տարեկան ենք
գրանցված օգտատեր
գրառում այս պահին
այցելու օրը
📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝ - գրառումներ կատարելու - այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու - հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու - այլ հնարավորություններ ստանալու համար:
Հրապարակի´ր նորությունը մեկ հպումով
«Տարոն-Ավիան» նոր կառավարությանը մրցակցային դաշտի կարգավորման առաջարկ է ներկայացրել
«Տարոն-Ավիայի» կոմերցիոն տնօրեն Լեւոն Քարամյանը հայտնեց, որ մայիսի վերջին Նիկոլ Փաշինյանի նոր կառավարությանն են ներկայացրել առաջարկություն, որի իրականացման դեպքում ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները Հայաստանից: Առաջարկությունը վերաբերում է ավիացիայի հայկական շուկայում հավասար մրցակցային պայմաններ ստեղծելուն: Հարցին, թե արդյոք օպերատորը դժգոհ է եղել նախկին իշխանությունների վարած քաղաքականությունից, Քարամյանը նշեց, որ խնդիրը մրցակցային դաշտը կարգավորելն է, եւ խոսքը, մասնավորապես, ռուսական ընկերությունների հետ մրցակցության մասին է: Հիշեցնենք, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորվող «Տարոն-Ավիան» 2017-ին այդտեղից թռիչքներ էր իրականացնում դեպի Կրասնոդար, Սամարա, Մոսկվա («Դոմոդեդովո»), Դոնի Ռոստով: Ավելի ուշ այս վերջին ուղղությունը փոխարինվեց Երեւան-Մոսկվա («Վնուկովո»)-Երեւան չվերթով: Վերջին անգամ ավիաընկերությունը սեփական չվերթ կատարել է այս տարվա հունվարի 14-ին Երեւանից դեպի Մոսկվա եւ հետադարձ ուղղությամբ: Դրանից հետո ընկերությունը դադար է վերցրել:... դեպի նյութի աղբյուր
Դիտումների քանակը՝ 761