տարեկան ենք
գրանցված օգտատեր
գրառում այս պահին
այցելու օրը
📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝ - գրառումներ կատարելու - այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու - հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու - այլ հնարավորություններ ստանալու համար:
Օձը` ինքնաթիռում
Մեխիկո մեկնող Aeromexico ավիաընկերության օդանավի ուղեւորները սրահում օձ են հայտնաբերել, հայտնում է Associated Press-ը: Միջադեպը տեղի է ունեցել օդում: Հաղորդվում է, որ սողունը սրահ է մտել ուղեբեռների հատվածից, որը տեղակայված է նստատեղերի տակ: Սրահում օձի հայտնվելը ուղեւորների շրջանում խուճապ չի առաջացրել: Նրանք սողունին բռնել են ուղեկցորդի տված ծածկոցի միջոցով: Օդանավը առաջնահերթ վայրէջք կատարելու թույլտվություն է ստացել, վայրէջքից հետո սողունին փոխանցել են անասնաբուժական վերահսկողության աշխատակիցներին: Aeromexico-ից խոստացել են պարզել, թե ինչպես է սողունը հայտնվել օդանավում:... դեպի նյութի աղբյուր
Դիտումների քանակը՝ 600