տարեկան ենք
գրանցված օգտատեր
գրառում այս պահին
այցելու օրը
📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝ - գրառումներ կատարելու - այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու - հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու - այլ հնարավորություններ ստանալու համար:
Հյուրանոցային տնտեսության, զբոսաշրջիկների զգալի աճ. տասնամյակի առաջընթացը զբոսաշրջության ոլորտում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիներին զբոսաշրջության ոլորտում նկատելի առաջընթաց է արձանագրվել: Եթե 2007 թվականին Հայաստան այցելուների թիվը կազմում էր 510.000, ապա 2017 թվականին այդ թիվը մոտեցել է 1.500.000-ի: Հայաստան այցելում են հիմնականում Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, ԱՄՆ-ից և եվրոպական մի շարք երկրներից, իսկ վերջին տարիներին զբոսաշրջիկների թվի կտրուկ աճ է արձանագրվել նաև Արաբական Միացյալ Էմիրություններից, Ֆիլիպիններից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Չինաստանից և այլն: Հետաքրքրական է, որ այս տարիներին զգալիորեն մեծացել է Հայաստան այցելող երիտասարդների թիվը: Օրինակ, եթե 2007 թվականին Հայաստան այցելած 18-35 տարեկան զբոսաշրջիկների թիվը կազմում էր ընդամենը 6 տոկոս, ապա այսօր արդեն այդ ցուցանիշը գերազանցում է 37 տոկոսը:... դեպի նյութի աղբյուր
Դիտումների քանակը՝ 534