տարեկան ենք
գրանցված օգտատեր
գրառում այս պահին
այցելու օրը
📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝ - գրառումներ կատարելու - այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու - հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու - այլ հնարավորություններ ստանալու համար:
Կրեատիվ գաղափարից մինչև ծրագիր
«IRAPA» ֆրանս-հայկական հարթակը, «Tourisme Guegharkounik» և «Goris Tourist Info Center» ֆեյսբուքյան էջերն արդեն երկրորդ անգամ նախաձեռնում են «Երիտասարդական Կրեատիվ Դրամաշնորհ» ծրագիրը, որը մեկնարկել է մայիսի 23-ին: Այս դրամաշնորհը` 500 եվրոյին համարժեք դրամ գումարային ֆոնդով, Գեղարքունիքի մարզի և Գորիսի տարածաշրջանի երիտասարդներին հնարավորություն է տալու իրականացնել պատմամշակութային ժառանգությունը խթանող ծրագրեր՝ ի նպաստ տվյալ տարածաշրջանի զբոսաշրջության զարգացման և գրավչությունների բացահայտման: Ֆրանս-հայկական IRAPA հարթակը միավորում է հայաստանյան և ֆրանսիական 8 համայնք /ներառյալ Գեղարքունիքի մարզը/ և կարևորում է զբոսաշրջային գործի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Դեռևս անցյալ տարի ամռանը Սևանում և Գորիսում հայտարարեց «Զբոսաշրջության կրեատիվ դրամաշնորհ» ծրագրի մրցույթի մասին: ... դեպի նյութի աղբյուր
Դիտումների քանակը՝ 634