տարեկան ենք
գրանցված օգտատեր
գրառում այս պահին
այցելու օրը
📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝ - գրառումներ կատարելու - այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու - հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու - այլ հնարավորություններ ստանալու համար:
Հյուրընկալության ոլորտի ՓՄՁ-ների համար մշակված ձեռնարկներն ու ենթադրամաշնորհների ծրագիրը ներկայացվեցին Դիլիջանում
2018 թ․ մայիսի 16-ին Դիլիջանի համայնքապետարանում կազմակերպվել էր «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում մշակված և տպագրված երեք ձեռնարկների շնորհանդեսը։ «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագիրը IDeA հիմնադրամն իրականացնում է 2017 թ․-ից՝ Եվրոպական միության և ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի գլխավոր նպատակն է բարձրացնել Դիլիջանի և հարակից համայնքների՝ Հովքի, Աղավնավանքի, Խաչարձանի, Գոշի, Հաղարծնի, Թեղուտի զբոսաշրջային գրավչությունը, ավելացնել տարածաշրջան այցելող զբոսաշրջիկների թիվը՝ այդպիսով խթանելով տեղական տնտեսությունները ու տարածաշրջանում ստեղծելով նոր աշխատատեղեր:... դեպի նյութի աղբյուր
Դիտումների քանակը՝ 1650