11

տարեկան ենք

1077

գրանցված օգտատեր

9830

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Խմբային տուրեր > Արտագնա խմբային տուրեր > Իտալիա

474.000 դրամ ԱՌԱՆՑ ավիատոմս ✅ Համառոտ Ծրագիր. Օր 1 ▶️ Չվերթ Երևանից Հռոմ, տրանսֆեր Նեապոլ և տեղավորում Նեապոլի հյուրանոցում: Օր 2 ▶️ Ամբողջօրյա շրջագայություն իտալական կոլորիտով լի Նեապոլում, այդ թվում՝ այցելություն Սուրբ Գիրգոր Լուսավորիչ եկեղեցի: Գիշերակաց հյուրանոցում Նեապոլում: Օր 3 ▶️ Ազատ օր Նեապոլում ԿԱՄ ուղևորություն դեպի ՍԻՑԻԼԻԱ (ըստ ցանկության, լրավճարով, ինքնաթիռով) և շրջայց Պալերմոյում: Գիշերակաց հյուրանոցում` Նեապոլ ԿԱՄ #Պալերմո: Օր 4 ▶️ Ազատ օր Նեապոլում ԿԱՄ Սիցիլիայի ուղևորության շարունակություն. էքսկուրսիաներ Սիցիլիայում՝ Էրիչե, Սեգեստա և այլն, երեկոյան ինքնաթիռով վերադարձ Նեապոլ: Գիշերակաց հյուրանոցում Նեապոլում: Օր 5 ▶️ Ուղևորվում ենք Բարի, Ադրիատիկ ծով։ Այցելություն Կաստել դել Մոնտե: Ժամանում #Բարի, էքսկուրսիա քաղաքում, այդ թվում՝ նշանավոր Սուրբ Նիկողայոս եկեղեցի: Գիշերակաց հյուրանոցում Բարիի շրջանում: Օր 6 ▶️ Ուղևորվում ենք #Ալբերոբելլո, Ապուլիա: Էքսկուրսիա Ալբերոբելոյում, անհավանական բնակավայրեր: Ապա դեպի Մատերա։ Էքսկուրսիա Մատերայում, նշանավոր Չիտա դեի Սասսի: Այստեղից դեպի Տիրենյան ծովի ափ: Գիշերակաց հյուրանոցում՝ Սալեռնո կամ #Սորենտո քաղաքում: Օր 7 ▶️ Ամբողջօրյա շրջագայություն ամալֆյան ծովափի տարածքում, էքսկուրսիաներ. Ամալֆի, այդ թվում՝ նշանավոր Սուրբ Անդրեաս առաքյալի վանք, և #Պոզիտանո: Գիշերակաց հյուրանոցում՝ Սալեռնո կամ Սորենտո: Օր 8 ▶️ Ազատ օր ԿԱՄ նավարկություն և էքսկուրսիա ԿԱՊՐԻ կղզի և Գրոտա Ազուրա ծովային քարանձավ (ըստ ցանկության, լրավճարով) Գիշերակաց հյուրանոցում՝ Սալեռնո կամ Սորենտո: Օր 9 ▶️ Տրանսֆեր Հռոմի օդակայան, վերադարձ: Արժեքը ներառում է ✔️ ավիատոմս Երևանից ✈️, ✔️ գիշերակաց 3* և 4* հյուրանոցներում` նախաճաշով, ✔️ 7 ԱՆՎՃԱՐ էքսկուրսիաներ ⭐️ Ամալֆի, Պոզիտանո, Նեապոլ, Կաստել դել Մոնտե, Բարի, Ալբեռոբելլո, Մատերա! ✔️ #կիրթ և #հոգատար հայ խմբի ղեկավարի ուղեկցություն ամբողջ տուրի ընթացքում, ✔️ բոլոր տրանսֆերները հարմարավետ տրանսպորտով, ✔️ բժշկական ապահովագրություն, ✔️ աջակցություն Իտալիա մուտքի վիզա ստանալու հարցում: ❗️Ուշադրություն. Ներառված չէ վիզայի և ուղեբեռի արժեքը: ⛴ Լրացուցիչ էքսկուրսիաների հնարավորություն դեպի Սիցիլիա, Կապրի կղզի և այլն: Նարեկավանք Տուր ("Էն-Վի Տուր" ՍՊԸ) Հասցե` Երեւան, Կորյունի 19ա, 8-րդ հարկ, գրասենյակ 1 Հեռ.` +374 10 56 56 49 Բջջ.` +374 98 56 56 47, +374 99 56 56 48, +374 55 56 56 49 Skype narekavank Viber +374 99 56 56 48 WhatsApp +374 99 56 56 48 Email: nvtour @ nvtour .am, nvtour @ gmail .com
հեղինակ`
admin
