10

տարեկան ենք

968

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Ավիատոմսեր > Օգտակար > Այլևայլք



Ո՞ր թռիչքն է ավելի թանկարժեք. ընտրում ենք որ կարգով թռչել

     
Ավիատոմսեր գնելիս մենք կանգնում ենք դժվար երկընտրանքի առջև՝ հարմարավետություն, թե գին:

Սովորաբար մենք պետք է ընտրենք առաջին, բիզնես և էկոնոմ կարգերի միջև: Դիտարկենք թանկարժեք երկու տարբերակները՝ առաջին և բիզնես կարգեր:

Այստեղ ուղևորներին վերաբերվում են որպես թանկագին հյուրերի՝ առանձին սպասասրահներ և գրանցման սեղաններ: Ամեն ինչ արվում է այն բանի համար, որ հերթերը և այլ անհարմարությունները "չդիպչեն" այս հաճախորդներին: Սպասասրահում դուք կգտնեք ավճար ինտերնետ, սպա-սրահ և նույնիսկ լոգասենյակ:

Հաճախորդների այս խմբի համար մաքսիմալ հարմարություններ են ապահովվում և թռիչքի ընթացքում: Նրանց տրամադրվում է ըմպելիքների և ուտեստների ողջ հնարավոր տեսականին (սովորաբար ընկերության հաշվին): Բարձեր, քնի ականջակալներ, անձնական հիգիենայի իրեր, զվարճանքի տարբեր տեսակներ - այս ամենը ներառվում է ստանդարտ հավաքածուի մեջ: Սակայն բազկաթոռը բացած քնելու հնարավորության դիմաց մնացածը մանրուք է թվում:

Ողջամիտ գնի և սպասարկման մակարդակի հավասարակշռված տարբերակը բարելավված էկոնոմն է:

Մինչև թռիչքի սրահ մտնելը ամեն ինչ նույնն է, ինչ էկոնոմ կարգում է: Բարելավված էկոնոմի սրահը արդեն այնքան ընդարձակ չէ, որքան բիզնես կարգում էր: Զվարճանքը և սնունդը ևս ավելի ցածր մակարդակում են, բայց ոչ այդքան շատ:

Էկոնոմ կարգը հայտնի է իր հերթերով և սպասասրահով: Այստեղ ամեն ինչ ընդհանուր է և առավելություններ չկան: Այստեղից սկսվում են անհարմարությունները: Էկոնոմ կարգում դուք կբախվեք նաև ավիատոմսի փոխանակման խնդրի հետ: Այստեղ ձեզանից գումար կգանձեն:

Էկոնոմ կարգի սրահում աթոռներն ավելի մոտ են տեղադրված, որի հետևանքով ուղևորների անձնական տարածքը փոքր է: Ըմպելիքների և ուտեստների ընտրությունը շատ սահմանափակ է: Վերջին շրջանում ավելացել է էկրանով հեռուստացույց դիտելու հնարավորությունը: Ինտերնետի հնարավորությունը ևս բացակայում է:

Տարբեր ավիաընկերություններում սպասարկման որակը տարբեր է: Այդ պատճառով ձեր հարմարավետությունը կախված է ավիափոխադրողից:

Իսկ ինչպե՞ս ընտրել: Արդյոք արժե տնտեսել սպասարկման համար: Եթե ձեզ սպասվում է փոքրիկ թռիչք մի քանի ժամով, ապա էկոնոմ կարգը բավական լավ տարբերակ է: Հակառակ դեպքում գումար տնտեսելուց առաջ հարկ է մտածել: Երբեմն քայքայված նյարդերը ավելի թանկ կարժենան, քան առաջին կարգի տոմսը: Ընտրեք ինքներդ:


                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար