10

տարեկան ենք

981

գրանցված օգտատեր

9830

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Խմբային տուրեր > Արտագնա խմբային տուրեր > Հունաստան

387.000 դրամ (առանց ավիատոմս) Ուղևորության ծրագիր. Օր1 Հին աշխարհի գիտական կենտրոն Աթենք Աթենքի ակադեմիա Արիստոտելի դպրոց Ադրիանոս կայսեր գրադարան Կերամեիկոս. հնագիտական մաս եւ թանգարան Օր2 Հին Հունաստանի գաղտնիքներ Ակրոպոլիս, Էրեքթեոն Հունական ամֆիթատրոն Հռոմեական ագորա Քամիների աշտարակ Մոնաստիրակի հրապարակ Հին Հունաստանի հետ մեր ծանոթությունը կսկսենք Աթենքի սկիզբը և զարդը հանդիսացող Ակրոպոլիսից: Ակրոպոլիսի բարձրությունից կհիանանք Աթենքի գեղեցկությամբ, ապա կայցելենք Հին Հունաստանի գլխավոր տաճարներից Էրեքթեոն (Ք. ա. 5-րդ դար), կլինենք ժամանակի հռչակ վայելող անֆիթատրոնում, որից հետո կտեսնենք ամենահին օդերևութաբանական հուշարձանը՝ Քամիների աշտարակը: Այնուհետև կտեսնենք Հռոմեական ագորան և կքայլենք Մոնաստիրակի հրապարակով: Օր3 Հեթանոսական աստվածների Պանթեոն Հունական ագորա Հեփեստոսի տաճար Օլիմպիոն՝ Զեւսի տաճար Օլիմպիական խաղերի ստադիոն՝ Պանատինաիկոս Այսօր կայցելենք Ակրոպոլիս բլրի վրա գտնվող Հունական ագորա, կայցելենք Ք. ա. 4-2-րդ դարերում կառուցված Հին Հունաստանի ամենամեծ տաճարը՝ Օլիմպիական Զևսի տաճար, կլինենք Ագորայում գտնվող և ներկայումս լավագույնս պահպանված՝ Հեփեստոսի տաճարում, որից հետո կայցելենք նշանավոր անտիկ մարզադաշտ՝ Օլիմպիական Պանատինաիկոս ստադիոն: Օր4 Հին մայրաքաղաք Նաֆպլիոն, Կորինթոսի ջրանցք, երեք կղզիներ, Հունաստանի երբեմնի ամենագեղատեսիլ մայրաքաղաքներից մեկը Նաֆպլիոն Կորնթոսի աշխարհահռչակ ջրանցք Հիդրա, Պորոս, Էգինա կղզիներ Ազատ օր կամ ցանկացողները՝ լրացուցիչ վճարով կարող են այցելել. ✔️ Հունաստանի երբեմնի ամենագեղատեսիլ մայրաքաղաքներից մեկը Նաֆպլիոն, որը ոմանք համարվում են հունական Վենետիկ: Հին հունական դիցաբանության համաձայն, քաղաքը հիմնադրել է Պոսեյդոնի որդի Նաֆպլիոսը: Դեպի Նաֆպլիոս ճանապարհին հնարավորություն կունենանք տեսնել հայտնի Կորնթոսի ջրանցքը։ ✔️ Կամ հնարավոր է կազմակերպել ծովային ճանապարհորդություն (փոքրիկ կրուիզ) դեպի հրաշագեղ երեք կղզիներ՝ Հիդրա, Պորոս, Էգինա, ուր հնարավորություն կունենաք տեսնել գեղեցիկ քաղաքներ, սրբավայրեր՝ Սուրբ Նեկտարիոսի տուն եւ եկեղեցի, ծովափ և ճարտարապետություն: Օր5 Աթենքից դեպի աննման Հռոդոս կղզի Աթենքում ժամանակը թույլ տալու դեպքում. Սինտագմայի հրապարակ Աթենքի քաղաքային շուկա Հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի ✈️ Թռիչք դեպի Հռոդոս Օր6 Հռոդոս. ծովային հանգիստ և էքսկուրսիաներ Հանգիստ ծովի ափին Ըստ ցանկության այցելություններ. Հռոդոսի ամրոց Ասպետների փողոց Աշխարհի 7 հրաշալիքներից Հռոդոսի կոթող. Հելիոս աստծո հսկայական արձանի հնէագիտական վայր Օր7 Հռոդոս. ծովային հանգիստ և էքսկուրսիաներ Հանգիստ ծովի ափին կամ ըստ ցանկության այցելություններ. Լինդոս և Ակրոպոլիս Ասպետների ամրոց Ցամբիկայի վանք Եւ բազմաթիվ այլ հետաքրքիր վայրեր Օր8 Հռոդոս. ծովային հանգիստ և վերադարձ Ծովափնյա հանգիստ Ազատ ժամանակ Մեկնում օդանավակայան և ✈️ վերադարձ Հայաստան Նարեկավանք Տուր Հասցե` Երեւան, Կորյունի 19ա, 8-րդ հարկ, գրասենյակ 1 Հեռ.` +374 10 56 56 49, +374 98 56 56 47, +374 99 56 56 48, +374 55 56 56 49 Viber +374 99 56 56 48 WhatsApp +374 99 56 56 48
հեղինակ`
admin




Բաններային գովազդ

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար