10

տարեկան ենք

1034

գրանցված օգտատեր

9802

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Ավիատոմսեր > Օգտակար > Այլևայլք

Գնելով էժան ավիատոմս դուք հնարավորություն եք ստանում խնայված գումարով մեկ-երկու անգամ ավելի շատ ճանապարհորդել: Տոմսի արժեքը կախված է շաբաթվա օրվանից, սեզոնից և շատ այլ փոքրիկ մանրուքներից: Ի՞նչ է օգտակար իմանալ նախքան ավիատոմսի ամրագրումը: Ձեզ ենք ներկայացնում 12 օգտակար խորհուրդ, որոնք կօգնեն գնել մատչելի ավիատոմս: 1.Գնե՛ք ավիատոմս վաղ առավոտյան կամ գիշերը՝ մինչ աշխատանքային օրվա սկիզբը: Այդ ժամերին ավիատոմսերի գները համեմատաբար էժան են լինում և ընտրությունն էլ մեծ: 2.Ավիատոմսի գինը ամենացածրն է լինում չվերթից մոտավորապես երկու ամիս առաջ: Հիշե՛ք, ինչքան ինքնաթիռում տեղերը քիչ են մնում, այնքան ավիատոմսը թանկանում է: 3.Հետևե՛ք ավիաընկերությունների կայքերին և սոցիալական էջերին, և առաջինը տեղեկացեք զեղչերի և հատուկ առաջարկների մասին: Զեղչեր հիմնականում լինում են փետրվար-մարտ, ինչպես նաև հոկտեմբերից-նոյեմբեր ամիսներին: Անպայման հետևեք Սև Ուրբաթ և Կիբեր Երկուշաբթի զեղչերի տոնավաճառներին, որն անց է կացվում նոյեմբերի վերջին: Այդ օրերին ավիաընկերություններում ևս մեծ զեղչեր են լինում: 4.Գնեք էժան ավիատոմսեր ժամանում/մեկնում տարբերակով շաբաթվա կեսին: Երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ավիատոմսերը ավելի էժան են լինում, քան հանգստյան և տոնական օրերին: 5.Այն չվերթները, որոնց մեկնումը գիշերային ժամերին է լինում, դրանց տոմսերն ավելի էժան են լինում, քան ցերեկային չվերթներինը, սակայն հաշվի առեք, որ այդ ժամերին պետք է օգտվեք տաքսիներից կամ այլ տրանսպորտային միջոցներից, որոնք իրենց հերթին թանկ են լինում գիշերային ժամերին: 6.Օգտվե՛ք որոնողական ծրագրերից, ինչպիսին օրինակ aviasales կամ skyscanner-ն է: Մուտքագրելով ձեր ցանկալի ուղղությունը, դուք կստանաք մի շարք մատչելի տարբերակներ: Ձեզ մնում է միայն ընտրել: 7.Օգտվեք հարևան երկրների ավիաընկերության առաջարկներից: Գուցե գտնեք ավելի էժան և հարմար տարբերակ: Հաճախ պատահում է, որ երկու չվերթ փոխելով դուք գումար եք խնայում: 8.Դարձեք ակումբների անդամ: Դա ձեզ թույլ կտա գնել էժան ավիատոմս, ինչպես նաև օգտվել շատ այլ ծառայություններից մատչելի գներով: 9.Ամրագրե՛ք ավիատոմս մի քանի հոգու համար և հենց ավիաընկերությունից, այլ ոչ թե միջնորդ կազմակերպությունից: 10.Որոշ բանկեր առաջարկում են հավաքել բոնուսներ, այդ բոնուսները հետագայում կարող եք վերածել գումարի և նույնիսկ անվճար ձեռք բերել ավիատոմսեր: 11.Մաքրեք համակարգչի cookie-ներն ու cache-ն: Եթե դուք արդեն փնտրել եք էժան ավիատոմսեր ձեր համակարգչի որոնողական համակարգում կամ որևէ կայքում, ապա կրկին փնտրելու դեպքում հնարավոր է հին տվյալները առաջարկվի ձեզ: Այդ իսկ պատճառով, կրկին որոնողական համակարգից օգտվելու դեպքում ջնջեք ձեր համակարգչի cookie-ներն ու cache-ը: 12.Օրինակ, եթե մեկնում եք Փարիզ, պարտադիր չէ չվերթը ընտրել ուղիղ դեպի Փարիզ: Կարող եք ընտրել հարակից մոտ քաղաքներից մեկը: Հաճախ նման ավիատոմսն ավելի էժան է լինում, քան հայտնի մեգապոլիս մեկնող ինքնաթիռներինը: Բացի այդ, հավելյալ հնարավորություն է ստեղծվում ճամփորդելու, եթե իհարկե չեք շտապում: Ձեզ ներկայացրեցինք հետաքրքիր խորհուրդներ և հնարքներ, որոնք հուսով ենք կօգնեն ձեռք բերել էժան ավիատոմսեր և վայելել ձեր հանգիստը, ինչու ոչ, նաև խնայել գումար:
հեղինակ`
Liluk
Հարցը իրականում հռետորական չէ: Եկեք փորձենք հասկանալ խնդիրը: Այս հոդվածը կօգնի ձեզ ապագա հանգստի պլանավորման ժամանակ: Ինքնաթիռով ճանապարհորդել ցանկացողները գիտեն, որ երբեմն ավիատոմսեր գնելիս կարելի է զգալիորեն տնտեսել նախապես ամրագրման և վճարման դեպքում: Բայց ինչքա՞ն շուտ. 4 ամիս, կես տարի, թե 9 ամիս: Նրանք, ովքեր սիրում են ամեն ինչ պլանավորել նախապես (այդ թվում և հանգիստը), կարող են գնել տոմսերը թռիչքից 6 ամիս առաջ և ուրախանալ, որ գտել են շահավետ գներով տոմս: Սակայն մասնագետները հավաստիացնում են, որ միջազգային չվերթների ավիատոմսերի գնման օպտիմալ ժամանակահատվածը թռիչքից 1-2 ամիս, իսկ ներքին թռիչքների ժամանակ՝ 21 օր առաջ ընկած ժամանակահատվածն է: Այդ պատճառով մատչելի գներով ավիատոմսեր գնելու համար հարկավոր է դրանք պատվիրել հենց այդ ժամանակահատվածում: Երբեմն թռիչքից մի քանի օր առաջ ավիաընկերությունները համացանցային ռեսուրսների մեջ ավելացնում են էժան ավիատոմսեր, որոնք չի հաջողվել վաճառել, այս կերպ փորձելով համալրել ինքնաթիռը: Եթե դուք չունեք խիստ գրաֆիկ, դասական աշխատող չեք և մի փոքր էլ արկածախնդիր եք, ապա հանգիստ կարող եք փորձել այս մեթոդը: Տոմսի գինը որոշվում է բնակչության պահանջարկով, իսկ այս պահանջարկը կախված է տարվա եղանակից: Մարդիկ ցանկանում են հանգստանալ ամռանն ունեցած արձակուրդի, տոն օրերի կամ դպրոցական արձակուրդների ընթացքում:Այդ պատճառով եթե դուք կախված չեք դպրոցական արձակուրդներից, ապա հանգստի համար վերցրեք նոյեմբեր ամիսը և դեկտեմբերի սկիզբը, ինչպես նաև փետրվար-մարտ ամիսները: Այս ամիսները համարվում են ոչ բարձր սեզոն, այդ պատճառով կարելի է լավ տնտեսումներ կատարել ճանապարհածախսի վրա (երբեմն մինչև 40-60%): Նաև մեծ նշանակություն ունի շաբաթվա օրը, երբ կատարվելու է մեկնումը կամ վերադարձը: Ամենաթանկարժեք տոմսերը ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին են: Ամենից շահավետ տարբերակն է երեքշաբթի-չորեքշաբթի օրերին գնված տոմսը: Հանգստյան օրերին տոմսերի մեծ արժեքը կապվում է այն բանի հետ, որ որոշ հանգստացողներ ցանկանում են որքան հնարավոր է երկարացնել իրենց հանգիստը: Այդ պատճառով հանգստից վերադառնում են շաբաթ կամ կիրակի օրերին, իսկ երկուշաբթի առավոտյան վերադառնում են աշխատանքի: Գնումների ժամանակ մեծ զեղչեր կարելի է ստանալ, եթե ճանապարհը անցնի տարանցիկ երկրով: Ուղիղ չվերթով հասնելն ավելի թանկարժեք հաճույք է: Տարանցիկ երկրով թռչելու և միջանկյալ ժամանակ ունենալու դեպքում կարելի է շրջել քաղաքում: Դա կլինի հավելյալ բոնուս և ձեզ կտա բազմաթիվ տպավորություններ: Որպես կանոն, նույն ուղղությամբ չվերթներ իրականացնում են մի շարք ավիաընկերություններ: Ավիատոմսեր գնելիս տնտեսելու համար ընտրեք լոուքոսթերներին: Հեշտ կլինի նաև ավիատոմսը համացանցով գնելը: Այս խորհուրդներին հետևելով կարելի է նվազեցնել հանգստի բյուջեն: Իսկ դա միշտ հաճելի է:
հեղինակ`
Travel News
Այս հոդվածը նվիրված է ոչ թանկարժեք ավիատմոսերի փնտրման մեթոդներին: Ներքոհիշյալ տեղեկատվությունը կօգնի ձեզ ստանալ հետևյալ հարցերի պատասխանները. Ինչի՞ց է կախված ավիատոմսի գինը Ե՞րբ է հնարավոր ավելի էժան գնով տոմս ձեռք բերել Ի՞նչ է պետք իմանալ էժան ավիատոմսերի մասին Որտե՞ղ կարելի է գնել էժան ավիատոմսեր Ինչպես են ձևավորվում ավիատոմսերի գները Շուկայական տնտեսության պայմաններում լիովին ակնհայտ է, որ ավիաընկերությունները ջանում են ստանալ մաքսիմալ շահույթ և ձգտում են վաճառել ավիատոմսերը ամենաբարձր գներով: Այդ պատճառով, եթե ինքնաթիռում ձեր հարևանությամբ նստած ուղևորին հարցնեք, թե որքան է վճարել իր տոմսի համար, հավանականությունը մեծ է, որ այդ թիվը տարբերվելու է այն գումարից, որով դուք եք գնել ձեր տոմսը: Այս կերպ հարկ է հիշել, որ ավիաընկերությունը ջանում է ամբողջությամբ լրացնել ինքնաթիռը (վաճառել բոլոր ավիատոմսերը) որքան հնարավոր է բարձր գներով: Գնի վրա ազդեցություն են թողնում մրցակից ավիաընկերությունների առաջադրած գները և տվյալ ուղղության նկատմամբ գործող պահանջարկը: Ավիաընկերությունների վաճառքի քաղաքականությունը մեծամասամբ համընկնում է, որպես կանոն նրանք վարպետորեն կանխատեսում են տվյալ սեզոնին և տվյալ գնով ավիատոմսերի պահանջարկը, որը թույլ է տալիս ամենաշահավետ կերպով ինքնաթիռը համալրել ուղևորներով: Այդ պատճառով ակտիվորեն օգտագործվում են վիճակագրական տվյալները և անցկացվում են զանազան հետազոտություններ: Ավիաթռիչքը նախապես պլանավորեք Նվազագույն գներով ավիատոմսեր ամրագրելու ամենաճիշտ քաղաքականությունը թռիչքից երկու շաբաթ, անգամ մեկ ամիս առաջ գների ուսումնասիրումն է: Որքան հեռու եք պլանավորում թռչել, այնքան ավելի շուտ պետք է փնտրեք ավիատոմսեր և համեմատեք գները: Տրանսատլանտյան և այլ հեռու ուղղությունների դեպքում ամենամատչելի ավիատոմսերը վաճառվում են թռիչքից կես տարի առաջ ավիաընկերության առաջարկած հատուկ ակցիաների շրջանակներում: Պրոմո ակցիաներով ավիատոմսերի գները մեծամասամբ համարվում են նվազագույն արժեքի լավ օրինակ: Սակայն գների ավելի հստակ որոշման համար խորհուրդ է տրվում փնտրել նույն ուղղությամբ այլ ավիաընկերությունների հատուկ առաջարկներ: Այսպես, թե այնպես չարժե գնել ավիատոմս առանց ստուգելու տվյալ ուղղության համար գործող ակցիաները: Տոմսի տեսակի և ավիաթռիչքի ամսաթվի ընտրություն Ինչպես վերևում նշվել էր, գների ձևավորման քաղաքականությունը իրենից ներկայացնում է ավիաընկերության առավել շահույթի առանձնացում: Հաշվի առնելով հանգստյան օրերին և տոներին տոմսերի նկատմամբ պահանջարկի բարձրացումը՝ հարկ է փորձել ընտրել ուղևորության և վերադարձի ամսաթիվը շաբաթվա կեսի համար: Հարկ է հիշել, որ շատ դեպքերում առավել մատչելի է ամրագրել ավիատոմսը դեպի հետ ուղղությամբ (return ticket), քան գնել երկու առանձին ավիատոմս մեկ ուղղությամբ: Մինչ օրս գոյություն ունեն ավիաընկերություններ, որոնք այս դեպքերում զեղչեր չեն տրամադրում, սակայն դրանց թիվը օրեցօր նվազում է: Ոչ հայտնի երթուղիներ Ավիաթռիչքի որոշ ուղղություններ թանկարժեք են անգամ գործող զեղչերի պարագայում: Դա պատահում է, երբ երթուղին պակաս հայտնի է, թռիչքները քիչ են, տվյալ ուղղությունը սպասարկում է մեկ ընկերություն: Մրցակցության բացակայության պայմաններում կարող է ձևավորվել գների բավականին բարձր մակարդակ: Այս պարագայում միակ խորամանկությունը կարող է լինել տարանցիկ երկրով ավելի էժան ավիատոմսի փնտրումը: Ուշադրություն մի դարձրեք այն բանի վրա, որ տարանցիկ երկրով թռիչքը ավելի երկարատև կլինի: Գինը ոչ միշտ է համապատասխանում հեռավորությանը: Կարելի՞ է վերջին պահին էժան տոմս գնել Որոշակի ուղղությամբ որոշ ավիաընկերություններ կտրուկ նվազեցնում են մնացած ավիատոմսերի գները թռիչքից մի քանի օր, նույնիսկ մի քանի ժամ առաջ: Դա պատահում է շահույթի ավելացման մեծ ցանկության և ինքնաթիռը համալրելու համար: Այս երևույթն ավելի շատ դիտվում է չարթերային թռիչքների դեպքում, երբ թռիչքից որոշ ժամանակ առաջ հայտնվում են ազատ աթոռներ ամրագրման չեղարկման դեպքում: Այդ տոմսերը էլեկտրոնային կայքերում հանվում են վաճառքի: Կանոնավոր թռիչքների դեպքում նման առաջարկներն ավելի հազվադեպ են լինում: Վերջին պահին ավիատոմս գնելու շանսերը քիչ են, սակայն երբեմն ավելի մատչելի է թռչել վաղը, քան նախապես պլանավորած 4 օր հետո: Ամենամատչելի ավիատոմսերի առանձնահատկությունները Երբ խոսքը գնում է նվազագույն գնով ավիատոմսի մասին, մյուս գործոնները, ինչպիսին է օրինակ հարմարավետությունը, մղվում են հետին պլան: Հարկ է հիշել, որ ամենամատչելի տոմսը միշտ մնում է էկոնոմ-կարգինը, իսկ որոշ դեպքերում ավիափոխադրողը կլինի լոուքոսթերը (low cost – ցածր գին): Նման ավիաընկերությունները տնտեսում են ամեն հարցում, բացի անվտանգությունից: Օրինակ, այս թռիչքներում ճաշը չի ներառվի տոմսի գնի մեջ կամ ուղեբեռի համար հավելյալ գումար կպահանջվի: Բյուջետային ամենահայտնի ավիաընկերություններից են easyJet, flydubai, Pegasus, Germanwings և այլ ավիաընկերությունները: Շատ դեպքերում նման տնտեսումը ցանկալի է: Կարևոր է հիշել, որ էժան ավիատոմսի պարագայում գրեթե միշտ բացակայում է դրա փոխանակման կամ վերադարձի հնարավորությունը: Պետք է ուշադրություն դարձնել ամրագրման կանոններին: Որտեղ գնել էժան ավիատոմսեր Ավիաընկերությունների գրասենյակները և դրամարկղերը տալիս են տեղի վարձույթ և աշխատակիցների աշխատավարձ, ինչն էլ հանգեցնում է ավիատոմսերի որոշակի թանկացմանը: Զարմանալի չէ, որ համացանցով ավիատոմս արմագրելը ավելի մատչելի կլինի: Սակայն այստեղ ևս գործում են նրբություններ: Այսօր գոյություն ունեն ամրագրման մեծ քանակությամբ կայքեր և համակարգեր: Պետք է ուշադրություն դարձնել միացյալ ծառայություններին, որոնք տոմսերի փնտրումից բացի առաջարկում են դրանց համեմատում: Այս դեպքում ճիշտ ընտրություն կատարելու հավանականությունն ավելի մեծ է:
հեղինակ`
Travel News
Ինչքան էլ զարմանալի է՝ ավիատոմսերի գները կարող են էականորեն տարբեր լինել անգամ միևնույն ուղղության դեպքում: Ամենայն հավանականությամբ միևնույն ինքնաթիռում գտնվող ուղևորների մեծամասնությունը գնել է իր տոմսը տարբեր գներով: Ակնհայտ է, որ ավիաընկերությունները ցանկություն ունեն առավելագույնս մեծացնելու սեփական շահույթը՝ տատանվելով սեփական ինքնաթիռների ծանրաբեռնվածության ու մրցակիցների գների միջև: Էժան ավիատոմսեր գնելու ունակությունը ձեռք է բերվում փորձով, այնուամենայնիվ կա ընդհանուր տեղեկատվություն, որն օգտակար կլինի բոլոր ճանապարհորդել ցանկացողների համար: Այսպիսով, մեր հոդվածը կօգնի ձեզ գտնել հետևյալ հարցերի պատասխանները. Ինչպես գտնել ամենաէժան ավիատոմսը: Ինչ է պրոմո-ավիատոմսը: Ինչ է պետք իմանալ էժան ավիատոմս փնտրելիս: Երբ փնտրել էժան ավիատոմսեր: Որտեղից գնել էժան տոմսեր: Շաբաթվա որ օրերին են ավիատոմսերն ավելի էժան: Ավիատոմսերի տեսակները Ավիատոմսի արժեքը պայմանավորող ամենակարևոր գործոնը դրա տեսակն է կամ կարգը: Բոլորին հայտնի է, որ ավիատոմսերի դասերն են էկոնոմը, բիզնեսը և առաջինը: Սրա հետ մեկտեղ ավիատոմսերը պատկանում են որոշակի կարգերի, որոնք այս կամ այն սահմանափակումներ են դնում: Իհարկե, ինչքան քիչ են սահմանափակումները, այնքան ավելի թանկ է տոմսը: Ամենաէժան կարգին են պատկանում էկոնոմ դասի տոմսերը՝ փոխանակման կամ վերադարձի լրիվ սահմանափակումով: Որոշ ավիաընկերություններ դրանք անվանում են «պրոմո»: Այս կարգի տոմսերի հիմնական թերությունն այն վերադարձնելու և անգամ փոխանակելու հնարավորության բացակայությունն է: Սակայն ուղևորության ամսաթվի և մեկնելու հնարավորության անփոփոխ լինելու դեպքում դա խնդիր չէ: Սահմանափակումների հնարավորության մասին տեղեկատվությունը պետք է ուսումնասիրել նախքան ավիատոմսի գնումը կամ համացանցով վճարման կատարումը: Չվերթների տեսակները Չվերթները պայմանականորեն կարելի է բաժանել 3 տեսակի՝ կանոնավոր, բյուջետային և չարթերային: Վերջին երկու տեսակը համարյա միշտ ավելի շահեկան են գնային տեսանկյունից, բայց ունեն իրենց թերությունները: Չարթերային չվերթների երթուղիները սովորաբար սահմանափակվում են առավել պահանջված տուրիստական ուղղություններով, բացի այդ, տոմսերի ձեռքբերման ոչ մի երաշխիք չկա: Չարթերային չվերթների նստատեղերը սովորաբար բաժանված են խոշոր ավիագործակալների միջև, և որոշ դեպքերում նրանք վաճառքի են հանում միայն մի քանի տեղ: Որպես կանոն չարթերային չվերթներում սպասարկման մակարդակը զիջում է կանոնավորների սպասարկմանը: Բյուջետային չվերթները իրականացվում են "ցածր արժեք" ունեցող ավիաընկերությունների կողմից (low-cost airlines), այսպես կոչված` լոուքոստերների: Սրա օրինակներից են easyJet, airBerlin, Ryanair և այլ ավիաընկերություններ: Ինչպե՞ս են սրանք կարողանում վաճառել ավիատոմսեր իրոք էժան գներով: Պատասխանը հեշտ է. նրանք տնտեսում են ամեն ինչ: Սա, իհարկե, չի վերաբերում ինքնաթիռներին. անվտանգության պահանջները բոլորի համար նույնն են: Բայց ուղևորները կզգան այդ տնտեսումը թռիչքի անհարմար ժամի, երկար գրանցման, բեռների համար լրացուցիչ վճարման, ավելի շատ ուշացումների, թռիչքի ժամանակ համարյա միշտ վճարովի ուտելիքի ու խմիչքի առկայությամբ: Սովորաբար բյուջետային ավիաուղիները 4 ժամից երկար տևող թռիչքներ չեն կատարում: Կանոնավոր չվերթերը միանշանակորեն ավելի հարմարավետ են: Բարեբախտաբար, երբեմն կարելի է և կանոնավոր չվերթի տոմս գնել չարթերայինին կամ բյուջետայինին մոտ գնով: Ավիաընկերությունների ակցիաները և զեղչերը Որոշ ավիաընկերությունների կողմից անցկացվող հատուկ ակցիաների ժամանակ տոմս գնելը մեծ հաջողություն է համարվում: Բանն այն է, որ նմանատիպ միջոցառումների անցկացումը նախօրոք հրապարակային հայտարարության չի արժանանում, այդ իսկ պատճառով դժվար է պլանավորել ակցիայով տոմսի գնում: Ավելի հաճախ այսպիսի ակցիաների հետ կապված է 2 ժամանակահատված: Առաջինը ակցիայի անցկացման ընթացքն է, որի ժամանակ է հնարավոր գնել իջեցված գնով տոմսեր: Սա կարող է տևել մի քանի ժամից մինչև մի քանի տասնյակ օր: Միջինում մեկ հատուկ առաջարկը տևում է մոտ 2 շաբաթ: Երկրորդ ժամանակահատվածը պայմանավորում է թռիչքի ժամանակը, այսինքն գոյություն ունեն սահմանափակումներ ըստ թռիչքի ու վերադարձի ամսաթվերի: Առանձին դեպքերում կարող են գոյություն ունենալ զեղչերի տրամադրման հատուկ պայմաններ, այնպիսիք, ինչպիսիք են մեկնման վայրում գտնվելու որոշակի նվազագույն կամ առավելագույն ժամանակահատվածը: Ավիաընկերությունների յուրաքանչյուր հատուկ առաջարկ ներառում է ամեն չվերթի համար սահմանափակ քանակությամբ տոմսեր, այդ իսկ պատճառով հատուկ գներով տոմսերը սովորություն ունեն արագ վերջանալու: Որոշ ավիաընկերություններ կազմակերպում են իրենց ակցիաները թռիչքի օրվանից կես տարի առաջ, մինչդեռ ուրիշները վաճառում են իրենց ավիատոմսերը տաք կարկանդակների նման մեկնման շրջանում: Էժան ավիատոմսեր՝ առանց զեղչերի Ակցիայով ավիատոմս միշտ չէ, որ ստացվում է գնել, բայց թռչել պետք է: Ի՞նչ անել: Կան որոշ խորհուրդներ, որոնք թույլ կտան նվազեցնել դրանց գինը: Ինչպես արդեն նշվել է՝ գոյություն ունի ավիատոմսերի ամենաէժան տեսակը, որի համար արժե կռիվ տալ: Քանի որ այդպիսի տոմսերի քանակը ամեն չվերթի համար սահմանափակ է, կարելի է դրանք որոնելիս մի փոքր փոխել մեկնման և վերադարձի ամսաթվերը այն հույսով, որ դեռ մնացել են ցածր գնով տոմսեր: Բացի դրանից, որոնելիս պետք է օգտագործել +/- 3 օր տարբերակը: Երբ է կարելի ավելի էժան գնով ինքնաթիռի տոմս գնել Ինչպես ասում են՝ նա, ով տեղեկացված է, զինված է: Ուղևորությանը արժե սկսել պատրաստվել նախօրոք, օգտակար կլինի սկսել ուսումնասիրել գները թռիչքից կես տարի առաջ: Հատկապես ակտուալ է այսպիսի նախօրոք պաստրաստությունը հեռավոր տրանսատլանտյան կամ միջմայրցամաքային թռիչքների դեպքում: Սակայն այս ռազմավարությունը ունիվերսալ չէ, և մի շարք դեպքերում լավագույն գնով տոմսեր կարելի է գնել թռիչքից մեկ-երկու ամիս առաջ: Շատ հազվադեպ ավիաընկերությունները բառացիորեն ինքնարժեքով են վառաճում տոմսերը՝ թռիչքից 1-2 օր առաջ, բայց սրա վրա հույս դնել չարժե լուրջ ուղևորություն պլանավորելիս: Սրա մասին օգտակար է հիշել, երբ ծագում է այլընտրանքային տարբերակ ինչ-որ տեղ մեկնելու. ինչո՞ւ չստուգել գները: Ավիատոմսի գնի վրա ազդող այլ գործոններ Ուղևորություն պլանավորելիս արժե հիշել, որ մարդիկ սովոր են աշխատել ըստ ժամանակացույցի: Այսպիսով, այն տոմսերը, որոնց մեկնման և ժամանման ամսաթվերը համընկնում են ոչ աշխատանքային օրերի հետ, համարյա միշտ ավելի թանկ կլինեն: Ելնելով սրանից, թռիչքի համար ամենացածր արժողությամբ շաբաթվա օրերը երեքշաբթին, չորեքշաբթին և հինգշաբթին են: Նույն տրամաբանությամբ կարելի է բացատրել տոնական օրերի գնային թանկացումները: Չի կարելի չհիշատակել այն, որ համարյա միշտ ավելի էժան է միանգամից գնել տոմս երկու ուղղությամբ, քան առանձին ամեն ուղղությամբ: Իհարկե ավելի հարմար է որոշակի ազատություն ունենալ՝ հետաձգելով վերադարձի օրվա ընտրությունը, սակայն այստեղ խոսքը գնում է էժան տոմսերի գնման մասին: Զուգահեռ արժե մտածել նաև տոմսի այն տեսակի գնման մասին, որը թույլ կտա փոփոխել թռիչքի ամսաթիվը: Հավանական է, որ անգամ այս դեպքում երկու ուղղությամբ տոմսը ավելի շահեկան կլինի, քան առանձին գնված մեկնման և վերադարձի տոմսերը՝ առանց փոփոխման հնարավորության: Ավիատոմս գնելիս մտածեք նաև մեկնման ու ժամանման վայրին օդանավակայանների մոտ գտնվելու մասին: Երբեմն ստացվում է տնտեսել բավականաչափ գումար ուղևորության որոշ մաս ցամաքային տրանսպորտով անցնելու դեպքում: Չվերթների որոշ ուղղությունների գները կարող են զգալիորեն փոփոխվել կախված զբոսաշրջային սեզոնից, ինչին նույնպես արժե ուշադրություն դարձնել: Վերադառնալով այն հարցին, թե որտեղից գնել էժան ավիատոմսեր, այնուամենայնիվ ավելի ձեռնտու է գնել տոմսեր համացանցից, որովհետև դրանց արժեքին չի գումարվում զբոսաշրջային գործակալության լրացուցիչ վճարը:
հեղինակ`
Travel News
Որոշ մարդիկ կարծում են, որ միանգամից կարելի է արմագրել ինքնաթիռի լավագույն աթոռները: Դա ոչ միշտ է այդպես, շատ դեպքերում պետք է սկզբում գնել ավիատոմսը, ապա նոր որոշել տեղը: Դա կարող է իրականություն լինել, եթե դուք ավիատոմսը ձեռք բերեք թռիչքից առաջ: Եթե դուք արդեն գնել եք տոմսը և պատրաստվում եք ընտրել ձեր նստելատեղը, ապա այս հոդվածից բացի ձեզ կօգնի ճիշտ որոշում կայացնել ինքնաթիռի սխեման, որը տեղադրված է ավիաընկերության կայքում: Ինչպես զբաղեցնել լավագույն տեղերն ինքնաթիռում Թռիչքից առաջ գրանցվելիս ձեզ կարող են հարցնել, թե որտեղ եք ցանկանում նստել: Եթե ձեզ այդ մասին չեն հարցրել, ապա հարցրեք ինքներդ: Տեղերի առկայության պարագայում ձեզ չեն մերժի: Հնարավորությունը մեծ է այն մարդկանց մոտ, ովքեր օդանավակայան են ժամանում ավելի վաղ` գրանցման հենց սկզբից: Բացի դրանից, վերջին ժամանակներում շատ ավիաընկերություններ առաջարկում են check-in օնլայն ծառայությունը, այսինքն ավիաընկերության կայքում նախնական գրանցում: Սովորաբար նման հնարավորություն ընձեռնվում է թռիչքից մեկ օր առաջ, մինչդեռ որոշ ավիափոխադրողներ թույլատրում են դա անել ավեի վաղ, ավիատոմսը գնելուց անմիջապես հետո: Կարևոր է իմանալ այս կամ այն նստելատեղի առավելությունները և թերությունները: Տեղի ընտրությունը կախված է ձեր տոմսի կարգից: Ընտրությունը պետք է կատարել միայն ձեր կարգի նստելատեղերի սահմաններում: Առաջին և բիզնես կարգերը միշտ գտնվում են սրահի սկզբում: Ահա և դուք կմտածեք, որ պետք է ընտրել տեղեր առջևում, բիզնես կարգին ավելի մոտ մասերում: Համաձայն վիճակագրությանը` մարդկանց գրեթե կեսը նախընտրում է նստել ինքնաթիռի քթի հատվածում, մնացածը մեջտեղում կամ վերջում: Ուղևորների ¼-ը նախընտրում են նստել միջանցքի մոտ, մնացածը գերադասում են պատուհանը: Անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին: Պատուհան, թե միջանցք Այստեղ ամեն ինչ շատ հեշտ է: Եթե դուք թռչում եք առաջին անգամ կամ սիրում եք գեղեցիկ տեսարաններ, ապա պատուհանի մոտ նստելը ձեզ համար իդեալական կթվա: Օրվա լուսավոր կեսին պատուհանից կարելի է դիտել շքեղ բնապատկերներ ամպերի միջից: Տեղանքից կախված` գեղեցիկ կարող են երևալ լեռները, լճերը, գետերը և ծովերը: Թռիչքի ժամանակ Երկրագնդի օբյեկտները դժվար են տարբերվում, սակայն լեռնագագաթները ամպերի հետ մեկտեղ նկարում են գեղեցիկ նկարներ: Գիշերային ժամերին տպավորիչ են մեծ քաղաքները հազարավոր կրակներով և լույսերով: Պատուհանի մոտ նստելը կգրավի նաև ընթերցողներին, քանզի այն ապահովում է հավելյալ լուսավորություն: Եթե դուք ցանկանում եք մի լավ քնել թռիչքի ընթացքում, ապա այստեղ ձեզ ոչ ոք չի խանգարի: Միջանցքի մոտ նստելը կգրավի անհանգիստ ուղևորներին: Յուրաքանչյուր պահի կարելի է ոտքի կանգնել և քայլել: Բացի դրանից, եթե այս կամ այն հանգամանքից դրդված դուք պետք է հաճախ օգտվեք սանհանգույցից, ապա ավելի լավ է դա անել առանց հարևանին անհանգստացնելու: Հաճախ միջանցքի մոտ նստում են այն մարդիկ, ովքեր շտապում են և ցանկանում են վայրէջքից հետո առաջինը դուրս գալ ինքնաթիռից: Եթե դուք բարձրահասակ եք, ապա հենց այստեղ կարող եք ազատ երկարացնել ձեր ոտքերը: Երկար ոտքեր ունեցողներին հարմարավետ կլինեն նաև վթարային ելքերի մոտ գտնվող աթոռները: Նման տեղերի դիմաց բացակայում են այլ աթոռները: Սակայն նման տեղերը հասանելի չեն մեծահասակների կամ երեխաների հետ ուղևորների համար: Ավիաընկերությունները ձգտում են այստեղ նստեցնել երիտասարդ և ակտիվ մարդկանց, ովքեր կկարողանան ճիշտ գործել էքստրեմալ իրավիճակներում: Ամենից քիչ պահանջված են մեջտեղի աթոռները: Այստեղ առկա է երկու կողմից անդադար զրուցող ուղևորների առկայության հավանականություն: Այս աթոռները նպաստավոր են այն մարդկանց համար, ովքեր վախենում են թռչել: Այլ մարդկանց միջև նստելը կարող է հանգստացնել: Բացի դրանից, կարելի է պատկերացնել զվարճանքի այգում որևէ ատրակցիոն: Ինքնաթիռի քթային հատվածը Ինքնաթիռի սրահի առաջնամասում հարմարավետությունը որոշվում է երկու գործոնով: Ինքնաթիռի կառուցվածքից ելնելով, նրա առաջնամասն ավելի լայն է, իսկ դա նշանակում է, որ աթոռների հեռավորությունն ավելի մեծ է: Բացի դրանից, քթային հատվածում ավելի քիչ է լսվում շարժիչի ձայնը: Առավելություններին կարելի է ավելացնել, որ նախաճաշի, ճաշի, ընթրիքի ժամանակ առաջինը սպասարկվում են նրանք, ովքեր նստած են առաջնամասում, իսկ հետնամասում նստածները պետք է երկար սպասեն: Առջևի աթոռները նաև հնարավորություն են տալիս դուրս գալ ինքնաթիռից վայրէջքից անմիջապես հետո: Սակայն նստատեղերի հեռավորությունը հանգեցնում է փոքրիկ երեխաների օրորոցների առկայությանը: Եթե դուք այստեղ նստեք, ապա ձեր ամբողջ թռիչքը կարող է ուղեկցվել երեխաների լացի ձայնով: Ինքնաթիռի թևերի հատվածը Ամենից առաջ հարկ է նշել այս վայրի հիմնական առավելությունը՝ տուրբուլենտության ժամանակ նվազագույն ցնցում: Թևերի պրոեկցիան ինքնաթիռի ամենակայուն հատվածն է: Այս մասի տեղերը ամենից շատ համապատասխան են չափազանց զգայուն մարդկանց: Եթե դուք վախենում եք բարձրությունից կամ տառապում եք աերոֆոբիայով (ինքնաթիռով թռչելու վախ), ապա թևերի մոտ նստելը նվազեցնում է վախը: Ինքնաթիռի պոչային հատվածը Սկսենք առավելություններից: Պոչային հատվածի գլխավոր առավելությունը այն է, որ սրահի ոչ լիակատար բեռնվածության դեպքում մեծ է այս հատվածում ազատ տեղերի քանակության հնարավորությունը: Այդ պատճառով դուք կարող եք ազատ նստել՝ օգտագործելով մի քանի աթոռներ: Երբեմն նույնիսկ կարող եք քնել դրանց վրա: Երբ ինքնաթիռը իրականացնում է կտրուկ շրջադարձեր, դա ամենից քիչն են զգում վերջում նստողները, հետևաբար դա ևս առավելություն է: Եթե դուք շատ եք մտածում ձեր անվտանգության մասին, ապա կարող ենք ասել, որ վիճակագրությունը փաստում է՝ արտակարգ վայրէջքի կամ անկման ժամանակ ինքնաթիռի ամենաանվտանգ գոտին համարվում է պոչը: Այժմ թերությունների մասին: Ինքնաթիռի կառուցվածքից ելնելով` հետևամասում տեղերն ավելի քիչ են, հետևաբար շարքերն ավելի նեղ են: Անկասկած թերություն է նաև շարժիչի ամենաբարձր աղմուկը և տուրբուլենտության ամենամեծ ցնցումները: Սակայն եթե աղմուկը ձեր համար այդքան էլ կարևոր չէ, առավելություն կարող է թվալ սանհանգույցի մոտիկությունը, կարելի է նույնիսկ նստած տեղից հետևել հերթին: Իհարկե ցանկալի է չհայտնվել ամենավերջին աթոռին, քանզի այդ աթոռների հենակները բացվելու հնարավորություն չեն ունենա: Երկար թռիչքների ժամանակ դա կարող է խաղալ բավականին մեծ դեր: Նման աթոռներ կարող են լինել նաև վթարային ելքերի մոտ: Եթե այնուամենայնիվ ինքնաթիռ բարձրանալիս դուք հասկանաք, որ ձեզ լավագույն տեղը չի հասել, ապա բոլոր ուղևորների սրահ բարձրանալուց հետո կարող եք փնտրել ազատ աթոռներ կամ դիմել ուղեկցորդուհիներին: Boarding completed հայտարարությունից հետո սովորաբար մի քանի րոպե ժամանակ են տալիս նստելու համար: Կարող եք այդ ժամանակ արագորեն փնտրել ազատ աթոռներ: Ուղեկցորդուհուն կարող եք կանչել այն դեպքում, երբ մոտակայքում ազատ աթոռ չեք գտնում:
հեղինակ`
Travel News
Եթե դուք պլանավորում եք ճանապարհորդել ավիաընկերությունների ծառայություններից օգտվելով, ապա առաջինն, ինչից պետք է սկսել, ավիատոմսի գնումն է: Այսօր դրա համար կարելի է օգտագործել բազմաթիվ հնարավորություններ: Օրինակ, կարելի է ինչպես հին և բարի ժամանակներում գնալ ավիատոմսերի վաճառքի դրամարկղ: Սակայն այս դեպքում հարկ է գիտենալ, որ ավիադրամարկղերը որպես կանոն վաճառում են կոնկրետ ավիաընկերությունների թռիչքներ և առաջարկում են ոչ լավագույն գները: Բացի դրանից, դրանք ավիատոմսերի գումարին ավելացնում են սեփական տոկոսները՝ յուրաքանչյուր տոմսում 5-10%: Ավիատոմսեր կարելի է ձեռք բերել ավիաընկերություններում: Դա ավելի շահավետ է, քան գնել դրամարկղից, սակայն այնուամենայնիվ լինում են դեպքեր, երբ ավիաընկերությունը տոմսերը վաճառում է ավելի թանկ գնով, քան ինչ-որ խոշոր գործակալություն: Դա բացատրվում է նրանով, որ հաճախ ավիաընկերության և խոշոր վաճառողի միջև համաձայնություն է կնքվում, համաձայն որի դիտարկվում են ավիաընկերության տոմսերի հատուկ էքսկլյուզիվ գներ: Խոշոր գործակալությունում տոմս գնելը հարմար է նաև այն պատճառով, որ այնտեղ կա հայրենական և արտասահմանյան ավիաընկերությունների առաջարկած ավելի հարմարավետ թռիչք ընտրելու մեծ հնարավորություն: Ավիաընկերության կամ տոմսեր վաճառող գործակալության կայքում պատվեր կատարելիս դուք հնարավորություն եք ստանում ամրագրել տեղեր ինքնաթիռում թռիչքից 24-72 ժամ առաջ: Այստեղ հարկ է նշել, որ զեղչված սակագներով ավիատոմսերը արմագրվում են մինիմալ ժամկետով: Եթե այդ ընթացքում վճարումը չի կատարվում, ապա պատվերը չեղյալ է համարվում: Ավիատոմսի վճարը կատարել կարելի է գործակալության կամ ավիաընկերության գրասենյակ ժամանելով կամ էլ ինտերնետով վճարման ծառայություններից օգտվելով՝ օգտագործելով բանկային քարտը կամ հաշվեհամարը: Տոմսը կարելի է վերցնել յուրաքանչյուր օր գրասենյակից կամ օդանավակայանում գրանցումից առաջ: Շատ հարմարավետ է ժամանակ տնտեսելու նպատակով գնել էլեկտրոնային ավիատոմս, դա կրճատում է օդանավակայանում գրանցվելու ժամանակը: Գնորդից պահանջվում է ուշադիր կերպով ներմուծել բոլոր ուղևորների մասին տեղեկատվությունը, քանի որ փաստաթղթերում նշված տեղեկատվության հետ չհամապատասխանելու դեպքում պետք է վերադարձնել տոմսը, որը երբեմն հավելյալ ծախսերի է հանգեցնում: Տոմսի վերադարձի անհրաժեշտություն կարող է ծագել այլ տարբեր պատճառներով ևս, այդ պատճառով հարկ է ուշադիր ծանոթանալ վերադարձի պայմաններին: Այս պայմանները կարող են մեծապես տարբերվել տարբեր ավիաընկերությունների դեպքում, նաև կախված տոմսի սակագնից և կարգից՝ առաջին, բիզնես կամ էկոնոմ: Ավիատոմսի գինը ձևավորելիս օգտագործվում են տարբեր սակագներ: Սականգային համակարգը յուրաքանչյուր ընկերության մոտ տարբեր է, սակայն ընդհանուր առմամբ դիտարկվում են որոշ ընդհանրություններ: Օրինակ, միշտ ավելի շահավետ է գնել «գնալ/գալ» տոմս, այդ կերպ դուք կտնտեսեք գնի 30%-ը: Որպես կանոն բազային սակագինը առաջարկում է թռիչք դեպի նպատակակետ և հետ վերադարձ մեկ տարվա ընթացքում, սակայն արտասահմանյան թռիչքների դեպքում մեկ ամսից երկար մնալը հանգեցնում է տոմսի թանկացմանը: Բիզնես կարգի ավիատոմսերը արժեն երկու անգամ թանկ, քան էկոնոմ կարգինը: Ավիատոմսերի գները կախված են նաև սեզոնային տատանումներից, տոմսի գինը կարող է և բարձրանալ և իջնել: Գրեթե բոլոր ավիաընկերությունները և գործակալությունները ժամանակ առ ժամանակ որոշակի ուղղություններով կամ որոշակի ավիաընկերության տոմսերի համար անցկացնում են ակցիաներ: Նման ակցիաները կարող են կապվել հոբելյանական ամսաթվերի հետ կամ լինել որևէ ծրագրի հատված, սակայն ամենից հաճախ դրանք առաջանում են պահանջարկի նվազման փուլում: Վերջին ժամանակահատվածում ընդլայնվում է մշտական հաճախորդներին զեղչեր տրամադրելու միտումը: Որոշ դեպքերում զեղչերը կապվում են թռիչքի երկարության հետ: Հաճախ թռիչքի երթուղին պահանջում է մեկ չվերթից մյուսի փոխանցում: Այս պարագայում անհրաժեշտ է դիտարկել հավելյալ ժամանակի անհրաժեշտությունը թռիչքից թռիչք տեղափոխվելու համար: Մեկ օդանավակայանի սահմաններում այս պրոցեսի համար նախատեսվում է 1 ժամ, օդանավակայանի աշխատակիցներն իրենք են կազմակերպում ուղեբեռի փոխանցումը: Լինում են դեպքեր, երբ հաջորդ թռիչքը այլ օդանավակայանից է: Այդ պատճառով հարկավոր է նախապես դիտարկել բոլոր հնարավոր դժվարությունները և ունենալ հավելյալ ժամանակ: Թռիչքից ուշանալու դեպքում դուք կհասնեք նպատակակետ հաջորդ թռիչքով, սակայն դա կխլի որոշակի ժամանակ, ֆինանսական միջոցներ և ուժեր: Մանկական տոմսերն ունեն իջեցված սակագներ, սակայն կարևոր է հիշել, որ երեխայի տարիքը հետ վերադարձին չպետք է գերազանցի մեկնման օրվա տարիքից, այդ պատճառով երեխայի տարիքը նշվում է հետ վերադարձի ամսաթվով: Եթե ավիափոխադրումը նախատեսվում է խմբի համար, ապա տոմսերի ձեռքբերումը պետք է միաժամանակ կատարել, դա թույլ կտա ժամանակը ռացիոնալ օգտագործել և ձեռք բերել որոշակի զեղչեր: Էլեկտրոնային տոմսի գնման ժամանակ գնորդի էլեկտրոնային հասցեին ուղարկվում է անդորրագիր, որը համարվում է թռիչքի մասին ինֆորմացիա պարունակող հարմարավետ փաստաթուղթ: Անդորրագիրը պարտադիր է արտասահմանյան թռիչքներ կատարելու դեպքում: Գործուղում մեկնողների համար անդորրագիրը պետք է ֆինանսական հաշիվը ներկայացնելու համար: Որոշ դեպքերում անհրաժեշտ է ներկայացնել նաև բանկի՝ վճարումը հաստատող անդորրագիրը: Յուրաքանչյուր ուղևորություն անհրաժեշտ է պլանավորել նախապես, քանզի նախապես գնված ավիատոմսերն ավելի մատչելի են:
հեղինակ`
Travel News
Դուք ժամանել եք միջազգային օդանավակայան: Ձեր ուղեկիցներն արդեն ստացել են իրենց ուղեբեռը, իսկ ձերը դեռ չկա ու չկա: Ի՞նչ են անում նման դեպքերում: Առաջին հերթին դիմեք ավիաընկերության ներկայացուցիչներին կամ գտեք Lost/Found սեղանը (այն առկա է յուրաքանչյուր օդանավակայանում) և ներկայացրեք ուղեբեռի կտրոնը: Ձեզ առաջարկելու են լրացնել ուղեբեռի փնտրման դիմում, որտեղ դուք կներկայացնեք դրա արտաքին տեսքը՝ նյութը, ձևը, գույնը, պիտակների առկայությունը, բռնակները և այլն: Դիմումի մեկ նմուշը աշխատակցի հեռախոսահամարի հետ մեկտեղ պահեք ձեզ մոտ: Ինչպես են փնտրում ուղեբեռը Հեղինակավոր գրեթե բոլոր ավիաընկերությունները կապված են ուղեբեռի փնտրման համաշխարհային ծրագրի հետ: Ձեր կողմից լրացված դիմումը ընկնում է World Tracer փնտրման ցանց: Երբ հայտնաբերվում է ուղեբեռի գտնվելու վայրը, ձեզ կտեղեկացնեն երբ այն կհասցվի օդանավակայան: Որպես կանոն այն վերադարձնում են առաջին չվերթով: Եթե փնտրման աշխատանքը ձգվում է մի քանի օր, ապա ուղեբեռը ավիաընկերության հաշվին հասցվում է ուղևորի նշած հասցեով: Որոնման ժամկետը Որոնման ժամկետը 21 օր է, սակայն մեծամասնությամբ ուղեբեռը գտնում են մի փոքր շուտ: Եթե հինգ տարուց ձեր սիրելի ուղեբեռը չի հայտնաբերվի, ձեզ կխնդրեն կազմել ավելի մանրակրկիտ նկարագրություն, թե ինչ կա դրա մեջ: Եթե դրանից հետո երեք շաբաթվա ընթացքում ևս ուղեբեռը կգտնվի, ապա այն կճանաչվի կորցված: Ում մեղքն է Եթե ամրագրման ժամանակ ուղեբեռին փակցված կտրոնը պոկվում է, ապա ուղեբեռի ճակատագիրը դառնում է ավելի դաժան, քանի որ այս դեպքում գրեթե անհնար է պարզել, թե ով է ճամպրուկի սեփականատերը: Երբեմն համակարգչի գրանցման համակարգը անջատվում է, լինում է նաև, որ սխալվում է բեռնումը: Ով է օգնության ձեռք մեկնում Դժվար որևէ մեկին դուր գա հայտնվել այլ երկրում առանց ատամի խոզանակի, ածելու և լրացուցիչ հագուստի: Այդ պատճառով հարկավոր է իմանալ սեփական իրավունքները: Դասական ավիաընկերությունը ձեզ գումար կտա առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու համար (մինչև $250) չնայած օրենքով դա չի նախատեսվում: Ով է վճարելու Ավիաընկերության կողմից կորցված ուղեբեռի նյութական փոխհատուցումը կատարվում է համաձայն Վարշավյան կոնվենցիայի և Հաագայի արձանագրության՝ յուրաքանչյուր մեկ կիլոգրամի դիմաց 20 դոլար: Այդ պատճառով ամենաթանկարժեք իրերը (գումար, փաստաթուղթ, ոսկեղեն և այլն) խորհուրդ է տրվում տեղափոխել ձեռքի ուսապարկում: Ուղեբեռի կորուստը որոշվում է ուղեբեռի կտրոնով, իսկ եթե ճամպրուկը ինչ-որ պատճառով չի կշռվել, ապա դրա քաշը համարվում է 35 կգ-ը: Ով է պատասխանատու ամեն ինչի համար Եթե ձեր ճամպրուկում արժեքավոր ոչինչ չի եղել, ապա դուք ամենայն հավանականությամբ կհամաձայնվեք գումարի հետ: Իսկ եթե ձեր ճամպրուկում կան $2000 արժողությամբ վերնաշապիկներ և իտալական դիզայներների թանկարժեք կոստյումներ, ապա անհրաժեշտ է դիմել ավիաընկերություն գրավոր բողոքով: Երբեմն ավիաընկերությունները մտնում են դրության մեջ և վճարում են մինչև $5000 գումար: Եթե ձեզ օգնել մերժում են, ապա պահանջեք գրավոր մերժում և դրանով գնացեք դատարան: Դուք կարող եք դիմել դատարան անգամ ուղեբեռի կորստից մեկ տարի հետո: Դատը շահելու հնարավորությունները մեծ են: Դատավորները ևս երբեմն թռչում են: Ամենացրված ավիաընկերությունները Աշխարհի ամենացրված ավիաընկերությունների առաջատարներն են KLM, British Airways, Austrian ավիաընկերությունները: Հենց նրանք էլ համարվում են ամենաօպերատիվները և արդյունավետները կորցված ճամպրուկները գտնելու հարցում (կորցվածի 85%-ը գտնվում է 48 ժամվա ընթացքում): Հարցն ամենևին ցրված լինելու մեջ չէ: Պարզապես նրանք սպասարկում են հարյուրավոր թռիչքներ: Նրանց հաջորդում են Lufthansa, BMI, Alitalia ավիաընկերությունները: Առաջատարների ցանկը եզրափակում են Air France, Luxair և TAP Air Portugal ավիաընկերությունները: Ամենահազվադեպը խնդիրներ են առաջանում իտալական ավիաընկերություններում:
հեղինակ`
Travel News
Բյուջետային ավիաընկերությունը համեմատաբար նոր հասկացություն է: Մնացյալ ավիափոխադրողներից բյուջետայինները տարբերվում են նրանով, որ առաջարկում են ավիափոխադրումների շուկայում ամենամատչելի ավիատոմսերը: Եթե ձեզ անհրաժեշտ է արագորեն հասնել նպատակակետին ոչ մեծ գումարով, ապա ձեզ կօգնեն լոուքոսթերները: Ինչպես գնել տոմս 20 դոլարով և որտեղ է խաբեությունը: Ինչու են լոուքոսթերները առաջարկում էժան ավիատոմսեր: Շատ ուղևորներ վախենում են թռչել ավիաընկերությունների հետ, որոնք առաջարկում են չափազանց էժան ավիատոմսեր: Նրանց թվում է, որ եթե տոմսի համար ցածր գումար են պահանջում, ապա սպասարկումը լինելու է վատը, կամ ավիաընկերությունը օգտագործում է հին ինքնաթիռներ կամ էլ խնայում է վերանորոգման հարցերում, այսինքն սրանցով թռչելն անապահով է: Իրականում էժանը չի նշանակում վատորակ: Այո, բնականաբար ձեզ ժամանակակից ինքնաթիռ չեն առաջարկի, սակայն նման ավիաընկերությունների շարժակազմը որակյալ է: Վերանորոգումը տեղի է ունենում ըստ պահանջի: Դրա հարցում բոլորը աչալուրջ են: Բյուջետային ավիաընկերությունները խնայում են այլ հարցերում: Առաջին հերթին տոմսի գինը նվազում է ճաշի հաշվին: Ինքնաթիռի սրահում ձեզ չեն կերակրի: Գնի մեջ են մտնում միայն ըմպելիքները, իսկ ճաշ պատվիրել կարելի է լրացուցիչ գումարի դիմաց: Բացի դրանից, եթե ուղևորը ունի ուղեբեռ, ապա դրա համար պետք է վճարի: Բյուջետային ավիաընկերություններում անվճար քաշ հասկացությունը գոյություն չունի: Վճարել պետք է ողջ ուղեբեռի համար: Գրեթե ողջ սպասարկումը, որը տրամադրվում է ինքնաթիռի սրահում կամ օդանավակայանում, լոուքոսթերն առաջարկում է հավելյալ գումարի դիմաց: Բայց դա արժե, եթե դուք հիշում եք ավիատոմսերի գները: Ինչպես գնել նման ավիատոմսեր Բյուջետային ավիաընկերությունների տոմսեր գնելիս գործում է մեկ օրենք՝ որքան շուտ, այնքան լավ: Լոուքոսթերները խրախուսում են տոմսերի նախապես ձեռքբերումը, այդ պատճառով, եթե դուք կցանկանաք գնել տոմս թռիչքից անմիջապես առաջ, ապա ձեզ մոտ ոչինչ չի ստացվի: Կամ տոմսերն արդեն սպառված կլինեն կամ դրանց գները կհասնեն սովորական տոմսերին: Բացի դրանից ոչ բոլոր լոուքոսթերներն են հնարավորություն տալիս ամրագրել ավիատոմսը: Պլանավորեք ճանապարհորդությունը նախապես, փնտրեք տոմս և միանգամից գնեք այն: Եթե դուք ցանկանում եք վերադարձնել տոմսը ինչ-որ պատճառով, ապա դա այնքան էլ հեշտ գործ չի լինի: Սովորաբար լոուքոսթերները դժվարացնում են վերադարձի պայմանները, որպեսզի նվազեցնեն իրենց ծախսերը: Ուշադիր ծանոթացեք այս կանոններին, հատկապես տուգանքների չափերի հետ: Բավականին հաճախ բյուջետային ավիաընկերությունները թռիչքները դնում են անհարմար ժամերի: Մի զարմացեք, եթե դուք ստիպված լինեք թռչել ուշ երեկոյան կամ վաղ առավոտյան:
հեղինակ`
Travel News
Ավիատոմսեր գնելիս մենք կանգնում ենք դժվար երկընտրանքի առջև՝ հարմարավետություն, թե գին: Սովորաբար մենք պետք է ընտրենք առաջին, բիզնես և էկոնոմ կարգերի միջև: Դիտարկենք թանկարժեք երկու տարբերակները՝ առաջին և բիզնես կարգեր: Այստեղ ուղևորներին վերաբերվում են որպես թանկագին հյուրերի՝ առանձին սպասասրահներ և գրանցման սեղաններ: Ամեն ինչ արվում է այն բանի համար, որ հերթերը և այլ անհարմարությունները "չդիպչեն" այս հաճախորդներին: Սպասասրահում դուք կգտնեք ավճար ինտերնետ, սպա-սրահ և նույնիսկ լոգասենյակ: Հաճախորդների այս խմբի համար մաքսիմալ հարմարություններ են ապահովվում և թռիչքի ընթացքում: Նրանց տրամադրվում է ըմպելիքների և ուտեստների ողջ հնարավոր տեսականին (սովորաբար ընկերության հաշվին): Բարձեր, քնի ականջակալներ, անձնական հիգիենայի իրեր, զվարճանքի տարբեր տեսակներ - այս ամենը ներառվում է ստանդարտ հավաքածուի մեջ: Սակայն բազկաթոռը բացած քնելու հնարավորության դիմաց մնացածը մանրուք է թվում: Ողջամիտ գնի և սպասարկման մակարդակի հավասարակշռված տարբերակը բարելավված էկոնոմն է: Մինչև թռիչքի սրահ մտնելը ամեն ինչ նույնն է, ինչ էկոնոմ կարգում է: Բարելավված էկոնոմի սրահը արդեն այնքան ընդարձակ չէ, որքան բիզնես կարգում էր: Զվարճանքը և սնունդը ևս ավելի ցածր մակարդակում են, բայց ոչ այդքան շատ: Էկոնոմ կարգը հայտնի է իր հերթերով և սպասասրահով: Այստեղ ամեն ինչ ընդհանուր է և առավելություններ չկան: Այստեղից սկսվում են անհարմարությունները: Էկոնոմ կարգում դուք կբախվեք նաև ավիատոմսի փոխանակման խնդրի հետ: Այստեղ ձեզանից գումար կգանձեն: Էկոնոմ կարգի սրահում աթոռներն ավելի մոտ են տեղադրված, որի հետևանքով ուղևորների անձնական տարածքը փոքր է: Ըմպելիքների և ուտեստների ընտրությունը շատ սահմանափակ է: Վերջին շրջանում ավելացել է էկրանով հեռուստացույց դիտելու հնարավորությունը: Ինտերնետի հնարավորությունը ևս բացակայում է: Տարբեր ավիաընկերություններում սպասարկման որակը տարբեր է: Այդ պատճառով ձեր հարմարավետությունը կախված է ավիափոխադրողից: Իսկ ինչպե՞ս ընտրել: Արդյոք արժե տնտեսել սպասարկման համար: Եթե ձեզ սպասվում է փոքրիկ թռիչք մի քանի ժամով, ապա էկոնոմ կարգը բավական լավ տարբերակ է: Հակառակ դեպքում գումար տնտեսելուց առաջ հարկ է մտածել: Երբեմն քայքայված նյարդերը ավելի թանկ կարժենան, քան առաջին կարգի տոմսը: Ընտրեք ինքներդ:
հեղինակ`
Travel News
Էլեկտրոնային տոմսը ավիատոմսերի նոր տեսակ է, որը եկել է փոխարինելու թղթերին և դարձել է արժանի փոխարինող: Այսօր նման ծառայությունը, որի անունն է էլեկտրոնային ավիատոմս, առկա է յուրաքանչյուր խոշոր ավիաընկերությունում: Այս կարգի առաջին տոմսերը սկսվել են վաճառվել ԱՄՆ-ում դեռևս 1996թ.-ին: Եվրոպայում դրանք հայտնվել են միայն 2008թ.-ին: Էլեկտրոնային ավիատոմսի ամրագրման ժամանակ ուղևորի և նրա թռիչքի համարի մասին տեղեկատվությունը, ինչպես նաև մեկնման ամսաթիվը և ժամանակը, պահվում են ավիաընկերության տվյալների բազայում: Այդ պատճառով ուղևորատոմսի տրամադրման համար ուղևորից կպահանջվի ներկայացնել անձնագիրը: Ինչով են նման տոմսերը տարբերվում թղթայինից և որն է դրանց հիմնական առավելությունները. 1. Նման տոմսը հնարավոր չէ կորցնել, պատռել կամ պատահաբար ինչ-որ տեղ թողնել: Դուք ստիպված չեք լինի անհանգստանալ՝ անընդհատ ստուգելով տոմսը: 2.Ժամանակի զգալի տնտեսում: Անցել են այն ժամանակները, երբ ճանապարհորդները ստիպված էին գնալ ավիագործակալություններ և, անցնելով երկար հերթերի միջով, գնել ավիատոմսեր: Այժմ այն ամենը, ինչ անհրաժեշտ է ամրագրման համար, համակարգիչն է, ինտերնետը և 5 րոպե ազատ ժամանակը: 3. Այսուհետ օնլայն ավիատոմսերը կարելի է պատվիրել ոչ միայն քո, այլև ընկերների և բարեկամների համար: Նրանց ներկայությունն ամենևին պարտադիր չէ: Ընդամենը պահանջվում է վճարումը հաստատող տպագիր անդորրագիրը և անձնագիր: 4. Նման ավիատոմսի գնումը խլում է մինիմալ ժամանակ, ինչը նպատակահարմար է գործունյա մարդկանց համար, ում գրաֆիկը խիստ ծանրաբեռնված է: Ելնելով վերոնշյալ առավելություններից, կարելի է վստահորեն ասել, որ էլեկտրոնային ավիատոմսերը ապացույցն են այն բանի, թե մարդու կյանքը հեշտացնելու նպատակով ինչքան հեռու է քայլում տեխնիկական գործընթացը:
հեղինակ`
Travel News
Ենթադրենք, որ ուղևորը չի հասցրել ինքնաթիռին ճանապարհին եղած խցանումների պատճառով: Ինչպե՞ս են կառուցվելու ուղևորի և ավիաընկերության միջև փոխհարաբերությունները այս պարագայում: Չվերթին ուղևորի ուշացման դեպքում դատարանի վճիռն ամենայն հավանականությամբ կլինի ոչ ուղևորի օգտին: Միակ բանը, որին կարելի է հասնել, հաջորդ չվերթով թռչելն է, բայց արդեն հավելավճարի դեպքում: Թռիչքից ուշացած ուղևորի ստատուսը կախված է գնված տոմսի տեսակից: Թանկարժեք ավիատոմսեր (որպես կանոն առաջին և բիզնես կարգեր) գնած ուղևորները անհանգստանալու կարիք չունեն: Ուշացման դեպքում նրանք ստիպված են վերաամրագրել ավիատոմսը, որպես կանոն, առանց դրամական հավելյալ որևէ միջոցի: Բացի դրանից, հենց այդ ավիատոմսով թույլատրվում է հաջորդ չվերթով թռիչք: Իհարկե, դա այն դեպքում, եթե կլինեն ազատ նստելատեղեր: Համարժեք առավելություններ ունեն նաև այսպես կոչված կիսամյակային տոմսերը, որոնց շարունակական ժամկետը վեց ամիս է: Իսկ եթե տոմսը գնված է ֆիքսված ժամկետով, ապա այլ չվերթով թռչելու համար անհրաժեշտ է վճարել հավելյալ գումար: Հավելավճարի չափը որոշվում է թռիչքի ուղղությունից: Ամենից դժվարը ամենաէժան ավիատոմսերով ուշացողների խնդիրն է: Այս պարագայում ավիաընկերության հետ պայմանագիրը ինքըստինքյան «այրվում է», և կրկին թռչելու համար անհրաժեշտ է գնել նոր ավիատոմս: Դժվար իրավիճակում կհայտնվեն նաև նրանք, ովքեր տոմսը ձեռք են բերել միջնորդների, օրինակ տուրգործակալների միջոցով: Այս պարագայում ավիափոխադրողը իրավական ուժ չունի վերաամրագրման համար և չի կարող վերցնել հավելավճար: Ուղևորը պետք է դիմի տուրիստական ընկերություն և նրա հետ որոշի խնդիրը:
հեղինակ`
Travel News




Բաններային գովազդ



✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար