողջ իմաստը նրանում է, որ կրուիզային նավերը մտնում են միայն նավահանգստային քաղաքներ, որոնք ոչ միշտ են համարվում ամենահետաքրքիր նպատակակետը: Օրինակ կրուիզով Հնդկաստան մեկնելիս դուք կկարողանաք այցելել Գոա, սակայն դուք հնարավորություն չեք ունենա տեսնել աշխարհահռչակ Թաջ-Մահալը:





Հյուրանոց ծովային տարածությունում: Պարզ հասկանալի պատճառներով կրուիզային զբոսաշրջությունը տարբերվում է մյուս բոլոր ուղևորություններից նրանով, որ ուղևորությունը կարելի է համադրել հարմարավետ հանգստի հետ: Ի տարբերություն տրանսպորտի այլ տեսակների, կրուիզային նավն իրենից ներկայացնում է բավականին հարմարավետ հյուրանոց:



Ինչպես հյուրանոցները, կրուիզային նավերը ևս գնահատվում են աստղերի քանակով: Սակայն այստեղ գործում է որոշակի տարբերություն: Առաջին հերթին զբոսանավերի գնահատման միասնական չափորոշիչ գոյություն չունի: Շատ դեպքերում կրուիզային նավերի աստղայնությունը իրենից ներկայացնում է տուրօպերատորի սուբյեկտիվ գնահատական, չնայած նման գնահատականը հիմնված է այս բնագավառում տարիներ շարունակ աշխատող օպերատորի փորձառությամբ: Սրա հետ կապված ի տարբերություն հյուրանոցների կրուիզային նավի կարգը նշվում է 6 աստղով, այլ ոչ 5, ինչպես հյուրանոցներում:



Կրուիզային նավերում սպասարկման մակարդակը սովորաբար նշվում է սպասարկող անձնակազմի և ուղևորների քանակության համապատասխանությամբ: Այսպես լյուքս կարգի նավերում հարաբերությունը կազմում է 1:2 կամ 1:1,5: Այս ցուցանիշը հենց ցույց է տալի հարմարավետության մակարդակը և ուղևորների սպասարկումը:



Կրուիզային նավերում զբոսաշրջիկներին տեղակայում են խցիկներում, որոնք հագեցած են անհրաժեշտ բոլոր հարմարություններով: Որպես կանոն ընդունված է խցիկների չորս հիմնական խումբ.


1. Ներքին խցիկ առանց պատուհանի

2. Խցիկ պատուհանով և ծովի տեսարանով

3. Խցիկ պատշգամբով և ծովի տեսարանով

4. Լյուքս խցիկներ





Թվարկված տարբերակներից ներքին խցիկը կարելի է համարել ամենաբյուջետայինը և շահավետը: Այս տարբերակը անգամ կհամապատասխանի ուղևորներին, ովքեր տառապում են կլաուստրաֆոբիայով, քանզի ներքին խցիկները հագեցած են հայելիներով, որոնք կարծես թե լայնացնում են խցիկի տարածքը: Ներքին խցիկը համապատասխանում է նրանց, ովքեր փորձում են տնտեսել ճանապարհորդելիս, իսկ խցիկի տարածքի մեջ նրանք գերադասում են անցկացնել միայն գիշերային ժամանակահատվածը քնի համար: 



Ներքին խցիկից պատուհանով խցիկը տարբերվում է նրանով, որ այն ունի բնական լուսավորություն, իսկ մնացած ամեն ինչը՝ խցիկի տարածքը և սպասարկվող ծառայությունները նույնն են: Սակայն, դրա հետ մեկտեղ պետք է հիշել, որ նման խցիկի արժեքը կարող է բարձրացնել ներքին փոստի գինը երկու անգամ: Եվս մեկ բան, դուք պետք է գիտենաք, որ խցիկի պատուհանը չի բացվում: Դրա հետ է կապված այն հանգամանքը, որ նման խցիկները գտնվում են տախտակամածի ստորին հատվածում, և բարձր ալիքներն ու ջրի շիթերը վտանգ չեն ներկայացնում:



Նրանց համար, ովքեր գերադասում են վայելել ջրային բուսականության հաճույքներով, կհամապատասխանեն պատշգամբով խցիկները: Կրուիզի ժամանակ նման խցիկ վերցնելով՝ դուք կկարողանաք հիանալ ծովային հորիզոններով և ընդունել արևային լոգանք առանց բարձրանալու վերին տախտակամած: Սակայն պետք է հիշել մեկ հանգամանք ևս՝ նման հաճույքը բավականին թանկ կարժենա:



Իսկ ամենապահանջկոտ հաճախորդների և ծանրակշիռ քսակ ունեցողների համար կհամատասխանի սյութ խցիկը: Իր մակերեսով այս խցիկը բոլորից մեծ է: Նման խցիկի կազմի մեջ է մտնում հյուրասենյակը, պատշգամբը, բացօթյա ճաշասենյակը: Նման խցիկները սովորաբար լինում են երկհարկանի: Նմանատիպ հարմարությունների հետ մեկտեղ նման խցիկները կարող են իրենց համարներում ներառել անգամ ջակուզիներ կամ անհատական լողավազան:



Նավերում նաև գործում են հատուկ տեսակի խցիկներ: Դրանք կարող են լինել խցիկներ մասնակիորեն պարսպապատված տեսարանով կամ դեպի զբոսնելու տախտակամած մուտք ունեցող խցիկներ: Երեխաների հետ ճանապարհորդողների համար կհամապատասխանեն խցիկներ, որոնք միմյանց հետ միացված են ներքին դռներով: Սակայն որպես կանոն նման խցիկները նավերում ընդամենը մի քանիսն են, այդ պատճառով դրանք ամրագրման մասին պետք է նախապես հոգ տանել:



Հարկ է նաև իմանալ այն մասին, որ խցիկների կարգը և արժեքը զգալիորեն տարբերվելու է կախված նավի տախտակամածից: Վերին տախտակամածում գտնվող խցիկները հարկ է համարել ավելի հարմարավետ, ինչպես նաև դրանք, որոնք տեղակայված են նավի կենտրոնին ավելի մոտ:



Կրուիզային նավերի և հյուրանոցների տարբերությունների մեջ կարելի է նշել այն փաստը, որ աստղերի հավասար քանակության դեպքում ձեզ կարող են առաջարկել ավելի բարձրորակ սպասարկում: Այսպես, օրինակ խցիկներում մաքրությունը անկախ դրա տեսակից օրը առնվազն մեկ անգամ տրամադրվում է: 





Հարմարություններից բացի խցիկներում շատ կարևոր դեր է խաղում առաջարկվող զվարճանքների տեսականին: Քանզի ի տարբերություն սովորական հյուրանոցի դուք ստիպված եք ձեր ճանապարհորդության զգալի մասն անցկացնել նավի վրա բաց ծովում: Այդ պատճառով ձեր ժամանցի կազմակերպման մասին անհրաժեշտ է մտածել նախքան նավ բարձրանալը: Ի վերջո բոլոր զբոսանավերն ունեն իրենց զվարճանքի ծրագրերը:



Այսպես բարձր կարգի շատ նավերում ուղևորներին առաջարկում են սպորտային զվարճանքների լայն տեսականի՝ բասկետբոլային հարթակ, բռնցքամարտի ռինգ, մինի գոլֆի սրահ, ինչպես նաև ջրային ատրակցիոններով մի քանի լողավազաններ, սառույցի սահադաշտ և շատ ավելին: Անգամ ավելի ցածր կարգի նավերը, ինչպիսիք են Royal Caribbean-ը, իրենց հյուրերին առաջարկում են վազքի ճանապարհներ, ֆիթնես-կենտրոններ:



