10

տարեկան ենք

952

գրանցված օգտատեր

9802

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Ավիատոմսեր > Օգտակար > Այլևայլք



Խորհուրդներ ավիատոմսեր գնելիս

          
Եթե դուք պլանավորում եք ճանապարհորդել ավիաընկերությունների ծառայություններից օգտվելով, ապա առաջինն, ինչից պետք է սկսել, ավիատոմսի գնումն է: Այսօր դրա համար կարելի է օգտագործել բազմաթիվ հնարավորություններ:

Օրինակ, կարելի է ինչպես հին և բարի ժամանակներում գնալ ավիատոմսերի վաճառքի դրամարկղ: Սակայն այս դեպքում հարկ է գիտենալ, որ ավիադրամարկղերը որպես կանոն վաճառում են կոնկրետ ավիաընկերությունների թռիչքներ և առաջարկում են ոչ լավագույն գները: Բացի դրանից, դրանք ավիատոմսերի գումարին ավելացնում են սեփական տոկոսները՝ յուրաքանչյուր տոմսում 5-10%:

Ավիատոմսեր կարելի է ձեռք բերել ավիաընկերություններում: Դա ավելի շահավետ է, քան գնել դրամարկղից, սակայն այնուամենայնիվ լինում են դեպքեր, երբ ավիաընկերությունը տոմսերը վաճառում է ավելի թանկ գնով, քան ինչ-որ խոշոր գործակալություն: Դա բացատրվում է նրանով, որ հաճախ ավիաընկերության և խոշոր վաճառողի միջև համաձայնություն է կնքվում, համաձայն որի դիտարկվում են ավիաընկերության տոմսերի հատուկ էքսկլյուզիվ գներ: Խոշոր գործակալությունում տոմս գնելը հարմար է նաև այն պատճառով, որ այնտեղ կա հայրենական և արտասահմանյան ավիաընկերությունների առաջարկած ավելի հարմարավետ թռիչք ընտրելու մեծ հնարավորություն:

Ավիաընկերության կամ տոմսեր վաճառող գործակալության կայքում պատվեր կատարելիս դուք հնարավորություն եք ստանում ամրագրել տեղեր ինքնաթիռում թռիչքից 24-72 ժամ առաջ: Այստեղ հարկ է նշել, որ զեղչված սակագներով ավիատոմսերը արմագրվում են մինիմալ ժամկետով: Եթե այդ ընթացքում վճարումը չի կատարվում, ապա պատվերը չեղյալ է համարվում: Ավիատոմսի վճարը կատարել կարելի է գործակալության կամ ավիաընկերության գրասենյակ ժամանելով կամ էլ ինտերնետով վճարման ծառայություններից օգտվելով՝ օգտագործելով բանկային քարտը կամ հաշվեհամարը: Տոմսը կարելի է վերցնել յուրաքանչյուր օր գրասենյակից կամ օդանավակայանում գրանցումից առաջ:

Շատ հարմարավետ է ժամանակ տնտեսելու նպատակով գնել էլեկտրոնային ավիատոմս, դա կրճատում է օդանավակայանում գրանցվելու ժամանակը: Գնորդից պահանջվում է ուշադիր կերպով ներմուծել բոլոր ուղևորների մասին տեղեկատվությունը, քանի որ փաստաթղթերում նշված տեղեկատվության հետ չհամապատասխանելու դեպքում պետք է վերադարձնել տոմսը, որը երբեմն հավելյալ ծախսերի է հանգեցնում: Տոմսի վերադարձի անհրաժեշտություն կարող է ծագել այլ տարբեր պատճառներով ևս, այդ պատճառով հարկ է ուշադիր ծանոթանալ վերադարձի պայմաններին: Այս պայմանները կարող են մեծապես տարբերվել տարբեր ավիաընկերությունների դեպքում, նաև կախված տոմսի սակագնից և կարգից՝ առաջին, բիզնես կամ էկոնոմ:



Ավիատոմսի գինը ձևավորելիս օգտագործվում են տարբեր սակագներ: Սականգային համակարգը յուրաքանչյուր ընկերության մոտ տարբեր է, սակայն ընդհանուր առմամբ դիտարկվում են որոշ ընդհանրություններ: Օրինակ, միշտ ավելի շահավետ է գնել «գնալ/գալ» տոմս, այդ կերպ դուք կտնտեսեք գնի 30%-ը: Որպես կանոն բազային սակագինը առաջարկում է թռիչք դեպի նպատակակետ և հետ վերադարձ մեկ տարվա ընթացքում, սակայն արտասահմանյան թռիչքների դեպքում մեկ ամսից երկար մնալը հանգեցնում է տոմսի թանկացմանը:
Բիզնես կարգի ավիատոմսերը արժեն երկու անգամ թանկ, քան էկոնոմ կարգինը: Ավիատոմսերի գները կախված են նաև սեզոնային տատանումներից, տոմսի գինը կարող է և բարձրանալ և իջնել:

Գրեթե բոլոր ավիաընկերությունները և գործակալությունները ժամանակ առ ժամանակ որոշակի ուղղություններով կամ որոշակի ավիաընկերության տոմսերի համար անցկացնում են ակցիաներ: Նման ակցիաները կարող են կապվել հոբելյանական ամսաթվերի հետ կամ լինել որևէ ծրագրի հատված, սակայն ամենից հաճախ դրանք առաջանում են պահանջարկի նվազման փուլում:

Վերջին ժամանակահատվածում ընդլայնվում է մշտական հաճախորդներին զեղչեր տրամադրելու միտումը: Որոշ դեպքերում զեղչերը կապվում են թռիչքի երկարության հետ:

Հաճախ թռիչքի երթուղին պահանջում է մեկ չվերթից մյուսի փոխանցում: Այս պարագայում անհրաժեշտ է դիտարկել հավելյալ ժամանակի անհրաժեշտությունը թռիչքից թռիչք տեղափոխվելու համար: Մեկ օդանավակայանի սահմաններում այս պրոցեսի համար նախատեսվում է 1 ժամ, օդանավակայանի աշխատակիցներն իրենք են կազմակերպում ուղեբեռի փոխանցումը: Լինում են դեպքեր, երբ հաջորդ թռիչքը այլ օդանավակայանից է: Այդ պատճառով հարկավոր է նախապես դիտարկել բոլոր հնարավոր դժվարությունները և ունենալ հավելյալ ժամանակ: Թռիչքից ուշանալու դեպքում դուք կհասնեք նպատակակետ հաջորդ թռիչքով, սակայն դա կխլի որոշակի ժամանակ, ֆինանսական միջոցներ և ուժեր:

Մանկական տոմսերն ունեն իջեցված սակագներ, սակայն կարևոր է հիշել, որ երեխայի տարիքը հետ վերադարձին չպետք է գերազանցի մեկնման օրվա տարիքից, այդ պատճառով երեխայի տարիքը նշվում է հետ վերադարձի ամսաթվով:

Եթե ավիափոխադրումը նախատեսվում է խմբի համար, ապա տոմսերի ձեռքբերումը պետք է միաժամանակ կատարել, դա թույլ կտա ժամանակը ռացիոնալ օգտագործել և ձեռք բերել որոշակի զեղչեր:

Էլեկտրոնային տոմսի գնման ժամանակ գնորդի էլեկտրոնային հասցեին ուղարկվում է անդորրագիր, որը համարվում է թռիչքի մասին ինֆորմացիա պարունակող հարմարավետ փաստաթուղթ: Անդորրագիրը պարտադիր է արտասահմանյան թռիչքներ կատարելու դեպքում:
Գործուղում մեկնողների համար անդորրագիրը պետք է ֆինանսական հաշիվը ներկայացնելու համար: Որոշ դեպքերում անհրաժեշտ է ներկայացնել նաև բանկի՝ վճարումը հաստատող անդորրագիրը:

Յուրաքանչյուր ուղևորություն անհրաժեշտ է պլանավորել նախապես, քանզի նախապես գնված ավիատոմսերն ավելի մատչելի են:
                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար