10

տարեկան ենք

966

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Խորհուրդներ > Օգտակար > Այլևայլք



Ինչպե՞ս ընտրել քնապարկ

     
Երևի թե, քնապարկ ընտրելիս, յուրաքանչյուրի մոտ հարցեր են առաջանում: Ինչպես հասկանալ, թե ինչ՞ ջերմաստիճանի համար է նախատեսված քնապարկը: Որն է ավելի լավ՝ բմբուլը, թե՞ սինթետիկ տաքացուցիչը: Ի՞նչ ձև ընտրել: Ի՞նչ ձևի քնապարկ է անհրաժեշտ:

Այս և շատ այլ հարցերի մենք փորձել ենք պատասխանել:

Ջերմային ռեժիմ
Տաքացուցիչ
Կառուցվածքներ
Օժանդակող ապրանքներ
Խնամք և պահպանություն
Ջերմային ռեժիմ

Ինչպե՞ս է որոշվում հարմարավետության ջերմաստիճանը և ի՞նչ է նշանակում EN 13537 ստանդարտը:



Քնապարկի կարևոր չափանիշ է դրա ջերմային ռեժիմը: Red Fox քնապարկերում կիրառվում է EN 13537 ստանդարտը, որը նախատեսում է 4 ջերմային ցուցանիշների առկայություն.

Tcomfort – հարմարավետ ջերմաստիճան: Նվազագույն ջերմաստիճանն է, որի պարագայում միջին վիճակագրականով կինը կարող է հարմարավետ կերպով քնել 8 ժամ շարունակ:

Tmax – առավելագույն ջերմաստիճան, որի պարագայում միջին վիճակագրականով տղամարդը կարող է հարմարավետ կերպով քնել առանց չափազանց շատ քրտնարտադրության:

Tlimit – նվազագույն ջերմաստիճանն է, որի պարագայում միջին վիճակագրականով տղամարդը կարող է հարմարավետ կերպով քնել 8 ժամ շարունակ:

Textreme – ՝էքստրեմալ ջերմաստիճան: Ջերմաստիճան, որի պարագայում մարդը կարող է ենթարկվել հիպոթերմիայի: Այս ջերմաստիճանի պարագայում կարելի է սպասել ուժեղ ցրտի զգացողության առաջացման, հնարավոր է գերսառեցում, որը վտանգավոր է առողջության համար:

Այս ստանդարտը կիրառվում է այն մոդելների համար, որոնք արտադրվել են և/կամ վաճառվում են Եվրոպայում: «EN 13537» նիշը հաստատում է, որ ձեր առջև դրված է բարձր որակի քնապարկ:

Ապրանքի տեխնիկական բնութագրիչների մեջ կարող է նշված լինել մեկ ցուցանիշ՝ Tlimit, այսինքն շրջակա միջավայրի ջերմաստիճանը միջին վիճակագրական տղամարդու հարմարավետության ստորին շեմի համար:

Այն դեպքում, երբ նշվում են երեք ցուցանիշներ, Tlimit-ը միջանկյալ է լինում: Հավանականություն կա, որ մարդին, ովքեր վատ են տանում ցուրցը, կարող է բավականաչափ հարմարավետ չլինել նման պարկի մեջ: Այն ավելի շատ հարմար է կոփված, փորձառու զբոսաշրջիկների համար, ովքեր կարողանում են գրագետ կերպով ընտրել հանդերձանքը քնի համար: Կամ էլ այն մարդկանց համար, ովքեր խոշորակազմ են, քանի որ նրանք արձակում են մեծ քանակությամբ ջերմություն, որը պահպանվում է քնապարկի մեջ:

Հիշեք, որ մարդու օրգանիզմը յուրահատուկ է, և, կիրառելով միևնույն քնապարկը հավասար պայմաններում, մարդիկ կարող են հարմարավետության տարբեր մակարդակներ զգալ: Դրա վրա կարող է ազդել ոչ միայն շրջակա միջավայրը, այլև մարդու ինքնազգացողությունը: Այդ պատճառով տվյալ EN 13537 ստանդարտի վրա հրկավոր չէ ամբողջովին հույս դնել, սակայն այն կարող է ծառայել, որպես կողմնորոշիչ քնապարկի ընտրության ժամանակ:

Տաքացուցիչներ

Առավելություններ և թերություններ: Ո՞ր դեպքերում ավելի լավ է ընտրել մոդել բմբուլե քնապարկ, իսկ ո՞ր դեպքերում՝ սինթետիկ:

Իմաստ չկա պնդելու, որ այս տաքացուցիչներից որևէ մեկը ավելի լավն է կամ վատը: Անկասկած, բմբուլը իդեալական է՝ ջերմամեկուսացման և մարմնի քաշի հարաբերակցության մակարդակի տեսանկյունից: Միաժամանակ, համանման քնապարկը սինթետիկ տաքացուցիչով ավելի ծանր կլինի: Մյուս կողմից էլ, սինթետիկ տաքացուցիչով քնապարկը թրջվելիս չեն կորցնում ջերմամեկուսիչ հատկությունները և արագ չորանում են, ի տարբերություն բմբուլե տաքացուցիչի:

Նախընտրությունը պետք է տալ բմբուլե տաքացուցիչով քնապարկին հետևյալ դեպքերում.

Բարձրադիր լեռնային վերելքներ՝ էքստրեմալ ցածր ջերմաստիճանային պայմաններում, որտեղ ջերմամեկուսացման հետ մեկտեղ կարևոր դեր են կատարում փոքր քաշը և ծավալը:
Դահուկային զբոսաշրջություն, գիշերելու անհրաժեշտություն երկարատև թրեքինգների ժամանակ՝ մինուսային ձերմաստիճանի պարագայում:
Ընտրեք սինթետիկ տաքացուցիչ, եթե.

Ճանապարհորդությունն անցնելու է բարձր խոնավությամբ վայրեր կամ լեռնային թրեքինգ՝ ջերմաստիճանների կտրուկ փոփոխություններով և խոնավության տարբեր մակարդակներով:
Դուք նախատեսել եք կարճատև ճանապարհորդություն հանգստյան օրերի համար:
Թեպետ, այսօրվա դրությամբ գոյություն ունեն տեխնոլոգիաներ և նյութեր, որոնց օգնությամբ բնական բմբուլով քնապարկը կարելի է դարձնել ավելի դիմացկուն խոնավության հանդեպ, իսկ սինթետիկ տաքացուցիչով քնապարկը իր ջերմային բնութագրիչնեով առավելագույնս մոտեցնել բմբուլե տաքացուցիչների:

Կառուցվածքներ

Քնապարկերի կառուցվածքները և դրանց կիրառությունը

Այսօրվա դրությամբ ամենատարածված ձևերը «բոժոժ» և «ծածկոց» ձևերն են:

Բոժոժը կրկնում է մարդու մարմնի կառուցվածքը՝ նեղանալով ոտքերի հատվածում: Այսպիսի անատոմիական ձևը համարվում է ավելի արդյունավետ ջերմության պահպանության համար՝ տաքացուցուչի և մարմնի միջև նվազագույն տարածության առկայության հաշվին: Եվ նման պարկի քաշը ավելի քիչ է, քան ծածկոց մոդելի պարագայում է: Սովորաբար, դրանք ընտրում են զբոսաշրջության և ձմեռային արշավների համար:

Ծածկոցը իրենից ներկայացնում է ուղղանկյունաձև քնապարկ, որը կարելի է մինչև վերջ արձակել և կիրառել, որպես սովորական ծածկոց:

Ուղղանկյունաձև ձևը այն դարցնում է ավելի ընդարձակ, սակայն դրանում շատ ավելի դժվար է պահպանել մարմնից դուրս եկող ջերմությունը, քանի որ անհրաժեշտ է տաքացնել օդի մեծ ծավալը քնապարկի ներսում: Քնապարկի այս մոդելը հիանալի տարբերակ կլինի ոչ բարդ արշավի համար, ակտիվ ընտանեկան հանգստի, ավտոմեքենայով ճանապարհորդության համար:

Չափսեր

Ինչու քնապարկը պետք է լինի «պաշարով»

Եթե քնապարկը կիպ կպած լինի, ապա տաքացուցիչը ուսերի և կռունկների հատվածներում կսեղմվի, ինչը կբերի ոչ բավարար ջերմամեկուսացման: Քնելն էլ հարմարավետ չի լինի: Այդ պատճառով քնապարկը միշտ պետք է մի փոքր պաշար ունենա: Միաժամանակ կարևոր է չափը չանցնել, որպեսզի քնապարկի ներսում չլինի չափազանց շատ ազատ տեղ, որը ձեր մարմինը չի կարողանա տաքացնել:

Ամռան ամիսներին օգտագործելու համար անհրաժեշտ չափսն ընտրում են փոքր պաշարով, որպեսզի չառաջանա սեղմվածության զգացողություն, իսկ ցուրտ գիշերվա դեպքում հնարավոր լինի հագնել ավելորդ հագուստ:

Համանման կերպով ընտրում են մոդելը եռասեզոնային կիրառության կամ ձմեռային արշավների համար, միայն թե այս դեպքում հարկավոր է ավելացնել 20-30 սմ: Դա պայմանավորված է նրանով, որ լրացուցիչ տարածությունը հնարավորություն է տալիս ներսում տեղավորել իրեր, որոնք միշտ պետք է չոր և տաք մնան: Օրինակ, մարտկոցներ, ներքին կոշիկներ, լապտեր և այլն: Նաև լինում են իրավիճակներ, երբ ստիպված ես լինում քնել տաք շորերով, այդպիսի դեպքերում լավ պաշարը տեղին կլինի:

Օժանդակ ապրանքներ

Առանց ինչի՞ է քնապարկը ոչ լիարժեք աշխատում և ինչ կարելի է վերցնել լրացուցիչ հարմարավետության համար:

Առաջինը, ինչի մասին հարկավոր է հոգ տանել – դա զբոսաշրջային գորգիկն է: Եթե փորձենք համանմանություն անցկացնենք (թեկուզ և մի փոքր տարօրինակ) մաքուր օդին հարմարավետ քնի և մարտկոցի միջև, ապա քնապարկը և զբոսաշրջային գորգը – դրանք + և – են, որոնց շնորհիվ այն աշխատում է: Առաջին հերթին, քնի ժամանակ տաքացուցիչը հանվում է, և գորգը կոմպենսացնում է շերտի բացակայությունը այս հատվածում: Երկրորդը, դուք չեք զգա ավելորդ քարերը և ճյուղերը գետնի վրա:

Պայմանականորեն, զբոսաշրջային գորգիկը լինում է երկու տեսակի՝ կոկիկ չփչվող և փչվող:

Քնապարկի համար հաճելի լրացում կարող է դառնալ հարմարավետ փոքր բարձը, ինչպես նաև շատ օգտակար կլինի կոմպրեսիոն պարկը:

Խնամք և պահպանություն

Յուրաքանչոյւր արշավից հետո այն անհրաժեշտ է չորացնել. Ամբողջությամբ արձակեք ճարմանդը և փռեք այն հորիզոնական դիրքով չորանոցի կամ աթոռի վրա:

Ինչպե՞ս լվանալ քնապարկը:

Քնապարկը անհրաժեշտ է լվանալ գոնե մեկ անգամ մեկ սեզոնի ընթացքում, կամ էլ աղտոտման աստիճանով՝ նախապես ուսումնասիրելով հրահանգավորումը: Սովորաբար, քնապարկը լվանում են խնայող ռեժիմով 30 աստիճանի տակ:

Բմբուլե տաքացուցիչով քնապարկերի համար մենք խորդուրդ ենք տալիս օգտագործել Nikwax® Down Wash լվացքի միջոցը: Սինթետիկ տաքացուցիչի՝ Nikwax® Tech Wash®: Դրանք օգնում են պահպանել արտաքին կտորների ջրահեռացնող հատկությունները և տաքացուցիչների ֆունկցիոնալ հատկությունները:

Քնապարկը հարկավոր է չորացնել հորիզոնական մակերեսի վրա, որը չի պահպանում շրջանցիկ օդը: Պարբերաբար թափ տվեք այն, որպեսզի տաքացուցիչը կուտակումներ չունենա և հավասարաչափ բաշխվի:

Միˊ պահեք քնապարկը տուփի մեջ:

Տեղափոծման համար նախատեսված պարկի կամ տուփի մեջ երկարատև պահպանության դեպքում քնապարկի տաքացուցիչը կորցնում է իր բացվելու հատկությունը, ինչի պատճառով ջրամեկուսիչ հատկոոթյունները էականորեն նվազում են:

Այն հարկավոր է պահել բացված վիճակում, օրինակ, կախել պահարանում, կամ էլ երկու տակ ծալել, ընդորում պետք չի դրա վրա ևս ինչ-որ իրեր դասավորել:

Որպես տարբերակ, կարելի է օգտագործել մեկ առանձին ընդարձակ դարակ, կամ էլ ցանցավոր նյութից պատրաստված հատուկ պարկեր պահպանության համար, որոնք թույլ են տալիս քնապարկին շնչել:
                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար