7

տարեկան ենք

908

գրանցված օգտատեր

9778

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Հրատապ տուրիստական նորություններ և հրապարակումներ



... Տեսնել բոլոր հրապարակումները


Այլ > Այլևայլք



03 08 2020

Հայտնի կտավների առեղծվածային գաղտնիքները

     
Արվեստը պարզապես ոգեշնչման աղբյուր չէ։ Նրանում երբեմն թաքնված են փոքրիկ առեղծվածներ, որոնք նկատելի չեն առաջին հայացքից։

Վան Գոգի դիմանկարը
Վան Գոգի հայտնի նկարը՝ վիրակապված աջ ականջով իրականում հայելային արտացոլում է, քանի որ իրականում Վան Գոգը վնասել էր իր աջ ականջը,իսկ ինքնանկարը նկարելիս օգտագործել էր հայելի։ Վան Գոգի հետ կապված մյուս հետաքրքրաշարժ տեղեկություններից է այն, որ նկարչի ստեղծագործություններում գերակշռել է դեղին գույնը, որը հետագայում մասնագետների մեկնաբանության համաձայն կապված է նրա՝ էպիլեպսիկ հիվանդ լինելու հանգամանքի հետ։

Vincent_van_Gogh_dimankar-ktav

Պաբլո Պիկասո «Ծեր կիթառահարը»
Պաբլո Պիկասոյի «Ծեր կիթառահարը» կտավը պարունակում է մի քանի ուրվանկար։ Առաջին ուրվանկարը հայտնաբերելուց հետո մասնագետները ռենտգենյան ճառագայթների միջոցով հայտնաբերել են ևս մի քանի ուրվանկար։Համաձայն որոշ տեղեկությունների՝ Պիկասոն պարզապես գումար չի ունեցել նոր կտավ ձեռք բերելու համար և օգտագործել է նախորդ կտավները։

picasso-cer-gitarahar-ktav

Լեոնարդո դա Վինչի «Մոնա Լիզա»
Մոնա Լիզայի կտավի առեղծվածները հյուսվել են դեռ նախորդ դարասկզբին, սակայն պատկերացնել, որ առեղծվածները կարող են տարածվել անգամ նրա ատամնաշարի կապակցությամբ,իսկ ավելի հստակ՝ դրա բացակայության շուրջ՝ դժվար է պատկերացնել։ Ատամնաբույժ Ժոզեֆ Բորկովսկու հետազոտության համաձայն հայտնի տիկինը զուրկ է եղել առջևի ատամներից, և դրանով է պայմանավորված նրա դեմքի ոչ ստանդարտ արտահայտությունը։

mona-lisa-ktav

Սանդրո Բոտիչելի «Վեներայի թագավորությունը»
Սանդրո Բոտիչելիի «Վեներայի թագավորությունը» իրականում հարսանեկան նվեր է եղել։ Այն պատկերում է կնոջ նախաամուսնական կարգավիճակը՝ ամոթխածությունը, գեղեցկությունը, իմաստնությունը, իսկ Կուպիդոնի կույր աչքերը հավաստում են, որ սերը նույնպես կույր է։ Կտավի վրա հայտնաբերվել են նաև ավելի քան 500 տարատեսակ բույսեր՝ բոլորը գիտական ճշգրտությամբ նկարագրված, որն էլ թույլ է տվել առանձնացնել այդ տարատեսակները։

botichelli-ktav

Ֆրիդա Կալո «Ավտոբուսը»
Ֆրիդա Կալոյի «Ավտոբուսը» կտավը արտացոլում է Ֆրիդայի կյանքի դժվարին պահերից մեկը։ 17 տարեկան հասկանում ավտոբուսի վթարից հաշմանդամություն ձեռք բերած Ֆրիդան զրկվում է նաև երբևէ մայրանալու ունակությունից։ Նրա կյանքի դժբախտությունը վերջինիս հետապնդում է ողջ կյանքում և արտացոլվում է Ֆրիդա Կալոյի կտավներում։

frida-kalo-ktav

Ռեմբրանտ «Գիշերային դետք»
Ռեմբրանտի «Գիշերային դետք» կտավը իրականում պատկերում է ցերեկային դեպքեր։ Խնդիրն այն է, որ ժամանակի ընթացքում կտավը ծածկվել է մրի շերտով,որն էլ մաքրելուց հետո պարզ է դարձել իրականությունը։

rembrant-ktav

Ռեմբրանդտի ինքնանկարներից հետևում է, որ նկարիչը տառապել է ստերեոկուրությունից, որի հետևանքով նկարիչը աշխարհը տեսել է 2D ձևաչափով, ոչ թե 3D, ինչպես տեսողության խնդիրներ չունեցող մարդիկ։

Գնել յուրօրինակ կտավներ կարող եք այստեղ:
                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում



Բաններային գովազդ





✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում

Գովազդ

Բաններային գովազդ



Մենք Facebook-ում



Նշոց
այս ժամին նոր հաղորդագրություններ չկան ...

Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար
 
 

Հարցում
Հարցումն արդեն ավարտված է: