|
518.000 դրամ ԱՌԱՆՑ ավիատոմս
Ճամփորդե՛ք խմբային տուրերի ոլորտում ամենափորձառու և վստահելի ընկերության հետ:
Ծրագրում.
Օր 1 ▶️ Ավիաչվերթով մեկնում Փարիզ, տրասնֆեր հյուրանոց, հանգիստ։
Օր 2 ▶️ Առավոտյան սկսում ենք մեր ավտոբուսով էքսկուրսիան Փարիզի կենտրոնական մասում, ուր ներառված է նաև ոտքով էքսկուրսիա տեղացի գիդի հետ (ռուսախոս կամ հայախոս)։ Կայցելենք Էյֆելյան աշտարակ, Հաղթական կամար, Շանզ էլիզե պողոտա, Փարիզի Օպերա, Համաձայնության հրապարակ, Փարզի Աստվածամոր տաճար, Լյուքսեմբուրգի այգիներ, հայտնի Սորբոնի համալսարան։
Օր 3 ▶️ Առավոտյան կայցելենք հռչակավոր Լուվրի թանգարան, որտեղ կտեսնենք աշխարահառչակ ստեղծագործություններ, այդ թվում Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան»։ Հանգստի համար հատկացված ժամանակից հետո կայցելենք Փարիզի 2–րդ ամենահայտնի թանգարանը՝ Օրսեյի թանգարան, որտեղ գտնվում են բոլորիդ լավ ծանոթ նկարիչների ու քանդակագործների աշխատանքները։ Այնուհետև կայցելենք հանրահայտ «Մտածողը» քանդակի հեղինակ Ռոդենի թանգարան։ Ինչպես նաեւ Պիկասոյի թանգարան։ Երեկոյան նավով պտույտ Սենա գետի վրայով։
Օր 4 ▶️ Առավոտյան կմեկնենք հայտնի Վերսալի թագավորական պալատները եւ կտեսնենք թե ինչ ճոխության եւ շքեղության մեջ են ապրել ֆրանսիացի թագավորներն ու թագուհիները։ Վերադարձ հյուրանոց, հանգստից հետո Առավոտյան կայցելենք Փարիզի բարձրադիր վայրում գտնվող Մոնմարտ թաղամասը, որի գագաթին գտնվում է հայտնի «Սուրբ Սրտի» տաճարը (Սակղե կյո) ցանկացողները կարող են նստել աշխարհի ամենակարճ "ֆունիկուլորը":
Օր 5 ▶️ Առավոտյան նախաճաշից հետո մեկնում ենք Բրյուսել ավտոբուսով մոտ 3.5 ժամ։ Բրյուսելի մեր էքսկուրսիայի ժամանակ կայցելենք Եվրոպայի ամենագեղեցիկ հրապարակը համարվող Բրյուսելի գլխավոր «Գրան Պլասը», այնուհետև կտեսնենք Թագավորի պալատը, որից հետո պատմական City Hall–ը, կտեսնենք Բրյուսելի մայր տաճար Սուրբ Միքաել հրեշտակապետի ու Սուրբ Գուդուլայի։ Բելգիայի թագավորի եւ թագուհու պսակադրությունը եղել է այս տաճարում։ Կզբոսնենք Միլանի գալերեայից ավելի հին համարվող Բրյուսելի թագավորական գալերեայում, որտեղ գտնվում են շոկոլադի, սուրճի, հագուստների եւ այլ բուտիկ–խանութներ։ Մեկնում Անտվերպեն, գիշերակաց Անտվերպենում։
Օր 6 ▶️ Ազատ օր Անտվերպենում կամ լրացուցիչ վճարով էքսկուրսիա Բելգիայի ամենագեղեցիկ Գենտ և կամ Բրյուգգե քաղաքներ։ Վերադարձ եւ գիշերակաց Անտվերպենում։
Օր 7 ▶️ Ազատ օր Անտվերպենում կամ լրացուցիչ վճարով էքսկուրսիա Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամ և կամ Լյուքսեմբուրգ դքսություն։ Վերադարձ եւ գիշերակաց Անտվերպենում։
Օր 8 ▶️ Նախաճաշից հետո զբոսանք եւ ազատ ժամանակ Անտվերպենում։
Օր 9 ▶️ Մեկնում օդանավակայան եւ վերադարձ Հայաստան։
✅ Արժեքի մեջ ներառված են ծրագրով նախատեսված հետևյալ էքսկուրսիաներ և մուտքավճարներ.
✔️ Փարիզում ռուսախոս կամ հայախոս գիդի հետ ավտոբուսային եւ ոտքով էքսկուրսիա
✔️ Բրյուսելում ռուսախոս գիդի հետ էքսկուրսիա
✔️ Լուվրի թանգարան
✔️ Վերսալի պալատ (այգիների մուտքը ներառված չէ, տեղում ըստ ցանկության՝ 12+ եվրո)
✔️ Օրսեյի թանգարան
✔️ Ռոդենի թանգարան
✔️ Պիկասոյի թանգարան
*Լրացուցիչ էքսկուրսիաների հնարավորություն դեպի ⭐️ #Ամստերդամ, #Գենտ, #Բրյուգգե, #Լյուքսեմբորգ
> 1 օրով Բրյուգե և կամ Գենտ քաղաքներ ճանաչողական էքսկուրսիաներ, արժեքը 60-80 եվրո։ Մուտքավճարներ ներառված չեն։
> 1 օրով ճանաչողական էքսկուրսիա Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամ և կամ Լյուքսեմբուրգ դքսություն, արժեքը 90-100 եվրո։ Մուտքավճարներ ներառված չեն։
> Նավարկություն Փարիզում Սենա գետով՝ 1 ժամ, արժեքը 20-30 եվրո:
➡️ Ներառված չեն.
> Վիզայի, բագաժի արժեքները:
> Պարտադիր վճարներն են հյուրանոցների քաղաքային հարկերը՝ մեկ անձը 2-4 եվրո մեկ գիշերվա համար:
> Հյուրանոցից դեպի Վերսալի պալատ եւ վերադարձ հյուրանոց ավտոբուսի գինը 40-50 եվրո։
> Փարիզի մեջ՝ էքսկուրսիայի օրը չհաշված, տեղաշարժվում ենք մետրոյով։ Մետրոյի տոմսերի գինը մեկ կողմը 2+ եվրո կամ հնարավոր է գնել մեկ կամ մի քանի օրվա անսահմանափակ մուտքի տոմս՝ համապատասխան վճարով։
Նարեկավանք Տուր ("Էն-Վի Տուր" ՍՊԸ)
Հասցե` Երեւան, Կորյունի 19ա, 8-րդ հարկ, գրասենյակ 1
Հեռ.` +374 10 56 56 49
Բջջ.` +374 98 56 56 47, +374 99 56 56 48, +374 55 56 56 49
Skype narekavank
Viber +374 99 56 56 48
WhatsApp +374 99 56 56 48
Email: nvtour @ nvtour .am, nvtour @ gmail .com
|
հեղինակ` admin |