Եթե ձեզ հետաքրքիր են սպորտային զվարճանքները, ապա անհրաժեշտ է ձեր ուշադրությունը դարձնել նավերում զվարճանքի այլ հաստատությունների առկայությանը: Այսպես յուրաքանչյուր նավում պարտադիր առկա է խաղատուն, թատրոն, պարասրահ, տարբեր զվարճանքային տեսախաղերի սրահ: Այսպես օրինակ կրուիզային նման ընկերություն, ինչպիսին է Costa Crociere-ն, իր ուղևորների տրամադրությանն է ներկայացնում թատրոնի երկու-երեք սրահ: Սակայն թե ինչ են ներկայացնում այս թատրոններում, արդեն լիովին այլ հարց է:



Եվ վերջապես կրուիզային նավերի տախտակամածին տեղակայված են մեծ քանակությամբ ռեստորաններ, սրճարաններ, բարեր, համաշխարհային հանրահայտ ապրանքանիշների խանութներ և անմաքս առևտրի կենտրոններ:



Կրուիզային նավերում սնունդը մտնում է ուղևորության գնի մեջ, այդ պատճառով այստեղ կարելի է սնվել յուրաքանչյուր պահի: Բացառություն է կազմում հիմնական ռեստորանում ընթրիքը, որտեղ սեղանները դրվում են հստակ որոշված ժամում: Նաև նավերում գործում են այսպես կոչված այլընտրանքային ռեստորաններ յուրահատուկ ուտեստներով և սպասարկման ավելի բարձր մակարդակով: Ուտեստներն այստեղ պատրաստում են բարձրակարգ խոհանոցի չափանիշներով: Նման ռեստորանում սեղանն անհրաժեշտ է նախապես ամրագրել, իսկ նման ծառայությունը առանձին վճար է պահանջում:



Եթե դուք ուղևորվում եք կրուիզ հանգիստ երեխայի հետ, ապա նավերում մեծամասամբ պատրաստված են խաղասենյակներ երեխաների համար, որտեղ նրանք գտնվելու են հատուկ անձնակազմի հսկողության ներքո: Բացի դրանից նավերում ստեղծված են մանկական հատուկ լողավազաններ: Երեխաների համար նաև մշակված են զվարճանքի հատուկ ծրագրեր, որոնք նախատեսված են տարբեր տարիքի երեխաների համար:





Կրուիզի ուղղության ընտրություն:



Հասկանալի է, որ ուղղության ընտրությունը առաջին հերթին կախված է ոչ միայն ձեր ցանկությունից: Այն զբոսաշրջիկների համար, ում հետաքրքրում է պատմությունը և ճարտարապետությունը, ինչպես նաև այն զբոսաշրջիկների համար, ովքեր ցանկանում են ուղևորվել տնից հեռու, ավելի կհամապատասխանեն Միջերկրական ծովի երկայնքով կրուիզները: Նման կրուիզների երթուղին անցացվելու են այնպիսի երկրներով, ինչպիսիք են Հունաստանը, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Թունիսը, Բալկանյան երկրները: Շատ հաճախ նման կրուիզներն իրենց երթուղիների մեջ ներառում են Կանարյան կղզիների այցելությունը: Հյուսիսային տարածքների գեղեցկությամբ հիացողների համար համապատասխանում են Սկանդինավյան երկրներով կրուիզները:



Էկզոտիկայի սիրահարներին համապատասխանում են Կարիբյան արշիպելագով, ինչպես նաև Ասիա աշխարհամասի երկայնքով կրուիզները:



Հայտնի կրուիզների թվում կարելի է նշել Ալյասկայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի շրջակայքով երթուղիները: Երեխաների հետ հանգստացողների համար մշակված են Lego ոճով հատուկ երթուղիները, որոնք իրենցից ներկայացնում են զվարճանքի տարբեր այգիների և ատրակցիոնների այցելությունը:



Բացի դրանից մի շարք կրուիզային երթուղիներ իրենց հաճախորդներին առաջարկում են տուրիստական ոչ ստանդարտ զվարճություններ՝ տեսնել կետերին կամ դելֆիններին: Սովորաբար նման երթուղիները անցնում են Ավստրալիայի, Հարավային Աֆրիկայի, ԱՄՆ-ի և Աֆրիկայի հարավային հատվածի ափագծերի երկայնքով:



Նաև գործում են մի շարք կրուիզներ այնպիսի վայրերով, որոնք դժվար թե կարողանան այցելել ինքնուրույն, օրինակ Անտարկտիդա: Անտարկտիդայի կրուիզային երթուղին անցկացնում են Ասվտրալիայից, Արգենտինայից, Բրազիլիայից, Նոր Զելանդիայից և Չիլիից: Նման կրուիզները համապատասխանում են էքստրիմի սիրահարներին:



Երկիր մոլորակի հետ ծանոթանալ ցանկացող զբոսաշրջիկների համար մշակված է հատուկ շուրջերկրյա կրուիզ: Նմանատիպ հաճույքը բավականին թանկ արժե, և այն ճանապարհորդի վրա կարժենա մի քանի հազար դոլար և տևելու է 2-3 ամիս:



Կրուիզն ընտրելիս հարկ է գիտենալ նաև, որ մի շարք երկրներում գոյություն ունեն վիզային սահմանափակումներ: Մի շարք դեպքերում միջանկյալ երկրում մեկօրյա ժամանման համար վիզա չի պահանջվում: Վիզան պահանջվում է միայն մեկնման և ժամանման երկրի համար: Բացառություն են կազմում որոշ կղզի-պետություններ, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածքները: Կան նաև այնպիսի երկրներ, որոնք պահանջում են վիզա, անգամ եթե կրուիզային նավը գտնվում է նավահանգստում: Այն դեպքում, երբ կրուիզը անցնելու է Շենգենյան գոտու երկրներով, ձեզանից պահանջվելու է Շենգենյան մուլտի-վիզա:





Կրուիզները չի կարելի ներառել հանգստի սեզոնային տեսակին, որի հետ կապված ծովային ճանապարհորդության մեկնել կարելի է ամբողջ տարվա ընթացքում: Սակայն այնուամենայնիվ կախված ձեր ընտրած երթուղուց ուղևորության համար նախընտրելի կարելի է համարել այս կամ այն սեզոնը:



Կարիբյան ծովի ավազան և Հարավ-Արևելյան Ասիայի երկրներ ուղևորվելիս ավելի լավ է ընտրել ձմեռային սեզոնը, քանզի ամռանի այս շրջաններում բարձրանում է մրրկոտ եղանակի բարձրացման հավանականությունը:



Սկանդինավյան երկրների և Ալյասկայի շուրջ ճանապարհորդելուն համապատասխանում է ամառային սեզոնը, քանզի ձմռանն այս շրջաններում ավելի ցուրտ է: Միջերկրական ծովի երկրներում կրուիզ կատարելու համար կհամապատասխանի ապրիլից նոյեմբեր ընկած ժամանակահատվածը, չնայած այս տարածաշրջանում կրուիզի մեկնել կարելի է տարվա յուրաքանչյուր եղանակի:



Ամանորին կրուիզ կատարելուն կհամապատասխանի գրեթե յուրաքանչյուր ուղղություն, քանզի կրուիզի ժամանակ գլխավորը կլինի ոչ թե էքսկուրսիոն ծրագիրը, այլև նավի վրա տոնական ծրագիրը:



Հարկ է նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ միջսեզոնային ժամանակահատվածում (օրինակ Եվրոպայում գարնանը կամ աշնանը) կրուիզի գները լինում են ավելի ցածր, քան ձմռանը և ամռանը:



Հարկ է նաև իմանալ այն մասին, որ նավաստիի հրահանգով կրուիզի երթուղին ամեն վայրկյան կարող է որոշակիորեն փոփոխվել: Սա կարող է պատահել եղանակի փոփոխության դեպքում՝ ճանապարհին փոթորիկի կամ մրրիկի հանդիպելիս, ինչպես նաև առանձին երկրներում համաճարակային իրավիճակների փոփոխման և նավում վթարների վտանգի ժամանակ:




Կրուիզի հնարավոր ծուղակներ: Ինչպես հանգստի յուրաքանչյուր տեսակ, կրուիզը ևս զուրկ չէ որոշակի թերություններից: Նման իրավիճակների մասին զբոսաշրջիկը սկզբում չի կարող կռահել: Ահա թե ինչ է պատմում առաջին անգամ կրուիզում հայտնված ուղևորը: Նրա համար անսպասելիորեն պարզ է դարձել, որ զբոսաշրջիկների հիմնական խումբը տարեց թոշակառուներ են: Այս իրավիճակում կարելի է հայտնվել միջսեզոնային ժամանակահատվածում, երբ կրուիզի գները նվազում են:



Բայց եթե դուք կուղևորվեք նման ճանապարհորդության ձեր խմբի հետ, ապա այս հանգամանքը վճռական ազդեցություն չի ունենա: Սակայն եթե դուք ակնկալում եք ուրախ ժամանցի և նոր հանդիպումների անցկացում, ապա անհրաժեշտ է հաշվի առնել նման իրավիճակը: Հաշվի առեք, որ շատ դեպքերում զվարճանքները նախատեսված են տարեց զբոսաշրջիկների համար: Համապատասխանաբար հանգստի ծրագիրը պատասխանելու է առաջին հերթին նրանց հարցերին, օրինակ ուրախ և աղմկոտ դիսկոտեկների փոխարեն դասական պարերի և դասական երաժշտության երեկոներ:



Դուք նաև պետք է նախապես մտածեք այն մասին, թե դուք ինչպես եք հասնելու դեպի նավահանգիստ, որտեղից սկսվելու է կրուիզը: Զբոսաշրջային ընկերությունները ուղևորներին մեծամասամբ առաջարկում են տուրեր, որոնք ներառում են թռիչք դեպի մեկնման քաղաք: Սակայն իրականում զբոսաշրջային ընկերությունների մեծ մասը ուղևորներին ցածր գնով գրավելու նպատակով ծառայությունների փաթեթի մեջ ներառում է ոչ հարմարավետ չվերթներ դեպի մեկնման քաղաք: Այսպես ձեզ կարող են առաջարկել միջանկյալ թռիչքներ և անհարմարավետ ավիաչվերթներ: Այս դեպքերում ավիատոմսերը ավելի լավ է ձեռք բերել ինքնուրույն:



Բացի դրանից անհրաժեշտ է մտահոգվել նաև ձեր ուղեբեռի ապահովագրության մասին հատկապես այն դեպքերում, եթե դուք տեղափոխում եք թանկարժեք իրեր: Որպես կանոն կորցված ուղեբեռի փոխհատուցման ստանդարտ չափերը կրուիզային ընկերություններում մեծ չեն:



Եվ վերջապես դուք պետք է գիտենաք այն մասին, որ չի կարելի հուսալ քաղաքներում երկար մնալու մասին, որտեղ կանգ է առնելու կրուիզային նավը: Մեծ դեպքերում այս նավերում էքսկուրսիաները կարճաժամկետ են և մակերեսային: Այսպես 14-15 օրվա ընթացքում կրուիզից ընդամենը 20-25 ժամ է հատկացվում էքսկուրսիաներին: Նավահանգստում անցկացվելիք ժամաքանակը կախված է նավահանգիստների միջև եղած հեռավորությունից:


                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում





Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար