 |
Ձեզ ենք ներկայացնում աշխարհի տարբեր երկրների զբոսաշրջիկների ամենաանմիտ բողոքները:
Լողափում ավազը չափազանց շատ էր:
Մենք գնել էին ջրաշխարհի տոմս, սակայն ոչ ոք չզգուշացրեց, որ պետք է սրբիչ և լողազգեստ վերցնենք:
Ոչ ոք չտեղեկացրեց, որ ծովում ձկներ կան: Նրանք վախեցրեցին երեխաներին:
Նկարի ավազը չէր համապատասխանում իրականի հետ: Իրականում այն սպիտակ էր, այլ ոչ դեղին:
Ծովափին պետք է արգելվի կիսամերկ լինելը: Իմ արձակուրդը ձախողվեց, քանզի ամուսինս նայում էր այլ կանանց:
Մենք գնեցինք Ray-Ban ակնոցներ փողոցում 5 եվրոյով, սակայն այն կեղծ էր:
Ես համեմատեցի մեր մեկսենյականոց համարը մեր ընկերոջ երեքսենյականոցի հետ, և մեր համարը շատ ավելի փոքր էր:
Ես և իմ նշանածը պատվիրել էինք երկու մահճակալ ունեցող սենյակ, իսկ մեզ տվեցին մեկ մեծ մահճակալ: Այդ պատճառով ես այժմ հղի եմ:
Վարագույրի երանգը չէր համընկնում ծածկոցի գույնի հետ:
Ծովային կրուիզի ժամանակ տուրիստը բողոքել է, որ իր սենյակից ծովը չի երևում. միայն ավտոմեքենաներ են: Պարզվել է, որ նավը դեռևս ափին էր:
Ես խնդրեցի մենեջերին մեկ սենյականոց համար, քանզի իմ ընկերուհին ամբողջ օրը լողափին էր լինելու, գիշերը մենք քնում ենք մեկ մահճակալի վրա, իսկ ռեստորանում կարող էինք հերթով սնվել: Նա ինձ մերժեց: Ես չեմ հասկանում, ձեզ միայն հարո՞ւստ հաճախորդներ են անհրաժեշտ:
Մենք պատվիրեցինք ծովային էքսկուրսիա՝ շնաձուկ որսալու նպատակով: Մենք ջրի մեջ մնացինք 4 ժամ, սակայն շնաձուկ չբռնեցինք: Խնդրում եմ վերադարձնել գումարը:
Կանանց չէին ասել, թե ինչքան գումար է անհրաժեշտ վերցնել: Սակայն նրանց տանում էին տարբեր խանութներ: Արդյունքում վերջին օրերին նրանք նույնիսկ երեխաներին կերակրելու գումար չունեին:
Ես մեկնել էի Եգիպտոս լողանալու, սակայն ջրում շատ արաբներ կային, ովքեր ինձ էին նայում, և ես չկարողացա լողալ:
Հյուրանոցի համարում ծաղկավոր սպիտակեղեն էր, իսկ ես ծաղիկներից ալերգիա ունեմ:
Սիդնեյի փողոցներում մենք ոչ մի անգամ կենգուրու չտեսանք, մենք շատ հիասթափված ենք:
Հնդկաստանում բոլոր սնունդների մեջ դարչին կար, իսկ ես դարչին չեմ սիրում:
Իսպանիայում շատ էին իսպանացիները:
Մեզ չէին տեղեկացրել, որ այդ երկրում ևս մոծակները կծում են:
Ինչպես կարող է պատահել, որ իմ մեկնումը Սիդնեյից նույն ժամին է Վանկուվեր ժամանելու հետ:
Կարո՞ղ եմ ես Ուկրաինայից գնացքով հասնել Մեքսիկա:
|
հեղինակ` Travel News |