|
457.000 դրամ ԱՌԱՆՑ ավիատոմս
Ուղևորության ծրագիր.
Օր 1, 2, 3, 4 ▶️ #ՄԱԴՐԻԴ
Ամիսներն էլ բավարար չեն Մադրիդի բոլոր տեսարժան վայրերն ուսումնասիրելու համար, սակայն մենք կտեսնենք ամենակարեւորը՝ սիրահարվելով Իսպանիայի ճոխ մայրաքաղաքին, նրա հոյակապ հրապարակներին, պալատներին, տաճարներին, այգիներին:
#Մադրիդի մեր ծրագրում են.
✔️ Պուերտա դել Սոլ (Արևի դարպաս) հրապարակ՝ Իսպանիայի աշխարհագրական կենտրոն,
✔️ Գրան Վիա շքեղ պողոտա,
✔️ Հոյակապ Պլազա Մայոր՝ բարոկկո և նորաձևություն,
✔️ Պալասիո Ռեալ՝ բարոկկո ոճի թագավորական պալատ,
✔️ Պլազա դե Օրիենտե,
✔️ Պլազա դե Էսպանյա,
✔️ Սուրբ Ֆրանցիսկոս Մեծ թագավորական տաճար,
✔️ Ալմուդենա՝ Մադրիդի գլխավոր տաճար,
✔️ Կոլումբոսի հրապարակ և Ամերիկայի բացահայտման այգիներ,
✔️ Ցլամարտի «Լաս Վենտաս» հսկա արենա,
✔️ Պլազա Ցիբելես, որտեղ «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլասերները նշում են իրենց թիմի հաղթանակները,
✔️ Բուեն Ռետիրո ինքնատիպ և շքեղ այգի,
✔️ Պալասիո դե Կրիստալ՝ ապակուց և երկաթից պալատ,
✔️ Սալամանկա թաղամաս՝ շոփինգի թագավորություն:
⭐️ ԼՐԱՑՈՒՑԻՉ վճարով ազատ ժամանակ, ըստ ընտրության, կարելի է այցելել.
✔️ #Պրադո թանգարան /
✔️ Նշանավոր #Տոլեդո քաղաք (Մադրիդից 70 կմ), որ հայտնի է իր հզոր և հարուստ տեսարժան վայրերով, այդ թվում "Լույսի Քրիստոս" մզկիթով (999 թ) /
✔️ Սանտյագո Բեռնաբեու՝ #ՌեալՄադրիդ ֆուտբոլային ակումբի լեգենդար մարզադաշտ /
✔️ Թիսսեն-Բորնեմիսզայի թանգարան /
✔️ Թագուհի Սոֆիայի Ժամանակակից արվեստի թանգարան /
✔️ Ցլամարտ Լաս Վենտաս արենայում /
✔️ #Ֆլամենկո պարի երեկո:
Օր 4, 5, 6 ▶️ #ՎԱԼԵՆՍԻԱ
Տրանսֆեր Վալենսիա՝ գնացքով կամ ավտոբուսով, տեղավորում հյուրանոցում, այնուհետև քաղաքային ճանաչողական էքսկուրսիա: Հաջորդ օրը՝ ազատ ժամանակ Վալենսիայում կամ լրավճարով էքսկուրսիա Ջրային քարանձավներ։ 6-րդ օրը՝ տրանսֆեր Բարսելոնա գնացքով կամ ավտոբուսով:
#Վալենսիայի մեր ծրագրում են.
✔️ Երեք տաճարների հրապարակ,
✔️ Վալենսիայի Մայր տաճար,
✔️ Հրապարակներ՝ Թագուհու, Քաղաքի, Շուկայի,
✔️ Սուրբ Աստվածամոր տաճար-բազիլիկա,
✔️ Եվրոպայի ամենաբարակ շենք,
և այլն:
⭐️ ԼՐԱՑՈՒՑԻՉ վճարով ազատ ժամանակ, ըստ ցանկության, կարելի է այցելել.
✔️ Եվրոպայի ամենաերկար ջրային քարանձավներ, երկարությունը մոտ 2750 մետր, որի ներսում նավարկում ենք և որոշ հատվածներում քայլում։
✔️ Գիտության եւ արվեստի քաղաք, որտեղ միախառնված են ճարտարապետների ապագայի տեսլականները։
Օր 6, 7, 8, (9) ▶️ #ԲԱՐՍԵԼՈՆԱ
Բարսելոնա՝ ճարտարապետական հրաշքների երկիր, բացօթյա թանգարան, որը լի է հանճարների կերտվածքներով, Սալվադոր Դալիի էներգիայով, Անտոնիո Գաուդիի խենթությամբ, ֆուտբոլային կրքով: Այն անպայման կսիրի իր հյուրին և անսահման սիրել կտա իրեն...
#Բարսելոնայի մեր ծրագրում են.
✔️ #Սագրադա_Ֆամիլիա առասպելական տաճար, հանճարեղ ճարտարապետ Անտոնիո Գաուդիի մտքի թռիչք,
✔️ Էշամպլե թաղամաս՝ Բարսելոնայի սիրտ, մոդեռնի ծաղկման դարաշրջան,
✔️ Պասեո դե Գրասիա շքեղ պողոտա, «Երկպառակություն» թաղամաս՝ ճարտարապետ ոճերի տարասեռություն,
✔️ Միլա, Բալյո, Ամալյե տներ՝ աննախադեպ ոճ, գույներ և լուծումներ,
✔️ Պլազա դե Էսպանյա հրապարակ,
✔️ Մոնջուիկ հիասքանչ բլուր, Երգող շատրվանների անկրկնելի շոու,
✔️ Գոթական թաղամաս՝ քաղաքի հեքիաթային սիրտ,
✔️ Բարսելոնայի Մայր տաճար,
✔️ Համբույրների պատ,
✔️ Պալաու Ռեալ՝ Արագոնի Թագավորական պալատ,
✔️ Ռամբլա ճեմուղի, միշտ եռացող կենտրոն, հավերժական տոնի մթնոլորտ,
✔️ Բարսելոնայի նավահանգիստ:
⭐️ ԼՐԱՑՈՒՑԻՉ վճարով ազատ ժամանակ, ըստ ընտրության, կարելի է այցելել.
✔️ #Տիբիդաբո լեռ և Սուրբ Սրտի Տաճար, քաղաքի ամենաբարձր կետ, որն ըստ լեգենդի նկարագրված է Ավետարանում... Տաճարի վրա խոյանում է Հիսուս Քրիստոսի գեղեցիկ արձանը /
✔️ #Մոնսերատ Տիրամոր վանք, XI դար, ժայռերի հետ միաձուլված Կատալոնիայի սիրտ և գլխավոր ուխտատեղի (Բարսելոնայից 60 կմ) /
✔️ Պաբլո Պիկասոյի թանգարան /
✔️ Լեգենդար #ԿամպՆոու՝ Բարսելոնա ֆուտբոլային ակումբի մարզադաշտ, 99000 հանդիսականով մեծությամբ 6-րդը աշխարհում, Բարսելոնա ակումբի թանգարան /
✔️ Բարսելոնայի հռչակավոր Ակվարիում կամ Գուել զբոսայգի:
Արժեքը ներառում է
▶️ եվրոպական երկրներ երկար տարիներ խմբեր տանող #կիրթ, #բանիմաց և #հոգատար հայ խմբավարի ուղեկցություն,
▶️ գիշերակաց 3*/4* բարձրորակ հյուրանոցներում Մադրիդ, Վալենսիա, Բարսելոնա քաղաքներում՝ նախաճաշով,
▶️ տրանսֆերներ օդակայան/ից և քաղաքից քաղաք,
▶️ ԱՆՎՃԱՐ քաղաքային էքսկուրսիաներ ըստ ծրագրի՝ ոտքով և կամ տրանսպորտով (☝️ որևէ մուտքավճար ներառված չէ),
▶️ Շենգեն վիզայի աջակցություն,
▶️ ճանապարհային ապահովագրություն:
Նարեկավանք Տուր ("Էն-Վի Տուր" ՍՊԸ)
Հասցե` Երեւան, Կորյունի 19ա, 8-րդ հարկ, գրասենյակ 1
Հեռ.` +374 10 56 56 49
Բջջ.` +374 98 56 56 47, +374 99 56 56 48, +374 55 56 56 49
Skype narekavank
Viber +374 99 56 56 48
WhatsApp +374 99 56 56 48
Email: nvtour @ nvtour .am, nvtour @ gmail .com
|
հեղինակ` admin |