տարեկան ենք
գրանցված օգտատեր
գրառում այս պահին
այցելու օրը
📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝ - գրառումներ կատարելու - այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու - հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու - այլ հնարավորություններ ստանալու համար:
Գեղարքունիք այցելած արտասահմանցի զբոսաշրջիկների մեջ առավել շատ են Իրանի քաղաքացիները
Գեղարքունիքի մարզում 2016 թվականի երկրորդ կիսամյակից սկսած՝ առավել ակտիվ զբոսաշրջային շարժ է նկատվում: Մարզ են այցելում ինչպես մայրաքաղաք Երեւանից ու Հայաստանի այլ մարզերից, այնպես էլ՝ արտասահմանյան տարբեր երկրներից:
Ավանդաբար՝ առավել շատ զբոսաշրջիկներ ընդունող քաղաքը Սեւանն է, որտեղ կենտրոնացված են զբոսաշրջային հիմնական ենթակառուցվածքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւան քաղաքի զբոսաշրջային տեղեկատվական գրասենյակի պատասխանատու Դավիթ Թորոսյանը, այս տարվա երկրորդ կիսամյակի առաջին մեկուկես ամիսների ընթացքում Սեւան քաղաքն ընդունում է օրական մի քանի հարյուրից մինչեւ մի քանի հազար մարդ, որոնց թվում կան ինչպես Հայաստանից ժամանած հովեկներ, այնպես էլ՝ արտասահմանյան երկրներից եկած զբոսաշրջիկներ:... դեպի նյութի աղբյուր
Դիտումների քանակը՝ 748