տարեկան ենք
գրանցված օգտատեր
գրառում այս պահին
այցելու օրը
📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝ - գրառումներ կատարելու - այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու - հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու - այլ հնարավորություններ ստանալու համար:
Հրապարակի´ր նորությունը մեկ հպումով
«Emerging Europe» ամսագիրը՝ Երևանի մասին. Արևի քաղաքը նշում է հիմնադրման 2800-ամյակը
Եվրոպական հայտնի «Emerging Europe» ամսագիրն իր հերթական համարում անդրադարձել է Երևանին և ներկայացրել այս տարի հիմնադրման 2800-ամյա պատմությունը նշող քաղաքի զբոսաշրջային գրավչությունները: Ներկայացնելով Հայաստանի և համայն հայության մայրաքաղաքը՝ ամսագիրը պատմական ակնարկում մասնավորապես նշել է, որ աշխարհի ամենահին քաղաքներից մեկը՝ Երևանը, հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին Արգիշտի I արքայի կողմից, ինչի մասին վկայում է Էրեբունի ամրոցում հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված սեպագիր արձանագրությունը: Անդրադառնալով զբոսաշրջիկներին թերևս ամենահետաքրքրող թեմային, թե ու՞ր այցելել և ինչ տեսնել Երևանում՝ ամսագիրն առաջարկում է այցելությունների ծրագրում ներառել մայրաքաղաքի թանգարան-հնավայրերը: Որպես առաջին կանգառ՝ ամսագիրը կատարում է տարածաշրջանի ամենահայտնի հնավայրերից մեկում՝ Էրեբունի պատմահնագիտական ամրոց-թանգարանում: «Emerging Europe»-ը Երևանում այցելության պատմական կարևորագույն կետերից է համարել նաև Շենգավիթ հնավայրը՝ ընդգծելով, որ երկրի ամենահայտնի հնագիտական բրոնզեդարյան հուշարձաններից մեկն անտարբեր չի թողնի պատմության սիրահարներին: Պատմական գրավչությունների շարքում առանձնացվել է նաև Կարմիր բլուրը, որտեղ հայտնաբերվել է Թեյշեբաինի ամրոցը:... դեպի նյութի աղբյուր
Դիտումների քանակը՝ 663