431.000 դրամ ԱՌԱՆՑ ավիատոմս Ուղևորության ծրագիր. Օր1 Նրբաոճ Միլան. Դուոմո դի Միլանո◻️ Վիտտորիո-Էմանուել գալերեա◻️ Լա Սկալա◻️ Դքսերի պալատ◻️ Սֆորցա ամրոց◻️ Զվարթնոց օդակայանից հայկական խմբով, հայախոս խմբի ղեկավարի ուղեկցությամբ մեկնում ենք Միլան: Միլանի օդակայանից ճանապարհվում քաղաքի կենտրոն: Էքսկուրսիա ❤️ Միլանում (անվճար), որի ընթացքում կտեսնենք քաղաքի գլխավոր տեսարժան վայրերը (մասամբ կամ ամբողջությամբ). Շքեղ Դուոմո դի Միլանո - Մայր Տաճար, Վիտտորիո-Էմանուել գալերեա, հռչակավոր Լա Սկալա, Դքսերի պալատ, Սֆորցա ամրոց, նորաձևության աշխարհում հռչակավոր փողոցներ և այլ հրաշալի վայրեր; Հայկական հետքեր Միլանում. ցանկության դեպքում հնարավոր է այցելել Սբ. Քառասուն մանկանց եկեղեցի (տրանսպորտը՝ վճարովի), որը պատկանում է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնին, Միակ Հայ Առաքելական եկեղեցին Իտալիայում: Գիշերակաց հյուրանոցում: Օր2 Հրաշալի Լոմբարդիա և Վենետո. Ազատ ժամանակ կամ վճարովի էքսկուրսիաներ. Ռոմանտիկ Վերոնա◻️ Գեղատեսիլ Գարդա լիճ և Հեքիաթային Սիրմիոնե թերակղզի◻️ ԿԱՄ հանրահայտ Կոմո լիճ և Կոմո քաղաք◻️ Ազատ ժամանակ / քաղաքից քաղաք մեկնում և կամ լրացուցիչ էքսկուրսիաներ Լոմբարդիա-Վենետո տարածաշրջանում (վճարովի). այցելություն ամենառոմանտիկ քաղաքներից Վերոնա՝ Ռոմեո եւ Ջուլիետայի քաղաք, ուղեւորություն գեղատեսիլ Գարդա լիճ և Սիրմիոնե՝ թերակղզի և գողտրիկ քաղաք, ⛱ որոնք հայտնի են գեղեցիկ տեսարաններով և լողափերով ԿԱՄ այցելություն շքեղ ամառանոցներով պատված հանրահայտ Կոմո լիճ և հրաշագեղ Կոմո քաղաք: Ցանկացողները կարող են լողալ Գարդա լճի պարզ և մաքուր ջրում (ըստ սեզոնի և ծրագրի) կամ պարզապես զբոսնել և վայելել այս աննման վայրերի ջերմ մթնոլորտը: Հնարավոր է կազմակերպել զբոսանք նավակով: Վերադարձ, գիշերակաց հյուրանոցում: Օր3 Չքնաղ Վենետիկ և Սուրբ Ղազար. Սբ Մարկոսի հրապարակ և տաճար◻️ Վենետիկի "դարպասներ"◻️ Դոժերի պալատ◻️ Հայկական Սուրբ Ղազար կղզի◻️ Գոնդոլայով պտույտ (վճարովի)◻️ Ռիալտո կամուրջ և Մեծ կանալ◻️ ⛴ Մեկնում ենք Վենետիկի շրջան ավտոբուսով կամ գնացքով: Հասնում ենք Վենետիկի կենտրոնական հատված նավով (վճարովի), Սուրբ Մարկոսի հրապարակի և շքեղ տաճարի մոտից կսկսենք ճանաչողական զբոսանք գիդի հետ (անվճար). Դոժերի պալատ, Վենետիկի դարպասներ՝ թևավոր առյուծի և վիշապի սյուներ, Վենեցիայի գեղեցիկ նեղ փողոցներ, ջրանցքներ, կամուրջներ՝ այդ թվում հոյակապ Ռիալտո, գողտրիկ հրապարակներ, Մուրանո ապակիներ և հուշանվերներ, աննման տեսարաններ:) Հայկական հետքեր Վենետիկում. այցելություն հայկական ❤️ Սուրբ Ղազար կղզի, Մխիթարյան միաբանության մայրավանք (անվճար). վանքի բակ, եկեղեցի, հնէաբանական թանգարան, մատենադարան, Այվազովսկու կտավների հավաքածու, տպարան և այլ չտեսնված արժեքներ։ Նաև Վենետիկ քաղաքում՝ Սբ. Խաչ եկեղեցի (դրսից), հայոց թագուհու դամբարան եկեղեցու ներսում: Օրվա վերջ ազատ ժամանակ կամ լրացուցիչ էքսկուրսիաներ (վճարովի). Դոժերի պալատ, գոնդոլայով պտույտ Վենետիկի ջրանցքներով, նավակով պտույտ Մեծ Կանալով: Մեկնում Պադովայի կամ Վենետոյի շրջան, գիշերակաց հյուրանոցում: Օր4 Հեքիաթային Վենեցիայից նրբագեղ Ֆլորենցիա. Ֆլորենցիա՝ Վերածննդի մայրաքաղաք◻️ Պիացցա Սինյորիա, Միքելանջելոյի Դավիթ◻️ Սանտա Մարիա դել Ֆիորե Տաճար◻️ Պալատ-թանգարաններ՝ Պիտտի կամ Ուֆֆիցի (լրացուցիչ, վճարովի)◻️ Հռչակավոր Պիզա. թեք աշտարակ և Հրաշքների հրապարակ (լրացուցիչ, վճարովի)◻️ Մեկնում ենք Վերածննդի բնօրրան Տոսկանա՝ մայրաքաղաք Ֆլորենցիա ❤️: Ճանապարհին հնարավոր է կանգառ անել ավանդական գյուղում և օգտվել տոսկանյան համեղ ուտեստներով ճաշից (վճարովի): Էքսկուրսիա Ֆլորենցիայում, Իտալական Վերածննդի մայրաքաղաքում պրոֆեսիոնալ գիդի հետ (անվճար): Քաղաքն ամբողջությամբ թանգարան է բաց երկնքի տակ. վայելե՛ք հիանալի Պիացցա դե լա Կրոչե, Պիացցա Սենյորիա, Մայր Տաճար Սանտա Մարիա դել Ֆիորե, Դանթե Ալիգիերիի տուն, Միքելանջելոյի Դավիթ, Պորչելլինոյի վարազ և այլ հրաշք վայրեր: Ազատ ժամանակ: Եթե ժամանակը թույլ տա և հնարավորություն լինի, ցանկացողները կարող են ինդիվիդուալ կարգով իրենց հաշվին այցելել Ֆլորենցիայի տիրակալների պալատ-թանգարաններ՝ Պիտտի կամ Ուֆֆիցի (վճարովի): Հայկական հետքեր Ֆլորենցիայում (տրանսպորտը՝ վճարովի). Սուրբ Մինասի տաճար և դամբարան՝ եթե ժամանակը թույլ տա և հնարավոր լինի: Հնարավոր է նաև լրացուցիչ էքսկուրսիա Պիզա քաղաք ☄️ պրոֆեսիոնալ գիդի հետ (վճարովի): Պիզան հռչակ է ձեռք բերել իր զարմանալի «թեքված» աշտարակով, բայց այստեղ տեսնելու շատ ավելին կա, քան միայն աշտարակը: Պիզան ունի յուրօրինակ պատմություն և ճարտարապետություն։ Այն զորեղ ծովային հանրապետություն է եղել, այստեղ է ապրել մեծ գիտնական Գալիլեո Գալիլեոն, այստեղ է ստեղծվել չտեսնված "Հրաշքների հրապարակը" իր զարմանահրաշ մարմարե համալիրով՝ Մայր տաճար, Մկրտարան և Մոնումենտալ գերեզմանատուն։ Պիզան կհմայի այցելուներին իր գեղեցկությամբ, տաղանդի շնչով և ներդաշնակությամբ… Գիշերակաց հյուրանոցում: Օր5 Տոսկանայից դեպի փառավոր Հռոմ Սիենա՝ միջնադարյան հրաշք (վճարովի)◻️ Ապենինների գեղեցիկ լեռնաշղթա◻️ Մեկնում և ազատ ժամանակ Հռոմում◻️ Մեկնում ենք Հռոմ Ապենինների գեղեցիկ լեռնաշղթայի ☘️ երկայնքով: Ճանապարհին հնարավոր է էքսկուրսիա Սիենա սքանչելի քաղաքում (վճարովի): Սիենայի հին քաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր օբյեկտ է, հայտնի է Պալիոյի ավանդական ձիարշավով և միջնադարյան բազմաթիվ գլուխգործոցներով, որոնցից են. Պիացցա դել Կամպո` Սիենայի կենտրոնական հրապարակի համալիր, Սիենայի Մայր տաճար` թերևս ամենաշքեղը Իտալիայում, Ֆորտեցա Մեդիչեայի բաստիոններ, 1000-ամյա գերազանց պահպանված պարիսպ, թանգարաններ և ուղղակի միջնադարյան քաղաքի բացառիկ մթնոլորտ: Այնուհետև մեկնում Հռոմ։ Տեղավորում հյուրանոցում, գիշերակաց։ Օր6 Հավերժական Հռոմ. Կոլիզեյ և Կոստանդիանոսի հաղթակամար◻️ Կայսերական Ֆորումից դեպի Պիացցա Վենեցիա◻️ Միջնադարյան թաղամաս և Պիացցա Նավոնա◻️ Մեծ Պանթեոն և Ռոտոնդա◻️ Պրոֆեսիոնալ գիդի ուղեկցությամբ ճանաչողական էքսկուրսիա Հռոմում (անվճար). այցելություններ հռչակավոր պատմա-մշակույթային վայրեր ⭐️ հռչակավոր Կոլիզեյ և Ֆորում (առանց մուտքի), Կոստանդիանոսի հաղթակամար, Կայսերական Ֆորումի պողոտա, Պիացցա Վենեցիա, միջնադարյան թաղամաս, Նավոնա, Ռոտոնդա, անհավանական Մեծ Պանթեոն ☀️ և այլն: Ազատ ժամանակ Հռոմում: Ծրագիրը թույլ տալու դեպքում հնարավոր է լրացուցիչ մասնակցել «Գիշերային Հռոմ» կամ «Կայսերական Հռոմ» էքսկուրսիային (վճարովի): Գիշերակաց հյուրանոցում Հռոմում: Օր7 Հռոմից դեպի Նեապոլ և Պոմպեյ. Վիլլա Բորգեզե◻️ Հռչակավոր Ֆոնտանա դի Տրեվի◻️ Տիբերինո և Բոկա դելա Վերիտա◻️ Հայկական եկեղեցի◻️ Աննման Նեապոլ և Պոմպեյ (վճարովի)◻️ Ազատ ժամանակ Հռոմում կամ լրացուցիչ էքսկուրսիա դեպի Նեապոլ քաղաք և Պոմպեի ավերակներ (վճարովի, տևում է գրեթե մեկ ամբողջ օր): Հռոմում մնացածները կարող են ազատ ժամանակ անցկացնել կամ զբոսանել քաղաքում և տեսնել Վիլլա Բորգեզե այգի, Ֆոնտան դի Տրեվի, հայկական Սուրբ Նիկողայոս եկեղեցի ⛪️ և վարժարան, Տիբերինո կղզի, Բոկա դելա Վերիտա: Գիշերակաց Հռոմի հյուրանոցում: Օր8 Վատիկանի շքեղ գանձեր Սուրբ Պետրոսի աննման տաճար և հրապարակ◻️ Վատիկանի թանգարաններ՝ դա Վինչի, Ռաֆայել (վճարովի)◻️ Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձան և Զարմանահրաշ Սիքստինյան կապելլա՝ թանգարանների տարածքում◻️ Այցելություն Վատիկան. Լեոնարդո դա Վինչի, Ռաֆայել, Սիքստինյան կապելլա, Սբ. Գրիգոր Լուսավորչի արձան և այլ հրաշքներ (թանգարանի մուտքը և էքսկուրսիան՝ վճարովի) պրոֆեսիոնալ գիդի ուղեկցությամբ, ինչպես նաև ✝️ Սուրբ Պետրոս աննման տաճար և հրապարակ (անվճար): Հնարավորության դեպքում՝ լրացուցիչ էքսկուրսիա Հռոմի հնադարյան Թրասթեվերե թաղամաս (վճարովի): Գիշերակաց հյուրանոցում Հռոմում: Օր9 Հռոմ-Երեւան Մեկնում Հռոմի օդանավակայան: Վերադարձ: Արժեքը ներառում է ▶️ անվճար էքսկուրսիաներ. 1) Միլանում, 2) Հռոմում, 3) Վատիկանում՝ Սբ. Պետրոսի հրապարակ, 4) Ֆլորենցիայում, 5) Վենետիկում , անվճար էքսկուրսիա հայկական 6) Սբ. Ղազար կղզի ՄԽԻԹԱՐՅԱՆ միաբանություն, ▶️ գիշերակաց որակյալ 3* և կամ 4* հյուրանոցներում` նախաճաշով, ▶️ տրանսֆերներ հարմարավետ տրանսպորտով, ▶️ բժշկական ապահովագրություն, ▶️ աջակցություն վիզա ստանալու հարցում, ▶️ հայկական խումբ և հայ խմբի ղեկավարի ուղեկցություն ամբողջ տուրի ընթացքում: Նարեկավանք Տուր ("Էն-Վի Տուր" ՍՊԸ) Հասցե` Երեւան, Կորյունի 19ա, 8-րդ հարկ, գրասենյակ 1 Հեռ.` +374 10 56 56 49 Բջջ.` +374 98 56 56 47, +374 99 56 56 48, +374 55 56 56 49 Skype narekavank Viber +374 99 56 56 48 WhatsApp +374 99 56 56 48 Email: nvtour @ nvtour .am, nvtour @ gmail .com
հեղինակ`
admin




Բաններային գովազդ

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար