431.000 դրամ ԱՌԱՆՑ ավիատոմս
Ուղևորության ծրագիր.
Օր1 Նրբաոճ Միլան.
Դուոմո դի Միլանո◻️
Վիտտորիո-Էմանուել գալերեա◻️
Լա Սկալա◻️
Դքսերի պալատ◻️
Սֆորցա ամրոց◻️
Զվարթնոց օդակայանից հայկական խմբով, հայախոս խմբի ղեկավարի ուղեկցությամբ մեկնում ենք Միլան: Միլանի օդակայանից ճանապարհվում քաղաքի կենտրոն: Էքսկուրսիա ❤️ Միլանում (անվճար), որի ընթացքում կտեսնենք քաղաքի գլխավոր տեսարժան վայրերը (մասամբ կամ ամբողջությամբ).
Շքեղ Դուոմո դի Միլանո - Մայր Տաճար, Վիտտորիո-Էմանուել գալերեա, հռչակավոր Լա Սկալա, Դքսերի պալատ, Սֆորցա ամրոց, նորաձևության աշխարհում հռչակավոր փողոցներ և այլ հրաշալի վայրեր;
Հայկական հետքեր Միլանում. ցանկության դեպքում հնարավոր է այցելել Սբ. Քառասուն մանկանց եկեղեցի (տրանսպորտը՝ վճարովի), որը պատկանում է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնին, Միակ Հայ Առաքելական եկեղեցին Իտալիայում: Գիշերակաց հյուրանոցում:
Օր2 Հրաշալի Լոմբարդիա և Վենետո.
Ազատ ժամանակ կամ վճարովի էքսկուրսիաներ.
Ռոմանտիկ Վերոնա◻️
Գեղատեսիլ Գարդա լիճ և
Հեքիաթային Սիրմիոնե թերակղզի◻️
ԿԱՄ հանրահայտ Կոմո լիճ և Կոմո քաղաք◻️
Ազատ ժամանակ / քաղաքից քաղաք մեկնում և կամ լրացուցիչ էքսկուրսիաներ Լոմբարդիա-Վենետո տարածաշրջանում (վճարովի).
այցելություն ամենառոմանտիկ քաղաքներից Վերոնա՝ Ռոմեո եւ Ջուլիետայի քաղաք,
ուղեւորություն գեղատեսիլ Գարդա լիճ և Սիրմիոնե՝ թերակղզի և գողտրիկ քաղաք, ⛱ որոնք հայտնի են գեղեցիկ տեսարաններով և լողափերով
ԿԱՄ այցելություն շքեղ ամառանոցներով պատված հանրահայտ Կոմո լիճ և հրաշագեղ Կոմո քաղաք:
Ցանկացողները կարող են լողալ Գարդա լճի պարզ և մաքուր ջրում (ըստ սեզոնի և ծրագրի) կամ պարզապես զբոսնել և վայելել այս աննման վայրերի ջերմ մթնոլորտը: Հնարավոր է կազմակերպել զբոսանք նավակով:
Վերադարձ, գիշերակաց հյուրանոցում:
Օր3 Չքնաղ Վենետիկ և Սուրբ Ղազար.
Սբ Մարկոսի հրապարակ և տաճար◻️
Վենետիկի "դարպասներ"◻️
Դոժերի պալատ◻️
Հայկական Սուրբ Ղազար կղզի◻️
Գոնդոլայով պտույտ (վճարովի)◻️
Ռիալտո կամուրջ և Մեծ կանալ◻️
⛴ Մեկնում ենք Վենետիկի շրջան ավտոբուսով կամ գնացքով: Հասնում ենք Վենետիկի կենտրոնական հատված նավով (վճարովի), Սուրբ Մարկոսի հրապարակի և շքեղ տաճարի մոտից կսկսենք ճանաչողական զբոսանք գիդի հետ (անվճար). Դոժերի պալատ, Վենետիկի դարպասներ՝ թևավոր առյուծի և վիշապի սյուներ, Վենեցիայի գեղեցիկ նեղ փողոցներ, ջրանցքներ, կամուրջներ՝ այդ թվում հոյակապ Ռիալտո, գողտրիկ հրապարակներ, Մուրանո ապակիներ և հուշանվերներ, աննման տեսարաններ:)
Հայկական հետքեր Վենետիկում. այցելություն հայկական ❤️ Սուրբ Ղազար կղզի, Մխիթարյան միաբանության մայրավանք (անվճար). վանքի բակ, եկեղեցի, հնէաբանական թանգարան, մատենադարան, Այվազովսկու կտավների հավաքածու, տպարան և այլ չտեսնված արժեքներ։ Նաև Վենետիկ քաղաքում՝ Սբ. Խաչ եկեղեցի (դրսից), հայոց թագուհու դամբարան եկեղեցու ներսում:
Օրվա վերջ ազատ ժամանակ կամ լրացուցիչ էքսկուրսիաներ (վճարովի). Դոժերի պալատ, գոնդոլայով պտույտ Վենետիկի ջրանցքներով, նավակով պտույտ Մեծ Կանալով:
Մեկնում Պադովայի կամ Վենետոյի շրջան, գիշերակաց հյուրանոցում:
Օր4 Հեքիաթային Վենեցիայից նրբագեղ Ֆլորենցիա.
Ֆլորենցիա՝ Վերածննդի մայրաքաղաք◻️
Պիացցա Սինյորիա, Միքելանջելոյի Դավիթ◻️
Սանտա Մարիա դել Ֆիորե Տաճար◻️
Պալատ-թանգարաններ՝ Պիտտի կամ Ուֆֆիցի (լրացուցիչ, վճարովի)◻️
Հռչակավոր Պիզա. թեք աշտարակ և Հրաշքների հրապարակ (լրացուցիչ, վճարովի)◻️
Մեկնում ենք Վերածննդի բնօրրան Տոսկանա՝ մայրաքաղաք Ֆլորենցիա ❤️: Ճանապարհին հնարավոր է կանգառ անել ավանդական գյուղում և օգտվել տոսկանյան համեղ ուտեստներով ճաշից (վճարովի):
Էքսկուրսիա Ֆլորենցիայում, Իտալական Վերածննդի մայրաքաղաքում պրոֆեսիոնալ գիդի հետ (անվճար): Քաղաքն ամբողջությամբ թանգարան է բաց երկնքի տակ. վայելե՛ք հիանալի Պիացցա դե լա Կրոչե, Պիացցա Սենյորիա, Մայր Տաճար Սանտա Մարիա դել Ֆիորե, Դանթե Ալիգիերիի տուն, Միքելանջելոյի Դավիթ, Պորչելլինոյի վարազ և այլ հրաշք վայրեր: Ազատ ժամանակ: Եթե ժամանակը թույլ տա և հնարավորություն լինի, ցանկացողները կարող են ինդիվիդուալ կարգով իրենց հաշվին այցելել Ֆլորենցիայի տիրակալների պալատ-թանգարաններ՝ Պիտտի կամ Ուֆֆիցի (վճարովի):
Հայկական հետքեր Ֆլորենցիայում (տրանսպորտը՝ վճարովի). Սուրբ Մինասի տաճար և դամբարան՝ եթե ժամանակը թույլ տա և հնարավոր լինի:
Հնարավոր է նաև լրացուցիչ էքսկուրսիա Պիզա քաղաք ☄️ պրոֆեսիոնալ գիդի հետ (վճարովի): Պիզան հռչակ է ձեռք բերել իր զարմանալի «թեքված» աշտարակով, բայց այստեղ տեսնելու շատ ավելին կա, քան միայն աշտարակը:
Պիզան ունի յուրօրինակ պատմություն և ճարտարապետություն։ Այն զորեղ ծովային հանրապետություն է եղել, այստեղ է ապրել մեծ գիտնական Գալիլեո Գալիլեոն, այստեղ է ստեղծվել չտեսնված "Հրաշքների հրապարակը" իր զարմանահրաշ մարմարե համալիրով՝ Մայր տաճար, Մկրտարան և Մոնումենտալ գերեզմանատուն։
Պիզան կհմայի այցելուներին իր գեղեցկությամբ, տաղանդի շնչով և ներդաշնակությամբ…
Գիշերակաց հյուրանոցում:
Օր5 Տոսկանայից դեպի փառավոր Հռոմ
Սիենա՝ միջնադարյան հրաշք (վճարովի)◻️
Ապենինների գեղեցիկ լեռնաշղթա◻️
Մեկնում և ազատ ժամանակ Հռոմում◻️
Մեկնում ենք Հռոմ Ապենինների գեղեցիկ լեռնաշղթայի ☘️ երկայնքով: Ճանապարհին հնարավոր է էքսկուրսիա Սիենա սքանչելի քաղաքում (վճարովի):
Սիենայի հին քաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր օբյեկտ է, հայտնի է Պալիոյի ավանդական ձիարշավով և միջնադարյան բազմաթիվ գլուխգործոցներով, որոնցից են. Պիացցա դել Կամպո` Սիենայի կենտրոնական հրապարակի համալիր, Սիենայի Մայր տաճար` թերևս ամենաշքեղը Իտալիայում, Ֆորտեցա Մեդիչեայի բաստիոններ, 1000-ամյա գերազանց պահպանված պարիսպ, թանգարաններ և ուղղակի միջնադարյան քաղաքի բացառիկ մթնոլորտ:
Այնուհետև մեկնում Հռոմ։ Տեղավորում հյուրանոցում, գիշերակաց։
Օր6 Հավերժական Հռոմ.
Կոլիզեյ և Կոստանդիանոսի հաղթակամար◻️
Կայսերական Ֆորումից դեպի Պիացցա Վենեցիա◻️
Միջնադարյան թաղամաս և Պիացցա Նավոնա◻️
Մեծ Պանթեոն և Ռոտոնդա◻️
Պրոֆեսիոնալ գիդի ուղեկցությամբ ճանաչողական էքսկուրսիա Հռոմում (անվճար). այցելություններ հռչակավոր պատմա-մշակույթային վայրեր ⭐️ հռչակավոր Կոլիզեյ և Ֆորում (առանց մուտքի), Կոստանդիանոսի հաղթակամար, Կայսերական Ֆորումի պողոտա, Պիացցա Վենեցիա, միջնադարյան թաղամաս, Նավոնա, Ռոտոնդա, անհավանական Մեծ Պանթեոն ☀️ և այլն: Ազատ ժամանակ Հռոմում: Ծրագիրը թույլ տալու դեպքում հնարավոր է լրացուցիչ մասնակցել «Գիշերային Հռոմ» կամ «Կայսերական Հռոմ» էքսկուրսիային (վճարովի): Գիշերակաց հյուրանոցում Հռոմում:
Օր7 Հռոմից դեպի Նեապոլ և Պոմպեյ.
Վիլլա Բորգեզե◻️
Հռչակավոր Ֆոնտանա դի Տրեվի◻️
Տիբերինո և Բոկա դելա Վերիտա◻️
Հայկական եկեղեցի◻️
Աննման Նեապոլ և Պոմպեյ (վճարովի)◻️
Ազատ ժամանակ Հռոմում կամ լրացուցիչ էքսկուրսիա դեպի Նեապոլ քաղաք և Պոմպեի ավերակներ (վճարովի, տևում է գրեթե մեկ ամբողջ օր): Հռոմում մնացածները կարող են ազատ ժամանակ անցկացնել կամ զբոսանել քաղաքում և տեսնել Վիլլա Բորգեզե այգի, Ֆոնտան դի Տրեվի, հայկական Սուրբ Նիկողայոս եկեղեցի ⛪️ և վարժարան, Տիբերինո կղզի, Բոկա դելա Վերիտա: Գիշերակաց Հռոմի հյուրանոցում:
Օր8 Վատիկանի շքեղ գանձեր
Սուրբ Պետրոսի աննման տաճար և հրապարակ◻️
Վատիկանի թանգարաններ՝ դա Վինչի, Ռաֆայել (վճարովի)◻️
Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձան և
Զարմանահրաշ Սիքստինյան կապելլա՝ թանգարանների տարածքում◻️
Այցելություն Վատիկան. Լեոնարդո դա Վինչի, Ռաֆայել, Սիքստինյան կապելլա, Սբ. Գրիգոր Լուսավորչի արձան և այլ հրաշքներ (թանգարանի մուտքը և էքսկուրսիան՝ վճարովի) պրոֆեսիոնալ գիդի ուղեկցությամբ, ինչպես նաև ✝️ Սուրբ Պետրոս աննման տաճար և հրապարակ (անվճար): Հնարավորության դեպքում՝ լրացուցիչ էքսկուրսիա Հռոմի հնադարյան Թրասթեվերե թաղամաս (վճարովի): Գիշերակաց հյուրանոցում Հռոմում:
Օր9 Հռոմ-Երեւան
Մեկնում Հռոմի օդանավակայան: Վերադարձ:
Արժեքը ներառում է
▶️ անվճար էքսկուրսիաներ. 1) Միլանում, 2) Հռոմում, 3) Վատիկանում՝ Սբ. Պետրոսի հրապարակ, 4) Ֆլորենցիայում, 5) Վենետիկում , անվճար էքսկուրսիա հայկական 6) Սբ. Ղազար կղզի ՄԽԻԹԱՐՅԱՆ միաբանություն,
▶️ գիշերակաց որակյալ 3* և կամ 4* հյուրանոցներում` նախաճաշով,
▶️ տրանսֆերներ հարմարավետ տրանսպորտով,
▶️ բժշկական ապահովագրություն,
▶️ աջակցություն վիզա ստանալու հարցում,
▶️ հայկական խումբ և հայ խմբի ղեկավարի ուղեկցություն ամբողջ տուրի ընթացքում:
Նարեկավանք Տուր ("Էն-Վի Տուր" ՍՊԸ)
Հասցե` Երեւան, Կորյունի 19ա, 8-րդ հարկ, գրասենյակ 1
Հեռ.` +374 10 56 56 49
Բջջ.` +374 98 56 56 47, +374 99 56 56 48, +374 55 56 56 49
Skype narekavank
Viber +374 99 56 56 48
WhatsApp +374 99 56 56 48
Email: nvtour @ nvtour .am, nvtour @ gmail .com
|