10

տարեկան ենք

972

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ > Այլևայլք



03 05 2020

Համաշխարհային ճգնաժամը և զբոսաշրջությունը. գլոբալ խնդիրներ, լոկալ լուծումներ

          
Աշխարհն էլ երբեք նախկինը չի լինի
Այս միտքն այսօր հաճախ ենք լսում: Եվ իսկապես, Covid-19 համավարակի թողած ազդեցությունը համաշխարհային տնտեսության, մասնավորապես՝ զբոսաշրջության վրա աննախադեպ է: Ինձ՝ որպես զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչ, այս հանգամամքը շատ է մտահոգում:

Ստորև Տուրիզմի Համաշխարհային Կազմակերպության հրապարակած գրաֆիկն է, որտեղ ներկայացված են տվյալներ տարբեր ժամանակաշրջաններում ճգնաժամերի՝ տուրիզմի վրա թողած ազդեցության և ոլորտի հետագա աճի վերաբերյալ.

Թեև պատկերն այնքան էլ հուսադրող չէ, բայց ամեն բան դեռ կորսված չէ:

Ճամփորդելու ցանկության տրանսֆորմացիա
Իսկապես այս համավարակը շատ խորքային փոփոխություններ կբերի մարդկանց վարքագծի, այդ թվում՝ ճամփորդելու սովորության մեջ:

Եթե առաջնորդվենք լավատեսական սցենարներով, ըստ որոնց համավարակն ամռանը կնահանջի կամ վերջապես գտնվի պատվաստանյութը (շատ լավատեսական սցենարով), այնուամենայնիվ մարդիկ որոշ ժամանակ խոսափելու են արտերկիր մեկնելուց:

Արտագնա զբոսաշրջությանը դեռ երկար ժամանակ կպահանջվի վերականգնվելու համար: Մեր տեսանկյունից՝ որպես ընդունող երկիր, նույն շքանշանի հակառակ կողմն է նաև ներգնա զբոսաշրջությունը:

Նոր թրենդ
Ըստ կանխատեսումների, թեև մարդիկ կխուսափեն արտասահման մեկնելուց, բայց ճամփորդելու, նոր վայրեր բացահայտելու, ընտանիքի կամ ընկերների հետ արձակուրդներն անցկացնելու ներքին պահանջն այնուամենայնիվ կհարթի իր ճանապարհը:

Եվ այդ ճանապարհը կբերի դեպի երկրի ներսում ճամփորդելու ռացիոնալ որոշմանը: Հենց այս համատեքստում էլ նոր թափ կառնի ներքին զբոսաշրջությունը:

Իմիջայլոց՝ 2019 թվականի տվյալներով արդեն մեր երկրում ներքին զբոսաշրջությունը նախորդ տարվա համեմատ աճել է 41.4 %-ով: Տպավորիչ թիվ է:

Կարծում եմ՝ այդ թիվը կշարունակի աճել նաև այս տարի, իհարկե որոշ տատանումներով:

Թրենդային կլինեն անհատական, փոքր խմբերով, հեղինակային, նոր էմոցիաներ ու փորձառություներ փոխանցող տուրերը:

Տուրիզմը Հայաստանում

Հենց այս ամենը կանխատեսելով՝ նախաձեռնվել են ճամփորդական մի քանի ֆեյսբուքյան խմբեր: Օրինակ՝ Տուրիզմը Հայաստանում խումբը, որն այս պահին դրությամբ արդեն ունի 10 000 և ավել անդամ:

Խմբի անդամներն և հատկապես ակտիվ ճամփորդողները ժամանակ առ ժամանակ հրապարկում են Հայաստանի տարբեր տեսարժան վայրերից լուսանկարներ, կիսվում օգտակար խորհուրդներով և տեղեկատվությամբ:

Խմբում քիչ չեն նաև հենց զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները, որոնց համար այն աստիճանաբար դառնում է նաև B2B և B2C կապեր ձևավորելու լավ հարթակ:

Կարդալ ավելին հղումով...

                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար