4

տարեկան ենք

652

գրանցված օգտատեր

8327

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Հրատապ տուրիստական նորություններ և հրապարակումներ



... Տեսնել բոլոր հրապարակումները


Խորհուրդներ > Օգտակար > Այլևայլք

Երևի թե, քնապարկ ընտրելիս, յուրաքանչյուրի մոտ հարցեր են առաջանում: Ինչպես հասկանալ, թե ինչ՞ ջերմաստիճանի համար է նախատեսված քնապարկը: Որն է ավելի լավ՝ բմբուլը, թե՞ սինթետիկ տաքացուցիչը: Ի՞նչ ձև ընտրել: Ի՞նչ ձևի քնապարկ է անհրաժեշտ: Այս և շատ այլ հարցերի մենք փորձել ենք պատասխանել: Ջերմային ռեժիմ Տաքացուցիչ Կառուցվածքներ Օժանդակող ապրանքներ Խնամք և պահպանություն Ջերմային ռեժիմ Ինչպե՞ս է որոշվում հարմարավետության ջերմաստիճանը և ի՞նչ է նշանակում EN 13537 ստանդարտը: Քնապարկի կարևոր չափանիշ է դրա ջերմային ռեժիմը: Red Fox քնապարկերում կիրառվում է EN 13537 ստանդարտը, որը նախատեսում է 4 ջերմային ցուցանիշների առկայություն. Tcomfort – հարմարավետ ջերմաստիճան: Նվազագույն ջերմաստիճանն է, որի պարագայում միջին վիճակագրականով կինը կարող է հարմարավետ կերպով քնել 8 ժամ շարունակ: Tmax – առավելագույն ջերմաստիճան, որի պարագայում միջին վիճակագրականով տղամարդը կարող է հարմարավետ կերպով քնել առանց չափազանց շատ քրտնարտադրության: Tlimit – նվազագույն ջերմաստիճանն է, որի պարագայում միջին վիճակագրականով տղամարդը կարող է հարմարավետ կերպով քնել 8 ժամ շարունակ: Textreme – ՝էքստրեմալ ջերմաստիճան: Ջերմաստիճան, որի պարագայում մարդը կարող է ենթարկվել հիպոթերմիայի: Այս ջերմաստիճանի պարագայում կարելի է սպասել ուժեղ ցրտի զգացողության առաջացման, հնարավոր է գերսառեցում, որը վտանգավոր է առողջության համար: Այս ստանդարտը կիրառվում է այն մոդելների համար, որոնք արտադրվել են և/կամ վաճառվում են Եվրոպայում: «EN 13537» նիշը հաստատում է, որ ձեր առջև դրված է բարձր որակի քնապարկ: Ապրանքի տեխնիկական բնութագրիչների մեջ կարող է նշված լինել մեկ ցուցանիշ՝ Tlimit, այսինքն շրջակա միջավայրի ջերմաստիճանը միջին վիճակագրական տղամարդու հարմարավետության ստորին շեմի համար: Այն դեպքում, երբ նշվում են երեք ցուցանիշներ, Tlimit-ը միջանկյալ է լինում: Հավանականություն կա, որ մարդին, ովքեր վատ են տանում ցուրցը, կարող է բավականաչափ հարմարավետ չլինել նման պարկի մեջ: Այն ավելի շատ հարմար է կոփված, փորձառու զբոսաշրջիկների համար, ովքեր կարողանում են գրագետ կերպով ընտրել հանդերձանքը քնի համար: Կամ էլ այն մարդկանց համար, ովքեր խոշորակազմ են, քանի որ նրանք արձակում են մեծ քանակությամբ ջերմություն, որը պահպանվում է քնապարկի մեջ: Հիշեք, որ մարդու օրգանիզմը յուրահատուկ է, և, կիրառելով միևնույն քնապարկը հավասար պայմաններում, մարդիկ կարող են հարմարավետության տարբեր մակարդակներ զգալ: Դրա վրա կարող է ազդել ոչ միայն շրջակա միջավայրը, այլև մարդու ինքնազգացողությունը: Այդ պատճառով տվյալ EN 13537 ստանդարտի վրա հրկավոր չէ ամբողջովին հույս դնել, սակայն այն կարող է ծառայել, որպես կողմնորոշիչ քնապարկի ընտրության ժամանակ: Տաքացուցիչներ Առավելություններ և թերություններ: Ո՞ր դեպքերում ավելի լավ է ընտրել մոդել բմբուլե քնապարկ, իսկ ո՞ր դեպքերում՝ սինթետիկ: Իմաստ չկա պնդելու, որ այս տաքացուցիչներից որևէ մեկը ավելի լավն է կամ վատը: Անկասկած, բմբուլը իդեալական է՝ ջերմամեկուսացման և մարմնի քաշի հարաբերակցության մակարդակի տեսանկյունից: Միաժամանակ, համանման քնապարկը սինթետիկ տաքացուցիչով ավելի ծանր կլինի: Մյուս կողմից էլ, սինթետիկ տաքացուցիչով քնապարկը թրջվելիս չեն կորցնում ջերմամեկուսիչ հատկությունները և արագ չորանում են, ի տարբերություն բմբուլե տաքացուցիչի: Նախընտրությունը պետք է տալ բմբուլե տաքացուցիչով քնապարկին հետևյալ դեպքերում. Բարձրադիր լեռնային վերելքներ՝ էքստրեմալ ցածր ջերմաստիճանային պայմաններում, որտեղ ջերմամեկուսացման հետ մեկտեղ կարևոր դեր են կատարում փոքր քաշը և ծավալը: Դահուկային զբոսաշրջություն, գիշերելու անհրաժեշտություն երկարատև թրեքինգների ժամանակ՝ մինուսային ձերմաստիճանի պարագայում: Ընտրեք սինթետիկ տաքացուցիչ, եթե. Ճանապարհորդությունն անցնելու է բարձր խոնավությամբ վայրեր կամ լեռնային թրեքինգ՝ ջերմաստիճանների կտրուկ փոփոխություններով և խոնավության տարբեր մակարդակներով: Դուք նախատեսել եք կարճատև ճանապարհորդություն հանգստյան օրերի համար: Թեպետ, այսօրվա դրությամբ գոյություն ունեն տեխնոլոգիաներ և նյութեր, որոնց օգնությամբ բնական բմբուլով քնապարկը կարելի է դարձնել ավելի դիմացկուն խոնավության հանդեպ, իսկ սինթետիկ տաքացուցիչով քնապարկը իր ջերմային բնութագրիչնեով առավելագույնս մոտեցնել բմբուլե տաքացուցիչների: Կառուցվածքներ Քնապարկերի կառուցվածքները և դրանց կիրառությունը Այսօրվա դրությամբ ամենատարածված ձևերը «բոժոժ» և «ծածկոց» ձևերն են: Բոժոժը կրկնում է մարդու մարմնի կառուցվածքը՝ նեղանալով ոտքերի հատվածում: Այսպիսի անատոմիական ձևը համարվում է ավելի արդյունավետ ջերմության պահպանության համար՝ տաքացուցուչի և մարմնի միջև նվազագույն տարածության առկայության հաշվին: Եվ նման պարկի քաշը ավելի քիչ է, քան ծածկոց մոդելի պարագայում է: Սովորաբար, դրանք ընտրում են զբոսաշրջության և ձմեռային արշավների համար: Ծածկոցը իրենից ներկայացնում է ուղղանկյունաձև քնապարկ, որը կարելի է մինչև վերջ արձակել և կիրառել, որպես սովորական ծածկոց: Ուղղանկյունաձև ձևը այն դարցնում է ավելի ընդարձակ, սակայն դրանում շատ ավելի դժվար է պահպանել մարմնից դուրս եկող ջերմությունը, քանի որ անհրաժեշտ է տաքացնել օդի մեծ ծավալը քնապարկի ներսում: Քնապարկի այս մոդելը հիանալի տարբերակ կլինի ոչ բարդ արշավի համար, ակտիվ ընտանեկան հանգստի, ավտոմեքենայով ճանապարհորդության համար: Չափսեր Ինչու քնապարկը պետք է լինի «պաշարով» Եթե քնապարկը կիպ կպած լինի, ապա տաքացուցիչը ուսերի և կռունկների հատվածներում կսեղմվի, ինչը կբերի ոչ բավարար ջերմամեկուսացման: Քնելն էլ հարմարավետ չի լինի: Այդ պատճառով քնապարկը միշտ պետք է մի փոքր պաշար ունենա: Միաժամանակ կարևոր է չափը չանցնել, որպեսզի քնապարկի ներսում չլինի չափազանց շատ ազատ տեղ, որը ձեր մարմինը չի կարողանա տաքացնել: Ամռան ամիսներին օգտագործելու համար անհրաժեշտ չափսն ընտրում են փոքր պաշարով, որպեսզի չառաջանա սեղմվածության զգացողություն, իսկ ցուրտ գիշերվա դեպքում հնարավոր լինի հագնել ավելորդ հագուստ: Համանման կերպով ընտրում են մոդելը եռասեզոնային կիրառության կամ ձմեռային արշավների համար, միայն թե այս դեպքում հարկավոր է ավելացնել 20-30 սմ: Դա պայմանավորված է նրանով, որ լրացուցիչ տարածությունը հնարավորություն է տալիս ներսում տեղավորել իրեր, որոնք միշտ պետք է չոր և տաք մնան: Օրինակ, մարտկոցներ, ներքին կոշիկներ, լապտեր և այլն: Նաև լինում են իրավիճակներ, երբ ստիպված ես լինում քնել տաք շորերով, այդպիսի դեպքերում լավ պաշարը տեղին կլինի: Օժանդակ ապրանքներ Առանց ինչի՞ է քնապարկը ոչ լիարժեք աշխատում և ինչ կարելի է վերցնել լրացուցիչ հարմարավետության համար: Առաջինը, ինչի մասին հարկավոր է հոգ տանել – դա զբոսաշրջային գորգիկն է: Եթե փորձենք համանմանություն անցկացնենք (թեկուզ և մի փոքր տարօրինակ) մաքուր օդին հարմարավետ քնի և մարտկոցի միջև, ապա քնապարկը և զբոսաշրջային գորգը – դրանք + և – են, որոնց շնորհիվ այն աշխատում է: Առաջին հերթին, քնի ժամանակ տաքացուցիչը հանվում է, և գորգը կոմպենսացնում է շերտի բացակայությունը այս հատվածում: Երկրորդը, դուք չեք զգա ավելորդ քարերը և ճյուղերը գետնի վրա: Պայմանականորեն, զբոսաշրջային գորգիկը լինում է երկու տեսակի՝ կոկիկ չփչվող և փչվող: Քնապարկի համար հաճելի լրացում կարող է դառնալ հարմարավետ փոքր բարձը, ինչպես նաև շատ օգտակար կլինի կոմպրեսիոն պարկը: Խնամք և պահպանություն Յուրաքանչոյւր արշավից հետո այն անհրաժեշտ է չորացնել. Ամբողջությամբ արձակեք ճարմանդը և փռեք այն հորիզոնական դիրքով չորանոցի կամ աթոռի վրա: Ինչպե՞ս լվանալ քնապարկը: Քնապարկը անհրաժեշտ է լվանալ գոնե մեկ անգամ մեկ սեզոնի ընթացքում, կամ էլ աղտոտման աստիճանով՝ նախապես ուսումնասիրելով հրահանգավորումը: Սովորաբար, քնապարկը լվանում են խնայող ռեժիմով 30 աստիճանի տակ: Բմբուլե տաքացուցիչով քնապարկերի համար մենք խորդուրդ ենք տալիս օգտագործել Nikwax® Down Wash լվացքի միջոցը: Սինթետիկ տաքացուցիչի՝ Nikwax® Tech Wash®: Դրանք օգնում են պահպանել արտաքին կտորների ջրահեռացնող հատկությունները և տաքացուցիչների ֆունկցիոնալ հատկությունները: Քնապարկը հարկավոր է չորացնել հորիզոնական մակերեսի վրա, որը չի պահպանում շրջանցիկ օդը: Պարբերաբար թափ տվեք այն, որպեսզի տաքացուցիչը կուտակումներ չունենա և հավասարաչափ բաշխվի: Միˊ պահեք քնապարկը տուփի մեջ: Տեղափոծման համար նախատեսված պարկի կամ տուփի մեջ երկարատև պահպանության դեպքում քնապարկի տաքացուցիչը կորցնում է իր բացվելու հատկությունը, ինչի պատճառով ջրամեկուսիչ հատկոոթյունները էականորեն նվազում են: Այն հարկավոր է պահել բացված վիճակում, օրինակ, կախել պահարանում, կամ էլ երկու տակ ծալել, ընդորում պետք չի դրա վրա ևս ինչ-որ իրեր դասավորել: Որպես տարբերակ, կարելի է օգտագործել մեկ առանձին ընդարձակ դարակ, կամ էլ ցանցավոր նյութից պատրաստված հատուկ պարկեր պահպանության համար, որոնք թույլ են տալիս քնապարկին շնչել:
հեղինակ`
Աննա Վարդանյան
հեղինակ`
Travel News
Ինչու է այսպես ստացվում: Մարդը գնում է ամեն ինչ ներառող տուրեր, նախապես վճարում է թռիչքը, ապահովագրությունը, տեղակայումը, սնունդը և ակնկալում է ծախսել նվազագույն գումար: Սակայն ոչ: Մանրակրկտորեն հաշվարկած բյուջեն խառնվում է, և զբոսաշրջիկը ճանապարհորդության վրա ծախսում է ավելին, քան նախատեսվում էր: Գումարը օդ բաց թողնելու գործում օգնության են հասնում էքակուրսավարները, ովքեր կոչված են թեթևացնելու արտասահմանում ճանապարհորդելը: Որպես կանոն, օդանավակայանում ժամանողներին դիմավորում է հատուկ անձը: Ըստ պատկերացման, այս մարդը պետք է ուղղորդի խմբին ողջ ուղևորության ընթացքում՝ տեղավորի հյուրանոցում, հետևի, որ պայմանագրում նշված պայմանները բավարարվեն, պատասխանի անծանոթ երկրի մասին հարցերին, օգնի դժվար պահերին: Սակայն երբեմն նա օգնություն ցուցաբերելու փոխարեն անում է ամենը, որ զբոսաշրջիկները ծախսեն որքան հնարավոր է մեծ գումար. նա նման է բարի աղջկա, անում է ամեն ինչ, որ հաճախորդի ծախսերը մեծացնի: Էքսկուրսավարին հասկանալ կարելի է, ֆիքսված աշխատավարձը մեծ չէ, ընկերությունը նվազեցնում է ծախսերը, այդ թվում և խմբի լիդերի հասույթը, և ահա պետք է գումար վաստակել զբոսաշրջիկների գնածից և կերածից (10-15% մասնաբաժին): Սակայն ճանապարհորդները ևս գումարը չեն տպում և իրավունք ունեն իմանալու, թե որքան են ստիպված վճարել: Էքսկուրսիաներ Լավ կլինի, եթե դեռևս տուրիստական ընկերությունում ձեզ տեղեկացնեն էքսկուրսիաների և դրանց գների մասին: Հիանալի կլինի, եթե ձեր տուրիստական ընկերության ներկայացուցիչը աշխատի հյուրանոցում, հարցերի առաջացման դեպքում հնարավոր կլինի դիմել սեփական տուրօպերատորին: Սակայն ոչ բոլոր տուրիստական կազմակերպություններն են ընդունակ կուրորտում ունենալ սեփական ներկայացուցիչը: Որպես կանոն, ժամանման երեկոյան կամ հաջորդ առավոտյան ընտրվում է ժամանակ, երբ էքսկուրսավարը կպատմի ողջ էքսկուրսիաների մասին: Նա փորձում է դա անել արագորեն քանի զբոսաշրջիկները չեն սովորել տեղի գներին: Զբոսաշրջիկներին առաջակվում է 5-20% զեղչ, եթե ընտրված բոլոր էքսկուրսիաները պատվիրվեն հիմա և այս պահին (բնականաբար առանց գումարը հետ վերադարձնելու): Շտապել պետք չէ: Պետք է դուրս գալ հյուրանոցի տարածքից և նմանատիպ ուղևորությունները կլինեն մի քանի անգամ ավելի մատչելի: Խելամիտ կլինի հասկանալ գները, հարցնել հարևան հյուրանոցներում էքսկուրսիաների մասին, իսկ դրանից հետո անգամ կարելի է հավաքել սեփական խումբը և էքսկուրսավարին առաջարկել մատչելի գներով էքսկուրսիաներ կազմակերպել: Որոշ դեպքերում էլ կարելի է վերցնել տաքսի, եթե զբոսաշրջիկների թիվը չի անցնում 4-ը: Էժանության ետևից ընկնելիս չպետք է մոռանալ անվտանգության մասին: Էքսկուրսիա գնելիս հարկավոր է իմանալ, թե էլ ինչ ծախսեր կարող են առաջանալ ճանապարհին: Վերջին պահին կարող է պարզվել, որ պետք է առանձին վճարել թանգարանի տոմսի (10-25 եվրո), էքսկուրսավարի պատմածի (10 եվրո) կամ լրացուցիչ մինի-էքսկուրսիայի համար: Խանութներ Որպես կանոն, ոչ մի էքսկուրսիա չի շրջանցվի առանց խանութների այցելության, իսկ դրանցից որոշները վերածվում են կասկածելի խանութներով շոպ-տուրերի: Ամեն անգամ որևէ խանութ մտնելիս էքսկուրսավարը պատմում է զբոսաշրջիկներին, որ հենց այս խանութում են վաճառվում ամենալավ, ամենաորակյալ, ամենաօրիգինալ, անկրկնելի իրերը: Խանութի տերերը անգամ պատրաստ են զեղչեր կատարել: Գումարը իհարկե կիջեցնեն 10 տոկոսով, չէ որ այն բարձրացված է 1,5-2 անգամ: Իրականում ամենահետաքրքիր իրերը նվազագույն գներով վաճառվում են ավտոմայրուղիներից և հյուրանոցային թաղամասերից մեծ հեռավորության վրա: Ավելի լավ է սկզբում փնտրել խուլ վայրերում գտնվող խանութներում: Սակայն երբեմն էքսկուրսավարը կարող է ճանապարհ ցույց տալ դեպի որակյալ խանութ: Եթե ցանկանում եք ձեռք բերել որևէ թանկարժեք և յուրօրինակ իր, ապա դեռ տանը պետք է փնտրեք, թե որտեղ կարելի է գտնել այդ իրերը և որքան կարժենան: Թեյավճար Էքսկուրսավարի հատուկ համառությունը, նրա անդադար հիշեցումները թեյավճար թողնելու անհրաժեշտության մասին շատերին նյարդայնացնում են: Իհարկե օտար երկիրն ունի իր կանոնները և իսկապես ընդունված է աջ ու ձախ թեյավճարներ թողնել բեռնակիրներին, վարորդին, սպասուհուն, մատուցողին և վերջապես էքսկուրսավարին: Սակայն վճարել, թե ոչ, ի վերջո որոշում եք դուք: Տարադրամի փոխանակում Անհապաղ պետք է ինչ-որ բան գնել, սակայն այդ երկրի տարադրամի փոխարեն դրամապանակում գունավոր եվրո-դոլարնե՞ր են: Առավել նախաձեռնող էքսկուրսավարները զբոսաշրջիկներին փոխանակման ժամանակ դիտավորյալ չեն տալիս, իսկ ավելի ուշ առաջարկում են սեփական ծառայությունները: Թակարդում չհայտնվելու համար անհրաժեշտ է տեղի տարադրամի արժեքն իմանալ նախապես: Բացի դրանից, Եվրոպայի շատ երկրներում շատ հանգիստ կարելի է վճարել եվրոպական-ամերիկյան դրամներով: Սրճարան Երկարատև էքսկուրսիաների ժամանակ ճանապարհին սրճարան մտնելն անխուսափելի է: Էքսկուրսավարն առաջարկում է թարմանալ, և երբեմն դա անում է ավելորդ համառությամբ: Նա ասում է, որ մինչև երեկո քաղցը հագեցնելու այլընտրանք չի լինելու և հեռախոսով պետք է անհապաղ պատվիրել որոշակի քանակությամբ սնունդ, այլապես սրճարանը պատրաստ չի լինի: Այլ կերպ ասած, կամ ուտում են բոլորը, կամ ոչ ոք չի ուտում: Նույն վայրում զբոսաշրջիկներն այցելում են վճարովի զուգարան, գնում են ապրանքներ և կախազարդեր, այդ պատճառով էլ հաստատության ընդհանուր եկամուտը դառնում է կլորիկ գումար: Այն մարդիկ, ովքեր ստիպված են հաշվել յուրաքանչյուր դրամը, երկարատև ուղևորության համար ապրանքները և ըմպելիքը պետք է գնեն նախապես, այցելեն թանգարանի անվճար զուգարան և խմբից հետ չմնալու համար էքսկուրսավարին ասեն, որ իրենք հատուկ դիետա են պահում և չեն կարող օգտվել առաջակվող մենյուից: Ցավոք սրտի որքան շատ են զբոսաշրջիկներն այցելում սրճարան, այնքան խոհարարները քիչ են մտահոգվում ուտեստների որակի մասին: Քաղցած և հոգնած ուղևորներն ուտում են ամեն ինչ՝ ուղիղ և փոխաբերական առումով:
հեղինակ`
Travel News
Ռուսական սովորույթները տարբերվում են Արևմուտքի երկրների սովորույթներից: Եթե ձեր ճանապարհորդական ուղղությունը կանգ է առել Ռուսաստանի վրա, ապա հետևեք ներքոհիշյալ խորհուրդներին: 1. Դատարկ ձեռքերով հյուր մի գնացեք Եթե ձեզ հրավիրել են ընթրելու կամ ուղղակի զրուցելու, ապա վերցրեք ձեզ հետ մի տուփ կոնֆետ, ծաղիկներ կամ երեխայի համար փոքրիկ խաղալիք: Ռուս տանտիկինները ձեզ համար կպատրաստեն լավագույն ուտեստները: 2. Տուն մտնելիս հանեք ձեր կոշիկները Ռուսական բնակարանների հատակին փռված են թանկարժեք խալիներ: Հիմնականում դրանք իրանական նախշերով խալիներ են, որոնք տարբերվում են արևմտյան հասարակ խալիներից: Բացի դրանից, ռուսական փողոցները շատ փոշոտ են: Ճիշտ է, եթե դուք չհանեք ձեր կոշիկները, ձեզ ոչ ոք նկատողություն չի անի, սակայն ձեզ վատ կզգաք, եթե բոլոր հրավիրվածների մեջ միայն ձեր կոշիկները լինեն կեղտոտ: 3. Ծնողների մասին կատակներ մի արեք Ռուսները կոռեկտ են: Կատակեք գենդերի, արտաքինի, էթնիկ պատկանելության շուրջ, բայց երբեք չծաղրեք նրանց հայրերին և մայրերին: Նրանք դա չեն հասկանա: 4. Խմելիս մի ասեք «На здоровье» Միգուցե հայերի կամ լեհերի համար բնական է որպես կենաց ասել՝ "ողջ լինենք", բայց ռուսները այդ արտահայտությունը ասում են, երբ իրենց շնորհակալություն են հայտնում համեղ ճաշի համար: Աշխատեք մտածել ավելի երկար կենացներ:
հեղինակ`
Travel News
Ճանապարհորդական ուսապարկին է վերաբերվում հետևյալ կարգախոսը. իմ ամեն ինչը կրում եմ ինձ հետ: Այդ իսկ պատճառով արշավի գնալիս շատ կարևոր է ընտրել այնպիսի ուսապարկ, որը ձեզ կուղեկցի ամբողջ ճանապարհին: Փորձառու արշավորդները խորհուրդ են տալիս վերցնել այնպիսի ուսապարկ, որի մեջ ամեն ինչ տեղավորվում է: Ավելի լավ է ուսապարկը կիսով չափ դատարկ լինի, քան ուսապարկի մեջ ինչ-որ բան չտեղավորվի: Ուսապարկի նորմալ չափը համարվում է 50 լիտր տարողունակությունը: Կարևոր է նաև ուսապարկի երկարությունը: Եթե դուք ցածրահասակ եք, ապա վերցրեք ավելի փոքր ուսապարկեր: Ուսապարկը պետք է հեշտությամբ ամրացվի, այն պետք է ունենա կրծքավանդակային գոտի: Գոտիները պետք է ունենան կարգավորիչներ, որոնք հնարավորություն կտան ընտրել ձեզ անհրաժեշտ երկարությունը: Ուսապարկի կապիչները պետք է լինեն հարմարավետ՝ էքստրեմալ իրավիճակներում այն արագ հանելու համար: Հատկապես կարևոր է ուսապարկի այն հատվածը, որը կցվում է ձեր մեջքին: Ուսապարկը պետք է ունենա օդափոխության հնարավորություն: Նմանատիպ հնարավորություն ունեն ցանցե կտորները: Օդափոխության դեպքում ձեր մեջքը չի քրտնի: Ուսապարկը պետք է ունենա նվազագույնը երկու արտաքին գրպաններ: Այնտեղ կարող եք տեղադրել առաջին անհրաժեշտության պարագաներ: Հիշեք. որքան շատ են գրպաններն, այնքան լավն է ուսապարկը: Եթե ձեզ հուզում է ուսապարկի արտաքին տեսքը, ապա գիտեցեք, որ ինչքան էլ գեղեցիկ լինի, առաջին հերթին կաևոր է հարմարավետությունը: Ուսապարկ արտադրող հայտնի ընկերությունները արտադրում են վառ գույների ուսապարկեր: Ուսապարկ արտադրող հայտնի ընկերություններ են. Deuter, Eastpak, Gregory, Macpac, Osprey, JanSport և այլն:
հեղինակ`
Travel News
Շատ հաճախ ճանապարհորդել ցանկացողների մոտ առաջանում է հարց. ինչպես ճանապարհորդել՝ միայնակ, թե օգտվել տուրիստական ընկերություններից: Այս հարցի շուրջ ճիշտ որոշում կայացնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել առավելություններն ու թերությունները: Ճանապարհորդել տուրփաթեթով - Առավելություններ 1. Անհրաժեշտություն չկա փնտրել հյուրանոց և պլանավորել հանգիստը: 2. Պարտադիր չէ օտար լեզվի իմացությունը: 3. Ձեր անվտանգությունը ապահովված է: - Թերություններ 1. Առավել բարձր գներ: 2. Ստանդարտ ուղղություններ՝ Եգիպտոս, Հունաստան ևն: 3. Ոչ փորձառու տուրօպերատորի առկայություն: Ճանապարհորդել ինքնուրույն -Առավելություններ 1. Կարելի է ճանապարհորդել ցանկացած ուղղությամբ: 2. Տնտեսվում է գումարը: 3. Հնարավոր է ճանապարհորդել սեփական ավտոմեքենայով: -Թերություններ 1. Օտար լեզվի պարտադիր իմացություն: 2. Անվտանգության բացակայություն: 3. Տուրիստական փորձի կարիք: Հաշվի առնելով վերոհիշյալ կետերը՝ կարող եք, ընտրել, թե ինչպիսի հանգիստ է ձեզ անհրաժեշտ:
հեղինակ`
Travel News
Արտասահմանում անձնագիր կորցնելը այնքան էլ հաճելի երևույթ չէ, սակայն եթե բախվել եք նման խնդրի հետ, մի ընկճվեք: Առաջնահերթ դիմեք տեղի ոստիկանությանը: Մոտակա տեղամասի հասցեն կարող եք իմանալ հյուրանոցի անձնակազմից կամ ձեր տուրընկերության ներկայացուցչից: Ոստիկանությունում ձեզ կտան անձնագրին ժամանակավոր փոխարինող փաստաթուղթ: Ցանկալի կլինի, որ այդ փաստաթուղթը չլինի տեղի լեզվով, այլ որևէ միջազգային լեզվով: Գնացեք ձեր երկրի հյուպատոսարան, սակայն ճանապարհին 3,5х4,5 չափսով լուսանկարվեք: Եթե այդ երկրում չկա ձեր երկրի դեսպանատունը կամ հյուպատոսարանը, ապա զանգահարեք հարևան երկրում գտնվող ձեր հյուպատոսարան: Հաշվի առեք, որ հյուպատոսարաններն աշխատում են 10:00-ից մինչև 12:00-ն: Այնտեղ լրացրեք դիմում, որով կխնդրեք անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ: Անձը հաստատող ժամանակավոր փաստաթղթի համար դուք պետք է ներկայացնեք. դիմում-հայտ ոստիկանության տրամադրած փաստաթղթի պատճենը 2 գունավոր լուսանկար՝ 3,5 х 4,5 պահանջվող քանակությամբ գումար անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ եթե չունեք, ապա գոնե երկու համերկրացու, ովքեր կհաստատեն ձեր անձը Բոլոր փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ ձեր փաստաթուղթը կտրամադրեն հենց նույն օրը: Փաստաթուղթը ստանալուց հետո անմիջապես հավաքեք ձեր իրերը և վերադարձեք հետ: Այդ փաստաթուղթը ուժի մեջ է ընդամենը 30 օր: Ձեր երկրում արդեն դիմեք տեղի ոստիկանական բաժանմունք: Նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար. ձեր բոլոր փաստաթղթերը նույն վայրում մի պահեք անձնագիրը լողափ մի տարեք ճանապարհորդությունից առաջ բոլոր փաստաթղթերը տպեք և ունեցեք ձեր էլեկտրոնային փոստում մեկնելուց առաջ վերցրեք ձեր երկրի հյուպատոսարանի հեռախոսահամարը և հասցեն և վերջում՝ ուղղակի եղեք ուշադիր
հեղինակ`
Travel News






✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում

Գովազդ



Մենք Facebook-ում



Նշոց
այս ժամին նոր հաղորդագրություններ չկան ...

Հարցում
- Կարծում ես Եգիպտոսում հանգստանալը դեռ վտանգավո՞ր է:



Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար


Օգտակար