16-11-17  | Երեւանում Իսպանիայի վիզաների կենտրոն է բացվել

11-11-17  | Ոմանք Դանիա կմեկնեն առանց վիզայի վճար կատարելու

06-11-17  | Ռուսաստանում փոխվել են ինքնաթիռով ուղեբեռերի փոխադրման կանոնները

06-11-17  | Տաթևում առաջին անգամ պարապլաներային թռիչքներ կիրականացվեն

04-11-17  | Disneyland-ի կրկնօրինակը՝ Վանաձորում

03-11-17  | Հայաստանում զբոսաշրջիկների թիվը 21%-ով աճել է

03-11-17  | «Զվարթնոց»-ում կամրջակներին փոխարինել են ավտոբուսները

02-11-17  | Երևանում կառուցվել է ամենաերկար զիփլայնը՝ Արաբկիրից Աջափնյակ (լուսանկարներ)

01-11-17  | Անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու վերաբերյալ իրազեկում

Տուրիստական Ազդագիր
Ժամանումներ > Մեկնումներ | Տեսնել բոլոր ժամանումները | Տեսնել բոլոր մեկնումները
Մեկնումներ > Ժամանումներ | Տեսնել բոլոր մեկնումները | Տեսնել բոլոր ժամանումները
3

տարեկան ենք

461

գրանցված օգտատեր

7544

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:



Հրատապ տուրիստական նորություններ և հրապարակումներ



... Տեսնել բոլոր հրապարակումները


Տուրիստական հումոր > Այլևայլք

Ձեզ ենք ներկայացնում աշխարհի տարբեր երկրների զբոսաշրջիկների ամենաանմիտ բողոքները: Լողափում  ավազը չափազանց շատ էր: Մենք գնել էին ջրաշխարհի տոմս, սակայն ոչ ոք չզգուշացրեց, որ պետք է սրբիչ և լողազգեստ վերցնենք: Ոչ ոք չտեղեկացրեց, որ ծովում ձկներ կան: Նրանք վախեցրեցին երեխաներին: Նկարի ավազը չէր համապատասխանում իրականի հետ: Իրականում այն սպիտակ էր, այլ ոչ դեղին: Ծովափին պետք է արգելվի կիսամերկ լինելը: Իմ արձակուրդը ձախողվեց, քանզի ամուսինս նայում էր այլ կանանց: Մենք գնեցինք Ray-Ban ակնոցներ փողոցում 5 եվրոյով, սակայն այն կեղծ էր: Ես համեմատեցի մեր մեկսենյականոց համարը մեր ընկերոջ երեքսենյականոցի հետ, և մեր համարը շատ ավելի փոքր էր: Ես և իմ նշանածը պատվիրել էինք երկու մահճակալ ունեցող սենյակ, իսկ մեզ տվեցին մեկ մեծ մահճակալ: Այդ պատճառով ես այժմ հղի եմ: Վարագույրի երանգը չէր համընկնում ծածկոցի գույնի հետ: Ծովային կրուիզի ժամանակ տուրիստը բողոքել է, որ իր սենյակից ծովը չի երևում. միայն ավտոմեքենաներ են: Պարզվել է, որ նավը դեռևս ափին էր:  Ես խնդրեցի մենեջերին մեկ սենյականոց համար, քանզի իմ ընկերուհին ամբողջ օրը լողափին էր լինելու, գիշերը մենք քնում ենք մեկ մահճակալի վրա, իսկ ռեստորանում կարող էինք հերթով սնվել: Նա ինձ մերժեց: Ես չեմ հասկանում, ձեզ միայն հարո՞ւստ հաճախորդներ են անհրաժեշտ: Մենք պատվիրեցինք ծովային էքսկուրսիա՝ շնաձուկ որսալու նպատակով: Մենք ջրի մեջ մնացինք 4 ժամ, սակայն շնաձուկ չբռնեցինք: Խնդրում եմ վերադարձնել գումարը: Կանանց չէին ասել, թե ինչքան գումար է անհրաժեշտ վերցնել: Սակայն նրանց տանում էին տարբեր խանութներ: Արդյունքում վերջին օրերին նրանք նույնիսկ երեխաներին կերակրելու գումար չունեին: Ես մեկնել էի Եգիպտոս լողանալու, սակայն ջրում շատ արաբներ կային, ովքեր ինձ էին նայում, և ես չկարողացա լողալ: Հյուրանոցի համարում ծաղկավոր սպիտակեղեն էր, իսկ ես ծաղիկներից ալերգիա ունեմ: Սիդնեյի փողոցներում մենք ոչ մի անգամ կենգուրու չտեսանք, մենք շատ հիասթափված ենք: Հնդկաստանում բոլոր սնունդների մեջ դարչին կար, իսկ ես դարչին չեմ սիրում: Իսպանիայում շատ էին իսպանացիները: Մեզ չէին տեղեկացրել, որ  այդ երկրում  ևս մոծակները կծում են: Ինչպես կարող է պատահել, որ իմ մեկնումը Սիդնեյից նույն ժամին է Վանկուվեր ժամանելու հետ: Կարո՞ղ եմ ես Ուկրաինայից գնացքով հասնել Մեքսիկա:
հեղինակ`
Travel News
28.Շվեյցարիա Մի կարծեք, որ մարդիկ ձեզ չեն հասկանա, եթե դուք խոսեք անգլերեն: 29. Ամերիկա Մատուցողների աշխատավարձի մեծ մասը թեյավճարներն են: Այդ պատճառով առատաձեռն գտնվեք և լավ թեյավճարներ թողեք: 30. Հս. Կորեա Դուք չեք կարող ոչինչ չգրել մեր երկրի մասին, եթե գոնե մեկ անգամ այցելել եք Կորեա: 31. Ֆրանսիա Գինու մեջ ջուր մի լցրեք, պանրի վրա սոուս մի լցրեք, ուտեստի վրա ալկոհոլ մի ավելացրեք: Եթե ճանապարհն եք հարցնում, ապա դա արեք քաղաքավարի կերպով: 32. ՄեքսիկաՍալսան շատ կծու ուտեստ է: Զգույշ եղեք այն համտեսելիս: 33. Կանադա Երբեք մի ամաչեք հարցնել, եթե ձեզ ինչ-որ բան պետք է: Հաճելի ժամանակ անցկացրեք: 34. Իրան Մեզ երբեք արաբի տեղ մի դրեք, Իրանական ծովածոցը Արաբական ծովածոց մի անվանեք: 35. Հունաստան Երբեք մատով ցույց մի տվեք որևէ մեկին: Դա վիրավորանք է: 36. ԼիբանանՄի զբոսնեք քաղաքի մահմեդական հատվածով: Իմ եղբորն այնտեղ առևանգեցին: 37. ՍերբիաՇատ զգույշ եղեք Խորվաթիան, Կոսովոն, Ալբանիան հիշատակելիս: Այստեղ համասեռամոլներին չեն սիրում. զգուշացեք, եթե նրանցից եք: 38. ԼիտվաՄի խախտեք մյուսների անձնական տարածությունը: Մի ժպտացեք բոլորին անդադար: 39. ՃապոնիաՄի զրուցեք հասարակական տրանսպորտում: Փորձեք այդտեղ չուտել և չքայլել: 40. ԹաիլանդՈչ մի վատ բան մի ասեք թագավորի կամ թագավորական ընտանիքի հասցեին: 41. ՍալվադորԱյստեղ անգլերեն չեն խոսում: Նրանք հետևում են բոլոր անգլախոս զբոսաշրջիկներին: Անգլախոսներ տեսնելիս նրանք կարծում են, որ դուք ԱՄՆ-ից եք և հարուստ: Ամենայն հավանականությամբ ձեզ կկողոպտեն: 42. ՊարագվայՈստիկանների մոտ ցույց մի տվեք, որ դուք արտասահմանցի եք: Թաքցրեք ձեր փաստաթղթերը նրանցից: ✈️ կարդալ ՄԱՍ 1✈️ կարդալ ՄԱՍ 2 * Թարգմանումն ու խմբագրումը կատարված է Trip2.am-ի կողմից: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին հղվելը պարտադիր է:
հեղինակ`
Travel News
14.ԲոլիվիաՄի հուսացեք, որ փողոցն անցնելիս մեքենաները ձեզ կզիջեն:15. ՄալթաՄի թաքցրեք, որ արտասահմանցի եք: Մի հուսացեք, որ ավտոբուսները կժամանեն ժամանակին: Մի փորձեք խոսել մալթայերեն: Մնացած դեպքերում մենք ունենք գեղեցիկ լողափեր, գեղեցիկ կանայք և անհավանական գիշերային կյանք: 16. ՀԱՀԱյստեղ խիստ է ռասսայական պայքարը: Եթե դուք խառը ռասսայից եք, ապա այստեղ ձեզ լավ չեն դիմավորի: 17. ՀնդկաստանԱմաչում եմ ասել, բայց եթե դուք կին եք, ապա Հնդկաստան մի եկեք:Մի պատվիրեք ստեյք, համբուրգերներ և այն ամենը, ինչի մեջ կա տավարի միս: 18. ԻսրայելՄի այցելեք սուրբ վայրեր կարճ շորտերով և բլուզներով: Թիկնապահների կողքով առանց պայուսակը բացելու մի անցեք:19. ՇոտլանդիաՈչ մի դեպքում շոտլանդացիներին անգլիացի մի անվանեք: Հրաժարվեք խմիչքներից:20. ՊերուՈչ բոլորը ձեզ կթվան բարեհամբույր, այդ պատճառով մի նստեք անծանոթների մեքենան, մի մտեք անծանոթի տուն:21. ՍինգապուրԱյստեղ թմրանյութերի վաճառքը հավասարազոր է մահվան դատավճռի:22. Չինաստան Թմրանյութերի վաճառքը հանգեցնում է մահապատժի:23. Նիդերլանդներ  Թմրանյութ վաճառողները հենց այնպես չեն կանգնում հեծանվային ճանապարհին:24. Ջիբրալթար Հարցրեք, թե ինչու է Ջիբրալթարը բրիտանական, այլ ոչ իսպանական և վերջ: Եվ խնդրում եմ մի կերակրեք կապիկներին: 25. ՎենեսուելաԵրբեք մի քայլեք փողոցով հատկապես գիշերը, երբեք մի վստահեք ոստիկաններին: Երբեք փողոցից տաքսի մի վարձեք: Երբեք հասարակական վայրերում ձեր գումարը մի ցուցադրեք:26. ԼատվիաՄի բարձրացեք Ազատության արձանի վրա: Ոստիկանները ձեզ կձերբակալեն:27. Նոր Զելանդիա Մեզ մի բարկացրեք, մի ծաղրեք մեր ազգային պարը, մի դիպչեք մեր այծերին: ✈️ կարդալ ՄԱՍ 1✈️ կարդալ ՄԱՍ 3* Թարգմանումն ու խմբագրումը կատարված է Trip2.am-ի կողմից: Հոդվածնամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին հղվելը պարտադիր է:
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
1. Դանիա Մի կանգնեք և մի քայլեք մեր հեծանվային ճանապարհներով, այլապես ձեր վրա բարձր կգոռան կամ, հնարավոր է, ձեր վրայով կանցնի բարկացած հեծանվորդը: 2. Ճապոնիա Թեյավճարներ մի թողեք Ճապոնիայում: Մի արեք դա: Այս կերպ դուք ցույց եք տալիս, որ մատուցողը պրոֆեսիոնալ չէ, քանզի մտածում եք, որ նա ունի հավելյալ գումարի կարիք: 3. ԱՄՆ Սա երկրի ավանդույթը չէ, սակայն եթե դուք որոշում եք գնալ Ալյասկա, ապա մի քայլեք ծովի ափով, նավահանգստի մոտ: Այդտեղ ատամնավոր ավազներ են, եթե դուք խրվեք, ապա մակընթացության ժամանակ դուք անկասկած կմահանաք: 4. Բելգիա Ոչ մի դեպքում ոչ մեկին հաճոյախոսություններ մի արեք: Հակառակ դեպքում բելգիացիները մեկ ժամ անդադար ձեզ կբացատրեն, որ իրենք այդպիսին չեն և իրենցից լավերն ավելի շատ են: 5. Նորվեգիա Ավտոբուսում մի նստեք անծանոթների կողքին, ավելի ճիշտ` մի շփվեք անծանոթների հետ, եթե խիստ անհրաժեշտություն չեք զգում: 6. Ֆրանսիա Փարիզյան մետրոյում գեթ մեկ բառ ասելը կամ զգացմունքների առկայծումը համարժեք է փարիզյան անթափանցելի կերպարի վայրկյանապես կործանմանը: 7. Իռլանդիա Մարդիկ պարզապես պատերազմում են միմյանց հետ, որպեսզի լինեն միակը, ով կվճարի մատուցվելիք խմիչքի ողջ գումարը: Նրանք կհորդորեն պահել ձեր դրամապանակը: Սակայն դուք էլ չպետք է լսեք նրանց և մինչև վերջ շարունակեք պնդել: 8. Իտալիա Մի կորցրեք ձեր անդորրագրերը: Եթե դուք գնեք կեղծված ապրանք և անդորրագիր չվերցնեք, ապա դժվար կլինի ապացուցել, որ ձեզ իսկապես խաբել են: 9. Ուելս Մեզ հետ անգլիացիների նման մի վարվեք: Երբեք: Երբեք: 10. Ամերիկա Երբ դուք լինեք Ամերիկայում, չփորձեք դիպչել օտար երեխաների: Մի օր ընկերներիս հետ արգենտինական առևտրի կենտրոնում փորձեցինք գուրգուրել փոքրիկ երեխաների, ինչի հետևանքով քիչ էր մնում ձերբակալվեինք: 11. Մեքսիկա Երբեք Մեքսիկայում մի պարեք փոքրիկ բադերի պարը: Միայն 3600 դոլար արժողությամբ կոստյում հագած տղամարդը չի պարի փոքրիկ բադերի պարը: 12. Ավստրալիա Ավստրալիայում դուք կարող եք անել այն ամենը, ինչ կուզեք: 13. Մեծ Բրիտանիա Հանուն ամեն ինչի մի խախտեք հերթը Մեծ Բրիտանիայում, այլապես դուք կբախվեք հերթի մեջ գտնվող բոլոր մարդկանց հետ: ✈️ կարդալ ՄԱՍ 2✈️ կարդալ ՄԱՍ 3*Թարգմանումն ու խմբագրումը կատարված է Trip2.am-ի կողմից: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին հղվելը պարտադիր է:
հեղինակ`
Travel News
հեղինակ`
admin
…խանութում անծանոթ մարդիկ բարևում են, …ոստիկանության և շտապ օգնության՝ վառվող լույսերով մեքենաների անցնելու ժամանակ ճանապարհի բոլոր մեքենաները զիջում են և կանգնում, …ոստիկանը սրճարան մտնելիս բոլորին բարևում է, …16 տարեկանում ամոթ է, եթե չունես վարորդական իրավունք, …կարմիր լույսի ժամանակ զրուցում ես մոտակա մեքենայի վարորդի հետ, …դպրոց, խանութ կամ հիվանդանոց գնում ես ներքնազգեստով, սակայն ոչ ոք քեզ չի նայում, …դեռահասները չեն խմում և չեն ծխում, … կոկա կոլան վաճառվում է դյուժիններով, …ձմռանը մարդիկ կրում են սանդալներ, …նախկին ԽՍՀՄ երկրներից եկած բոլոր քաղաքացիներին անվանում են ռուսներ, …ուսուցչուհին դասաժամին պատմում է իր ծննդաբերության մանրամասները, …տեսնում ես անծանոթ ընկերությունների մեքենաներ, …քո սիրելի սրճարանի գանձապահը գիտի քո անունը: * Թարգմանումն ու խմբագրումը կատարված է Trip2.am-ի կողմից: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին հղվելը պարտադիր է:
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News






✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում

Գովազդ



Մենք Facebook-ում



Նշոց
այս ժամին նոր հաղորդագրություններ չկան ...

Հարցում
- Կարծում ես Եգիպտոսում հանգստանալը դեռ վտանգավո՞ր է:



Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար


Օրվա նկարը


Օրվա միտքը

Ճանապարհորդությունը զարգացնում է միտքը, եթե իհարկե դուք այն ունեք:
Գիլբերթ Չեսերթոն


Օգտակար
 
 


Որոնում տրանսլիտով
շուտով